Quantcast
Channel: ՕՐԱԳԻՐ –Աշոտ Բլեյան
Viewing all 1255 articles
Browse latest View live

Որ աշնան ցնծուն տագնապում, արշավող ցրտերի դիմաց․․․ հաշվիչին նայեք․ 1497-րդ գիրն է

$
0
0

Այս հարցախեղդը տոնական, որին ես դիմադրեցի՝ որքան կարող էի, Դավիթը հետաձգեց՝ որքան Լուսինե Փաշայան ուսուցչի առաջադրանքի վերջին ժամկետն էր, Արմինեն, Աստղիկով տարված, ձգեց հարցազրույցի մոնտաժն այնքան, մինչև Լուսինե ընկերուհին օգնության հասավ։ Մեր Լուսոն իմ ու իմ տղա Դավթի ծավալուն զրույցին հետաքրքիր լուծում է գտել։ Այնքա՜ն, որ իր մուտքի խոսքից հետո, ինձ ավելացնելու բան չի մնում։ Դարձավ տիար-տնօրենի հայոց համազգային խոսք՝ առանց տարիքի ու սեռի սահմանափակման, ԱԺ արտահերթ ընտրություններում քաղաքական նախապատվությունների։

Սեբաստացու օրերին սեբաստացի սովորողներով որոշեցինք ավելի լավ իմանալ կրթահամալիրի պատմությունը։ Այդ մասին, իհարկե, ամենից լավ կարող է պատմել տիար Աշոտ Բլեյանը՝ կրթահամալիրի հիմնադիրը, տնօրենը և մեր Դավթի հայրիկը։ Հարցերը որոշեցինք և խնդրեցինք, որ Դավիթը մեզ օգնի և հայրիկի հետ հարցազրույց վարի։ Շնորհակալություն, սիրելի տիար, մեր հարցերին այսքան մատչելի, հետաքրքիր և սիրով պատասխանելու համար։

Գլխավոր հարցի պատասխանը կա․ ինչո՞ւ այսպիսի դպրոց։
Մինչ դուք ժամանակ կգտնեք Դավիթ Բլեյանի և իր դասընկերների-կյանքընկերների հարցերի ու պատասխանների ռադիոունկնդրման համար…
– Արի՛, էս աղբը տար, որ ես իմ կյանքը վայելեմ,- ասում է համակարգչի մեջ սուզված, ստեղնաշարի կողքին ցանուցիր մանդարինի կճեպների մեջ կորած հերոսը… Ո՞վ կհասնի․․․

Ու մեկ էլ հանկարծ բացականչում է էկրանի մուլտֆիլմի հերոս շների ախորժակով.
– Մա՜մ, սպագետի եմ ուզում…
Եվ սա՝ իրկունը, ժամը տասնմեկին։
Մինչ այդ՝ երեկ երեկոյան ժամը ութին, Դավիթը սկսել ու դեռ չի ավարտել իր մայրենիի ֆլեշմոբը։ Արանքում ընդունել է իր երկու անբաժան քույրիկներ, աստղիկներ՝ Նազենիին ու Սոֆիին․․․ Ներկայացրել իր անհատական ուսումնական բլոգը, սիրել ու սիրվել նրանցից, տվել իր համաձայնությունը առաջիկա TV նախագծերում համատեղ հանդես գալու։ Միացրեք ռադիոն, բոլոր կարգի ունկնդիրներ։

 

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1497

 

(65) դիտում


Ես կհորինեմ քեզ․․․ Դու կլինես իմ ստեղծածը, թվով 1498-րդ գի՛ր, պատում․․․

$
0
0

Հետո հասկացա Մելինե Մարտիրոսյանի նման, որ ես հորինել չգիտեմ․․․ ինքնագլոր է, ինքնախոս-ինքնահոս. սկսում ես, ու մի սահմանափակում կա՝ ծավալը, որ երկարատև մի ժամանակի, չորս և ավելի տարվա պայմանավորվածություն է․․․

Բանջարաբոստանայինով մի ընդունելություն եղավ երեկ մեր տանը, եղբայր-քույրիկ-աղջիկ-փեսա-թոռնիկների խիստ ընտրությամբ… Ծավալուն չլիներ, աման-չամանը, տանել-բերելը, եփել-թափելը տեղ չզբաղեցներ, իսկ Արմինե հարսիկը, սիրված, ծոցվոր… կենտրոնում աշխարհի։

Սիրելիները մեր որքան աննկատ-թեթև եկել էին, այդպես էլ․․․ չքվեցին․․․ Մաքրել-հավաքելու բան չկա, Տաթևի բերած տորթն էլ այնքա՜ն համով-չափով-ճաշակով, ինչպես միշտ, որ հալվեց, ի՜նչ մնաց առավոտյան մեր չորսի համար։ Արմինեն ամեն ինչից Աստղիկին բաժին է հանում՝ բերանում մնացած իր համով․․․

Դավիթը փուչիկով խաղ սկսեց մի, երբ վերջին անգամ տան դուռը փակվեց, մնացինք չորսով, ու չորսիս համար մի ներկայացում․․․ La bohemé երգով ցուցադրություն-համերգը․․․

Դավիթ Բլեյանի խաղը ընդհատել չէր կարելի, ոչ էլ նկարել․․․ Ա՜յ քեզ կորուստ․․․ Սա դերասա՞ն է դառնալու, կոմիկ, ըստ Արմինեի, թե՞ նախագծող-շինարար է, վարպետ, որ երեկվանից չի ընդհատում իր նախագծած քաղաքը։ Եկան-գնացին, Վահանի հետ կռվեց, միայն Նազենի կրտսերին ներս թողեց, նախագիծն ընդարձակեց, գյուղական Siroon ավանով, աշտարակով, որ Վահանը փշրեց, լացեց․․․ Այսօր էլ թե՝
– Վարպետ ամեն մի գործի համար մի՛ ասեք, վարպետ՝ շինարարին են ասում․․․

Ու նոր անցում է կատարում, հետևից հասեք․
– Ինչո՞ւ Վահանը ջահել տատիկ ունի․․․
– Ո՞վ է Վահանի ջահել տատիկը,- խոսեցնում է Արմինեն։
– Դու ես։ Եթե հայրիկը Վահանի պապիկն է, ուրեմն դու էլ տատիկն ես․․․ логично, логично.
– Հայրիկը քո հետ ուշ պիտի ամուսնանար, որ գոնե մեծանայիր ու տատիկի տարիքի դառնայիր…

Դավթի նկարապատումը՝ Արմինե Աբրահամյանի։

Մեկ էլ՝ անցում․․․
– Մա՜մ, դու Մարիետ-Սուսոյին սիրում ե՞ս․․․,- Դավիթը հիշում է, չի մոռացել, մայրենիի ուսուցիչ մայրիկի՝ համակարգչի դեմ նստած-կլանված աշխատանքի շրջանը․․․
– Բա ո՞նց չեմ սիրում, իմ ավագ ընկեր-ուսուցիչներին…
Ինչքան էլ Արմինեն սրտանց ներկայանա՝ իր կյանքում անփոխարինելի-որոշիչ մայրենիի-մանկավարժության ուսուցչական անբաժանելի զույգ Մարիետ-Սուսանով․
– Բա ինչի՞ իրանք не жалеют խեղճ, հղի կնոջը․․․ Ինչի՞ են էդքան շատ աշխատանք տալիս․․․
Հետո փուչիկ խաղալով.
– Թե՞ հայրիկն է էդ ամենը մտածել-մոգոնել․․․

Առավոտյան, ցնցուղի տակ, մեկ էլ․
– Պա՜պ, Վահանը ոնց որ գազան լինի։ Ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ պրծնելու ես դրա ճանկերից․․․
– Դավիթ, երեկ ընդամենը մի մեքենա չի՞ տարել Վահանը․․․
– էն էլ ջարդված էր, դրա համար եմ տվել․․․
Արջուկ Վահանը իր քաղաքն է մտել, չի մոռանում։
– Է՜հ, Դավիթ ջան, դու Աստղիկից վախեցի, էդ ամենագնաց բլոճից, կոկորդիլոսի ճուտից․․․
Դավիթը լողավազանում է, երկա՜ր ու լուռ․․․

«Ես սեբաստացի եմ» ինքնանկար-կոլաժների պատրաստման աշխատանքներ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Սիվիլնեթի ուղիղ եթերով ուշ-ուշիով հետևում եմ Բերդավան գյուղի ընդվզումին՝ իրենց համագյուղացի, 34-ամյա Կարեն Ղազարյանի ազատման պահանջով․․․ Ադրբեջանի դատարանի դահլիճից․․․ Մի ձև կա՝ մարդկանց փոխանակում՝ Հայաստան-Արցախում գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գտնվող հայաստանցիների․․․ Առանց չափելու, կշռելու, համեմատելու… Ինձ հետաքրքիր է յուրաքանչյուր բերդավանցու խոսքը, դիտարկումը… Այսպես խնդիրը՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, մարդկայնանում է… բացահայտ դառնում, թե չէ Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպանի հանդիպման մեջ, ՀԱՊԿ-ի քարտուղարի համար պայքարում մարդը՝ Հայաստանում, Ադրբեջանում, թե Արցախում մի տեսակ կորչում է, պիտի հորինես․․․ Չե՞նք ուզում այլևս հորինել… թաքնվել․ մեր խնդիրն է։ Մարդը սահմանամերձով քաղաքականանում է, հետաքրքիր դառնում։

Սիվիլնեթի ուղիղ եթերն ընդհատվում է Արևմուտքի դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբասենյակի նորոգումով, իմ բջջային կապի միացումներով․․․ Վարպետ Պետոն պիտի հասցնի, կիրակի է, Զառա տեխնոլոգը ստիպված է միջամտել։ Խնդիրը շեմն է, նրա վերացումը․ ամբողջական ներառականությունն ամենաթափանց է։

Կրթահամալիրի ստեղծագործական խմբի մասնակցությունը Գյումրու Երիտասարդական պալատում տեղի ունեցած «Siroon» խորագրով ցուցադրություն-տոնավաճառին։ Լուսանկարները՝ ՏաթևԱբրահամյանի։

Իսկ Դավիթը երկրորդ նուռն է ուզում։ Փուչիկ-գնդակի խաղով տարված՝ կանչում է․
– На здоровъе! Հայրի՜կ, փոշմանեցի, էլ չեմ ուզում։ Մաքրել ես, լավ ես արել։ Դու կեր…
Հետո ավելացնում է՝
– Մա՜մ, ուզո՞ւմ ես համակարգչից-հեռախոսից կտրվես։ Փուչիկ առ, գնդակ առ ու քո համար խաղա։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1498

(60) դիտում

Եթե խնդիր կա, այս է խնդիրը՝ լինելը…

$
0
0

Թե չէ՝ հարցադրումը արքայազն Համլետի՝ «Լինել, թե չլինել. այս է խնդիրը»…

– Մա՜մ, որ հայրիկը քո աշակերտը լիներ, ու դու իր գիրը գնահատեիր, ի՞նչ կդնեիր։
– Մա՜մ, հայրիկի գրավորների մեջ սխալ գտնո՞ւմ ես…
Մայրիկը, որ ինձ միշտ, այսօր էլ, որպես կրթահամալիրի Քոլեջի ուսանող, տիար է դիմում, ծոցվոր, իսկական Արմինե, ժպտում է…
– Անվերջին գումարած կնշանակե՞ս…
Իմ ժպտալու հերթն էլ հասավ…

Դավիթն այսօր, առավոտ յոթին ոտի է, չնայած որ երեկ ուշ քնեց… Հայրիկին-մայրիկին քնած տեսավ, անկողնում. ոգևորված է․․․ Ոնց որ ես, զվարթաձայն կանչում է.
– Էս վեր չե՞ք կենում։ Արդեն ուղիղ ժամը յոթն է…
Անհամբեր է․ դպրոց, Բանգլադեշ է տենչում…

Դեպի ավտոբուս, տան աստիճանների վրա, հայր ու որդի քննարկում ենք Սեբաստացու օրերի մեր նախագիծն անկատար… Գիր է, պատում հրապարակային, իսկ մերը՝ անձնային կյանքի գաղտնիքով… Կիմանաք…

Իմ 1499-րդ գրի հերթն էլ եկավ, չէ՞. սա է… Պատմվում է՝ լսեք-չլսեք։ Իմը հեշտ է․ ես ու իմ ներսի ակունքով աղբյուրը, որ մշտահոս է․․․ Դժվար է ընթերցողի համար 1500-րդը, վաղվա գիրը, պատումը․․․ Ի՞նչ նվեր պատրաստի, ինչպե՞ս պատրաստվի․․․

Իսկ իմ մտածումները նոյեմբերի 21-ի հետ են՝ ետհոբելյանական շրջանով… Կլինի՞ 1501-րդը, չէ՞, ինչպիսի՞ն կլինի… Եթե խնդիր կա, այս է խնդիրը…

2-4 տարեկանների ձեռքին խոշորացույց է. գործունեությանը մասնակցում են կրթահամալիրում վերապատրաստվող դաստիարակաները:
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:

Մանկավարժ հրահանգիչների՝ Արատեսի դպրական կենտրոնի 2018-2019-ի ռազմամարզական շրջանի ձմեռային բաց հավաքը երկօրյա, հնարավորություն կտա և՛ Վայոց ձորի, և՛ կրթահամալիրի ուսումնական հաստատություններին՝ գնահատելու և՛ իրենց պատրաստության վիճակը, և՛ բնության գրկում ձմեռային դպրոցի պայմանների առկայությունը․․․ Անցյալ տարի Երևանում, ձմեռային բազա դարձած Ջրվեժի հատուկ տարածքում ձմեռ չեղավ․ անձյուն եղավ… Այս տարին ուրիշ կլինի՞ և՛ Ջրվեժում, և՛ Արատեսում, որ Ջերմուկի բարձրությունն ունի․․․  Պատրաստի վիճակի կբերվե՞ն և ձմեռային մարզատոնի պարագաները՝ դահուկ-սահնակներ, և՛ ուղիները, վառարանները չոր փայտով․․․ Ա՜յ, այսպիսի գործնական խնդիրներով հավաք, որ նախատեսված է նոյեմբերի 29-30-ին․․․

Լուսինե Փաշայանի ու Սոնա Փափազյանի կիրակնօրյա այցը՝ խաղաղ-ընտանեկան, հեղինակային մանկավարժության մի արտագնա նախագծային հավաք․․․ Շատվոր՝ շնվոր, քչվոր՝ տնվոր․․․ Ումի՞ց եմ լսել․․․

«Ձմեռ պապ 2018-2019» դեկտեմբեր-հունվարի մրցանակաբաշխությունը ստուգատես է հեղինակային մանկավարժության նախագծային ուսումնական աշխատանքի ձեռքբերումների, իր մշակողով՝ ուսուցիչ-հետազոտողով, մեր հեղինակած կրթական միջավայրում ուսուցման ներառական կազմակերպմամբ, կրթական փոխանակումներով․․․

Կրթահամալիրի Մայր դպրոցի բրուտանոցում:

Հանրապետության նախադպրոցական հաստատությունների, դպրոցներում նախադպրոցական-նախակրթարանային գործունեությամբ զբաղվող դաստիարակների հերթական խումբն է կրթահամալիրում, նրա հինգ նախակրթարաններում՝ իրական ուսուցողական բաց միջավայրում․․․

Իմ տեսադաշտում, ողջ աշխարհը չասեմ, Հայաստանն է․․․ Այս գրով՝ եթերում է Երևանը, իր Պլանի գլխից դեպի Նորքի զանգվածներ ձգվող Մյասնիկյանի պողոտայի՝ ես ասում եմ գետնի տակ անցած Գետառի ձորով․․․ կենդանաբանական այգին հարող կենսական տարածքով․․․ Հենց Հերացի փողոցով, կամրջով վեր, իմ դիմաց աջ ու ձախ լանջերով ճառագայթով ծավալվում են դարավանդները խաղողի պատմական, որ Հռենոսի վտակների հովիտներում 1995-ին այս շրջանում իմ տեսածի արտացոլանքն է․․․ Ի՜նչ խաղող, ի՜նչ գույներ․․․ Մինչև Ջրաշխարհ-Բուսաբանական այգի ձգվող մի կենսաբազմազանություն, որ այսօր անխնա-բարձիթողի է… Ի՜նչ հանրային-համաքաղաքային-համազգային նախագիծ է․․․ Տասնյակ տարիներ բաց թողնված , այնքան, որ թվում է՝ նախնադարյան ժամանակներից եկող, դարավանդներին վերջապես բազմատեսակ խաղողը հասնի՜, կենդանաբանականն ու բուսաբանականը հավաքեն իրենց շուրջ եղած անխնամն ու ամբողջական՝ Նոր ու Հին Նորքը կապող կանաչ-կենդանի աշխա՜րհ կազմեն, մի հանրակրթական միջավայր, որի միջով կանցնի ոչ միայն Երևանը․․․

Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադրի՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի վերջին շրջանի՝ 2012-ից սկսած, գործունեության, իրագործումների, նրա այսօրվա հայացքի-հեռանկարի մեջ սրա և՛ ծրագրային մշակումներ եմ տեսել, և՛ լուծումներ գործնական․․․ Թվում էր, թե այս հինգ-վեց ամսվա՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության, քաղաքային նոր իշխանության, այս նախընտրական շրջանի հանրային ուժը հենց այսպիսի, մեկ-երկու, տարիներով պատրաստվածի, անձի-խմբի-կազմակերպության հայտ դարձածի, ծրագրի-գործի-կյանքի-անելիքի հանրայնացման շրջանն է… Ինչե՞ր եմ լսում քաղաքապետարանի հաղորդագրության մեջ… լայնամասշտաբ ստուգումնե՞ր՝ խորհրդային շրջանից ծանոթ․ գործն ու գործի մարդուն իր առաքելությունից զրկո՞ղ… Թույլ տալ չի կարելի, չէ՞ որ նոր, այնքան դժվարությամբ, ծախսերով, ջանքերով փոխված Կենդանաբանական այգին, որպես հանրային տարածք, բոլորիս աչքի առաջ է…

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի պատասխանատուների աշխատանքային հավաք Գեղարվեստի հարթակում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1499

(60) դիտում

Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

$
0
0

Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․

Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև երաժշտական շեշտադրությունը պահպանված է երևում, որին կից և լեզվինը․․․

Կոմիտասից այս շեշտադրումով ես բացում եմ Արթուր Շահնազարյանի «Տաղաչափությունը»՝ միջնադարյան խազարվեստը հայ երաժշտական մշակույթի համակարգում բազմահատորի երրորդ գիրքը, որ «Զանգակ»-ի հրատարակմամբ, Արթուրի նվիրմամբ հայտնվել է իմ սեղանին, որի բացումով, ահա, ակնածանքով-դողով, սկսում եմ իմ 1500-րդ գիրը․․․

Ֆոտոմիացում կրթահամալիրի Հարավից:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ֆեյսբուքի վաղորդյան իմ անդրադարձում Լիլիթ Բլեյանի այս հրավեր-տեղեկությունը մնաց։ Լոֆթ ակումբում, hոյեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19։30, կկայանա «Ինչպես խոսքը դարձնել երգ» թեմայով զրույց-քննարկումը… ժպիտ։ Լիլիթն այս նախագծով ներկայացավ կրթահամալիրի գրական ակումբում և Սեբաստացու օրերին՝ ամենամյա նոյեմբերյան․․․

– Մի՛ անհանգստացիր, Արմի՛ն,- Լուսինե Փաշայանն իրեն զարդարող լույսով-խաղաղությամբ դիմում է երեկ Արմինե Աբրահամյանին՝ ընկերական․․․- Դավիթն արդեն բոլորին՝ սովորողներին, ուսուցիչներին, ում հանդիպել է, բոլորին ասել է, որ վաղը՝ նոյեմբերի 21-ին, իր քույրիկ Աստղիկն է ծնվելու․․․ Դու քո օրով զբաղվի, Արմին ջան․․․
Իսկ Արմինեն այնքա՜ն ուզում էր, որ ծնունդից հետո մարդիկ իմանային․․․
Ժպի՜տ․․․ Դավիթն ու իր քույրիկը՝ իր որոշած Աստղիկը․․․

Ֆոտոմիացում կրթահամալիրի Հյուսիսից:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Ուսուցիչ ինձնից չստացվեց, և իմ գիրը-պատումը ուսուցչի չէ․․․ որքան էլ նրան հավատարիմ ընթերցողը ուսուցիչ-սեբաստացին է․․․ Զարմանալի այս մասնագետը, նրանց մեջ և Արմինե Աբրահամյանը, միշտ ու կոնկրետ, իմ՝ տիար-տնօրենի աջակցություն-պաշտպանությունն ունի․․․ Բլեյան բաց կրթական ցանցով՝ կրթահամալիրում ստեղծված հեղինակային մանկավարժության տարածումով, ես կարող եմ այդպիսի աջակցություն ունեցողների-պաշտպանվածների թիվը-աշխարհագրությունն ընդարձակել, միայն թե մարդը-հավաքանին նախաձեռնի, որոշի, կամենա… Միայն թե ուսուցիչը մանկավարժությամբ զբաղվի…

Դպրոցի տնօրեն էլ ինձնից չստացվեց, որքան էլ Բլեյանի դպրոցում՝ կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումում տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մեծ տեսականի եղել է ու կա՝ նախակրթարան, կրտսեր դպրոց, դպրոց-պարտեզ, միջին ու հիմնական դպրոց, տարատեսակ ավագ դպրոցներ ու քոլեջ, ուսումնական կենտրոնների փունջ… Այլ՝ առաջամարտիկի փոթորկուն-թափով զարգացում ունեցավ թիվ 183 միջնակարգ դպրոցը՝ հայերեն և ռուսերեն ուսուցմամբ, բազմաքանակ, երկհերթ, հընթացս-հախուռն կառուցապատվող Բանգլադեշում՝ Հարավարևմտյան զանգվածի բնակելի արվարձաններում… Ու ես դարձա կրթահամալիրի Բանգլադեշի նախաձեռնողը, նախագծողն ու շինարարը․․․ Դավիթ Բլեյանի որոշումը՝ շինարար-նախագծող դառնալու, 6 տարեկանում, երբ քարտեզտեղեկատվական թերթիկը յուրացրեց ուրիշներին փոխանցելուց առաջ, այստեղի՞ց է․․․

Ֆոտոմիացում կրթահամալիրի Արևմուտքից:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Իմ խոսքն այո, նախ և առաջ կրթական ամենատարբեր ծառայությունների բազմապիսի շահառուներով հանրակրթության մասին է… Եվ Բլեյանի կրթական ցանցը մտածված է, որ ես, որպես տիար, օգտակար լինեմ մեծ թվով կրթության կազմակերպիչների, դպրոցների, ծառայությունների անկախ-ղեկավար նախաձեռնողների՝ իրենց նախաձեռնությունների հաջողության մեջ, կրթահամալիրի Բանգլադեշում, Երևանում և Երևանից դուրս․․․ Միայն թե մանկավարժության կազմակերպիչը մանկավարժության կրող լինի։ Հեղինակային մանկավարժական ցանցը մեր բաց է, որպես կրթություն՝ առանց սահմանների, որպես ամբողջական ներառական ուսուցման միջավայր, որպես հասարակ մարդկանց զարգացող ընկերակցություն․․․

Եվ այսպիսի կրթական ցանցը՝ անսահման-անիշխան, մտածված է որպես գործատու տիարին՝ անհաշիվ, անորոշ թվով Աստղիկ-Դավիթների բատուտային-հետաքրքիր, անվտանգ-հիգիենիկ, ինքնավար-ինքնաբուխ կյանքով զարգացող աշխարհ․․․

Ֆոտոմիացում կրթահամալիրի Արևելքից։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի, Նելլի Արղությանի։

Երեկ ես կարողացա 14։30-15։00 հանդիպել Բլեյան ցանցով վերապատրաստվող հանրապետության դաստիարակներին, փորձառու սեբաստացիների խմբի հետ՝ սենսեյ Հայկուհու, լաբորատորիայի ղեկավար՝ Նելի Արղությանի ու դաստիարակ սեբաստացիների։ Ես ներկա էի, մասնակցում էի ո՛չ որպես տնօրեն, այլ որպես տիար․․․

Եվ այն լրջությունը, որով ոտքի վրա, մեր Հյուսիսային դպրոցի արևելյան կողմում կայացավ ծնող, ինչպես պարզվեց՝ ճարտարապետ-նախագծող Արթուր Այվազյանի հետ հանդիպումը, որ ուղեկցում էր իր երեխային․․․
– Ես կարող եմ, տիա՛ր, ձեզ օգտակար լինել, դուք դրա կարիքը հիմա շատ ունեք…

Հարգելի Արթուր, երեկվա մեր հանդիպումը պատահական չէր, անհրաժեշտություն էր։ Հենց ունենաք ժամանակ, զանգեք, քայլենք կրթահամալիրի Բանգլադեշով։ Ձեր աշխատանքի գործունեության նկարագիրը տպավորիչ է։ Շնորհակալ եմ։

Ֆոտոմիացում կրթահամալիրի Մայր դպրոցից։
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի, սովորող Անուշ Թադևոսյանի։

Այո՛, մենք հիմա մեր մանկավարժության պատվիրատու ծնողի, մեր գործընկերոջ մասնագիտական բարեխիղճ աջակցության կարիքը ունենք․ փողն ի՜նչ… այդ ընթացքում բազում գաղափարների ձևով կստեղծվի… Այսպիսի աջակցության, տնտեսության կազմակերպման տարատարիք կոոպերացիայի՝ արտադրությամբ ուսուցմամբ, տեխնոլոգիական հանրակրթության շրջանում է Բլեյանի դպրոցը՝ նախակրթարանից սկսած… Սրա համար է հենց հրավիրված Կարապետ Ռուբինյանը…

– Դա այնքա՜ն ակհայտ է, Վաթսո՛ն,- կբացականչեր հայտնի Շերլոկ Հոլմսը։ Ու իմ գիրը դա գիտի․․․ Ես չեմ կարող ենթակա լինել ո՛չ անձի ֆիզիկական, ո՛չ կազմակերպության, ո՛չ անգամ Հայաստանի Հանրապետությանը․․․ Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1500

(36) դիտում

Կեցցե՜ս, Արմինե՛, ու կեցցենք մենք՝ մեր ցնծությամբ…

$
0
0

Մեր Աստղիկը ծնվեց և ունի Դավիթ, Շուշան, Տաթև, Լիլիթ Բլեյանների, բոլորիդ գորովանքն ու մշտական հովանավորությունը։ Կեցցե՜ս, Արմինե՛, ու կեցցենք մենք՝ մեր ցնծությամբ։ 6-րդի, 7-րդի ճանապարհին ենք այսպիսով….

Առաջին մեդիաարձանագրումը՝ Անուլյա Բլեյանինն է։ Տարոսն իրեն։

#1501

(33) դիտում

Ծնունդը ծրագիր է, ու ես՝ ծրագրերով լեցուն… Ցնծությո՜ւն ծննդյան…

$
0
0

Ամենաուժեղ տպավորությունը ես ստացա… Ջնջում եմ՝ այս գերադրական ածանցը, հիմա ու այսուհետ՝ հետևողական… Տպավորություն ստացա, որ տեսեք՝ անանց է, այնքան ազդեցիկ, որ սկսում եմ իմ 1502-րդ գիրը… այդ տպավորության ազդեցությունը չհաղթահարած, թարմ, ինչպես առավոտն այս, որ իմ աչքերի առաջ, իմ մասնակցությամբ բացվում-ստեղծվում է։ Բարի առավոտ… Աստղիկ:

Պատմել եմ իմ 1501-րդ գրում, որ երեկ ես ունեցա, որպես հեռախոսագիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատնից, ֆոտոխմբագիրն էլ իմ քույրիկ Աննա Բլեյանը եղավ… Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանն է ծնվել և Դավիթը յոթ տարի առաջ, 2011-ի դեկտեմբերի 12-ին, շնորհակալ եմ, օր, բժիշկներ Աղավնի Բայրամյան, վիրահատող բժիշկ, գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արտակ Մելիքսեթյան, ծննդատան վարիչ Արեն Գյոզալյան, կի՛ն իմ Արմինե Աբրահամյան, բոլորով ցնծացիք տեղում՝ Ցնծություն ծննդյանի համար, որ ունեցա, որ պարգևեցիք բոլոր մասնակիցներով, այնքա՜ն վստահ դարձրիք Հրաշքի հայտնությունը…

Ահա թե ինչպիսին ես դու… րոպեներ հետո, երբ ամեն ինչ բարեհաջող-ավարտված է, Արմինե ծննդկանը՝ ինն ամիս անբաժան կրող-ստեղծող-ծնողը, անջատ նրանից, որ ծնունդ է կոչվում… Ու իմ հանդիպումը այդ Աստղիկ անունով, որ Դավիթ Բլեյանն է դրել, մարդու հետ… Հիշեցնեմ, որ 63-ն անց եմ, իսկ նա՝ իմ չորրորդ աղջիկն ու հինգերորդ զավակը… Ես թաքցնում եմ շփոթմունքս իմ նշանավոր ժպիտի ներքո, շրջանի մեջ բժիշկ-բուժքույրերի…

– Ահա թե ինչպիսին ես Դու… Աստղի՛կ աղջիկ…
Բոլորը իմ շուրջ գովում են… ոնց որ ագռավի ճտին…
Ծիծաղում եմ…
Ո՜նց է ղժժում՝ ինձ հենց տեսավ…
– Սիրուն է, հա՞,- հարցնում եմ աջուձախ,- սպիտակ է, հա… Մարդ է, հա՞… առողջ… մայրիկի, Արմինեի նման…
Տպավորությունս-ինքնազգացողությունս՝ ռեկորդսմենի է… Ռեկորդսմեն, որ գիտի՝ չի ավարտվում, որ գնում է սրանով նոր արդյունքների… Վեցերորդի, յոթերորդի… մասին խոսակցությունները հերթապահ չեն, ես չեմ ավարտում սրանով, ես սկսում եմ սրանով, Աստղիկով:

Մաթեմատիկան կյանքում. Ամանորի տնակի պատրաստում:
Արևելյան դպրոցի 5-րդ դասարան:

Իրիկունը, իհարկե, հեծանվով եկա Բանգլադեշից՝ Մեդիակենտրոնից. ուզում էի քայլել, չեղավ, հեծանիվը մնաց ու… լավ էր, շատ լավ, լսո՞ւմ եք, ողջ ճանապարհին… Տաթև-Արևիկ քույրիկները իրենց եղբայր-քեռի Դավթին տարել են պատվելու-հարգելու՝ արժանին մատուցելու… Երբ հանդիպենք, Դավիթը կասի…
– Մինչև չտեսնեմ, չեմ հավատա, որ իմ քույրիկ Աստղիկը ծնվել է…
Ես էլի նշանավոր ծիծաղում եմ. ախր, այնքան պարզ է Դավթի ասածը-զգացածը, որ ես ունեցա ժամեր առաջ, Աստղիկին հանդիպելով… Դավթի, Աստղիկի այսօրվա հանդիպումով սկսվող կյանքը մի այլ օրագիր է՝ Արմինե Աբրահամյան մայրիկինը, ու ինքը երեկ հեռախոսազրույցով իրիկունը սկսեց.
– Տիա՛ր, գիտես, ի՛նչ շատակեր է… Կուրծքս պոկում է… Դավթի նման… Տիա՛ր, էս Աստղիկը ինձ կուտի…
Կուտի, Արմինե ջան, ու հալալ է: Նկարն էլ քո առաջին ինձ տարավ դեպի Աստղիկ Իսրայելյան հարսիկ… Աստղկան կամուրջներ…

Արմեն Փամբուխչյանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարին, չգիտեմ՝ ճանաչում եմ, թե ոչ։ Չեմ ճանաչում։ Հանդիպեցի աղմուկով, կապված նոր տերունական աղոթքի հետ, որը ծնվել է հայոց համար Լարս անցակետի կենսականությունից ու շուրջտարյա բանուկ պահելու անհուսությունից, անկարողությունից՝ կառավարության, պաշտոնյայի, որ բան չի մնում անելու, քան աղոթելը․․․ Հորը մեր դիմելը․․․ Սևակը սրան ասում էր նորօրյա աղոթք։ Մարդը իր նորօրյա աղոթքով դիմել է, բայց ինչո՞ւ ստիպել, որ ներողություն խնդրի, ո՞ր մեղքի համար․․․ Եվ ինչո՞ւ խնդրել․ լավ էր հրաժարական տար, բայց ներողություն չխնդրեր Արմեն Փամբուխչյանը․․․ Իսկ նորօրյա աղոթքդ հավանեցի․ իմ գրում, իմ առավոտյան աղջամուղջում կարդում եմ՝ Լարս մեր, որ սահմանում ես

Անարգա՞նք հայ եկեղեցու ու մեր (իմ) Տերունական աղոթքի նկատմամբ․․․ Երբեք․ ասում եմ որպես հայ առաքելական եկեղեցու խոնարհ հետևորդ, որպես հինգ քրիստոնյա երեխաների հայր, որպես մարդ, որ Հայր մերը կարդում է, երգում, աղոթում ամեն անգամ․․․

Նոր մենաշնորհը պոպուլիզմի ֆոնին… Կարդացի ժպիտով ու… Արթուր Շահնազարյանի ձայնին կարոտեցի… Կզանգի ու…
– Քավո՛ր ջան, էս ո՜նց ա՝ չեմ իմացել…

Երկարացված օրվա կազմակերպիչների մարզական պարապմունք: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Հրանուշ Խառատյանի հրավերով «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» գիտա-գործնական գիտաժողովը, որ նոյեմբերի 24-ին, ժամը 12.00, սկսվում է ՀՀ ԳԱ նախագահության նիստերի դահլիճում… Քնարիկ Ներսիսյանի Տնից տուն․ մարդիկ, ճակատագրեր» նախագիծը կզարդարե՞ր՝ չգիտեմ, բայց պակասում է այս նստաշրջանից, ծրագրից երևում է…

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.00, ԷՕՆ ակումբում տեղի կունենա «Երևանի կանաչ հասարակական տարածքների փակից բաց. փոխակերպման հիմնախնդիրներ» զեկուցումը: Բանախոս՝ ճարտարապետ Արշակ Հակոբյան… Մասնակցես-հետևես, հատկապես Հրազդանի մասով… Մեր «Կրթական պարտեզը բնակելի արվարձանում» նախագիծը և՛ կզարդարեր, և՛ պակասում է… Տանե՞նք որպես քննարկում…

Աստղիկի ծնունդը ծրագիր է, ու ես՝ ծրագրով լեցուն… Այստեղից է վերնագիրը…

Ազգային պատկերասրահի կրթական բաժնի պատասխանատուների այցը կրթահամալիր:

Առաջին լուսանկարը՝ Արմինե Աբրահամյանի
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1502

(174) դիտում

Իմ կենսագիրը… ձեր հիշողությունն է…

$
0
0

Բարի հիշեք չեմ ասում, Տերյան Վահանի պես, ու դրան հաջորդող Մնաք բարով, մնաք բարովը… Ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, կենսագիր չունեմ. կամ, ինչպես իմ 1503-րդ գրի վերնագիրը՝ իմ կենսագիրը ձեր հիշողությունն է… Անգամ, եթե անփույթ չլինեի ու իմ բոլոր նամակները, իմ օրագրերը՝ ձեռագիր, թե մեդիագիր, պահեի, արխիվացնեի… Ես արխիվ չունեմ, եթե ունեմ՝ իմ բլոգն է, որ ձեր ձեռքի տակ է… Անպաշտպա՞ն… Ուսանողական շինարարական ջոկատներից՝ 1973-1977թթ, Գյումրիի զինվորական հավաքի ամիսներին 1977-ի ամառը, դրանից առաջ՝ պատանեկան-դպրոցական իմ ձեռագիր օրագրում, իմ նամակներում-շարքերում անձնական, կանանց իմ, իմ ընկեր Տիգրան Ջերջյանին ցայսօր, 1999-2001թթ նամակներում կալանատնից… 2014թ. հունիսին սկսած, կրթահամալիրի տնօրեն-տիարի՝ Աշոտ Բլեյանի բլոգապատումով, ինչ ձեռագիր է, եթե ինձ մոտ պիտի լիներ, կարող էր լինել (ինչ չկա՝ թափոն է վաղուց) որպես մեդիագիր-տեսանյութ իմ բլոգում է… Իմը չէ, որ բեռ չդառնա… Ես արխիվ չունեմ, կամ ունեմ՝ ձեր հիշողությունը, ձեր ձեռքի տակ եղածը… Ազա՛տ վարվեք. եթե դրանք կարող են ձեզ օգտակար լինել՝ դարձրե՛ք, ես ձեր օգնական-տիարը… Եթե ես ինձ իմ կյանքով խայտառակ չեմ արել, մեկ է, դուք դա անել չեք կարող: Շամխալբեկ հայրս է ասել:

Աշխարհի իմ անկյունում, իմ բաց պատուհանից այն կողմ բաց աշխարհ է, անձրևում-կաթկթում է, մութ է. մեկ է՝ իմ առավոտն է 5-ի 6-ի արանքում, դուք՝ ձեր հարմարավետ թաքստոցում… Լսեք, ասում եմ՝ բարի օր…

Հարավային դպրոցի 1-ին դասարանի հեծանվորդուհիները:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Գևորգ Հակոբյանը՝ ուսուցիչ ընկերն իմ-ձեր, իրեն բնորոշ դիպուկությամբ օրեր առաջ նկատեց.
– Ինչո՞ւ են բոլոր գրություններում նշում՝ «ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական հաստատություններին»…
Ինչո՞ւ ենթակա, ինչ ասել է՝ ենթակա, երբ նախարարությունը, ըստ սահմանման, կրթության պետական կառավարման լիազորված մարմին է՝ իր կոնկրետ գործառույթներով, որոնցով օժտել է պետական կազմակերպության հիմնադիր կառավարությունը… Կազմակերպությունը, ինչպես կրթահամալիրը մեր, ստեղծվել է-գործում է իր կանոնադրությամբ… Սա է մոմենտը չարենցյան՝ ենթակայության հաղթահարումը՝ քաղաքացու, ընտրողի, աշխատողի… մարդու… Այո, մարդու ազատագրումը: Այո, կարգապահությո՛ւն անհատի ու ազատության մեջ, որպես անհատի-խմբի-հավաքանու գործունեություն-ստեղծական աշխատանքի կազմակերպիչ ու երաշխավոր… Հայաստանը՝ չգիտեմ, պիտի օգնենք. կրթահամալիրը սեբաստացիական ենթակայության այսպիսի հեղափոխական հաղթահարման առաջ է՝ իր տիար-տնօրենով, որ մանկավարժական աշխատողը՝ որևէ կարգավիճակով՝ դաստիարակ-ուսուցիչ-կազմակերպիչ-դպրոցի, ուսումնական կենտրոնի, ծառայության ղեկավար, գաղափարի՝ մանկավարժության հեղինակի ենթակայությամբ… ծառայություն մատուցի…

Ռուսական արվեստի թանգարանի «Տարվա եղանակները» կրթական ծրագիր: Հարավային դպրոցի 2-րդ դասարան:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:

Երբ լսում եմ մարդուն, ինչպես երեկ ԷՕՆ ակումբում՝ ճարտարապետ բանախոս Արմեն Հակոբյանին, հարգանքով հարցեր եմ տալիս, հնչեցնում, ինչ-որ բան պարզելու համար չեմ անում, դա ինքնուրույն ու երկարատև աշխատանք է, ես մարդուն տեղում օգնելու համար եմ անում… Համատեղելի՞ են, օրինակ, ավտոմեքենան ու հետիոտնը Երևանի Հրազդանի կիրճում, չէ՞ որ հենց մեքենան մարդուն քշեց կիրճից… Առանց հողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հնարավո՞ր է Հայաստանի անապատացման-քարապատման դեմն առնել… Առանց երևակայության խրախճանքի ինչպե՞ս Երևանը դարձնես մի բնակելի հանրային տարածք, ինչպե՞ս վխտացող-բազմացող ավտոտրանսպորտի դեմն առնես, որ սպառնում է իրական անշարժությամբ ու… կալանքով յուրաքանչյուրիս՝ ավտոմեքենայի մեջ, գրասենյակում, թե բնակարանում… Սա թափառումի քաղաք չէ, ու ես, իհարկե, իմ իրերն եմ հավաքում… Ավելի շատ են այսպիսի, բարձր չասվող հարցերը… Հարցե՞ր են սրանք, թե՞ հաստատումներ, փորձառություն… ինչպես երեկ ակումբում… Զրույցը, ախր, այսպիսի գյոզալ միջավայրում հարազատական, գրագետ մեդիայի առկայությամբ, այլ կազմակերպում է ենթադրում…

Երեկ առավոտյան տանից Նոր Նորքի ծննդատուն, ծննդատնից Մերգելյան ինստիտուտ, այնտեղից Բանգլադեշ, Բանգլադեշից կենտրոնի Տերյան փողոց, ԷՕՆ ակումբ հարկադրված մեքենայով անցումից փախստականի իմ շփոթն էր շարունակ ուժեղանում… Լավ է, որ ռոդարիական աշխարհի մշտական ներկայացուցիչ Դավիթ Բլեյանը կա ու չի թողնում լռվես-մնաս մեքենաների սարդոստայնում…
– Մա՛մ, էս ի՜նչ եղան սիրուն-մեծ ծիծիկներդ, լրիվ հավաքածդ կաթը Աստղիկը մի օրում կերա՞վ…
Առաջին այգամ մտել է ծննդատուն, հիվանդասենյակ…
– Մա՛մ, հլը տեսնեմ՝ Աստղիկը փորիցդ դո՞ւրս ա եկել… Ո՞ւր գնաց…
Իրիկունն էլ, Տաթևի, Արևիկի հետ թափառումի երկրորդ օրվա հավեսը վայելած՝
– Ե՞րբ եք Աստղիկին տուն բերելու, մի կարգին սիրեմ քույրիկիս…
Իսկ առավոտը.
– Հա, չմոռանամ այսօր, Արևիկ քույրիկիս ծնունդը շնորհավորեմ… Նվերը՝ քեզնից, պա՜պ…

Մեքենան իհարկե Երևանից դուրս գալու՝ ճամփորդելու, քաղաքից քաղաք, բնակավայրից բնակավայր անցնելու, պարզապես, Երևանից անկանգ հեռանալու համար է… Երևանամերձ լինեին այդ կայանատեղիները մեքենաների, ու շաբաթ-կիրակի, օրվա վերջում կամ առավոտ վաղորդայնով, միացնեիր բանալին… Կմնար միայն ավտոկայանատեղի հասնելը՝ առանց անհատական մեքենայի, իհարկե, քայլքով-հեծանվով-հանրային որևէ միջոցով…

Մրգային ուրախ կերպարներ: Հարավային դպրոցի նախակրթարան:
Լուսանկարները՝ Լիլիթ Առաքելյանի:

 

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1503

(39) դիտում

Աստղապատում

$
0
0

Տիարի օրագրում այսօր ետծննդյան արձակուրդ է։

Դավիթ Բլեյանն էլ շաբաթ օրն անցկացնում է քույրիկ Աստղիկի մոտ։
– Ես ոչ մեկիդ չեմ վստահում։ Համ էլ ուզում եմ տեսնել՝ ինչպես է բացում աչքերը Աստղիկը։

Դավիթը փոխանցում է քույրիկին ամենակարևոր բաները.
– Քույրիկ Աստղիկ, զգույշ կկրծես մայրիկի ծիծիկները, որ չվնասես… որ երկար ուտես…

 

Նկարաշարը՝ Արմինե Աբրահամյանի։

Նկարաշարը՝ Դավիթ Բլեյանի։

Նկարաշարը՝ Լիլիթ Բլեյանի։

Նկարաշարը՝ Ռուզան Աբրահամյանի։

(50) դիտում


Շարունակվող ավետիսների կիրակի…

$
0
0

Աստղիկ Բլեյանի նոյեմբերի 21-ի ծնունդով-հայտնությամբ, շարունակվող ավետիսներով իրավիճակ է փոխվել, նորը հաստատվել, իսկ չորս օրական աստղն իր անցումով՝ մետաֆիզիկայից ֆիզիկական աշխարհ, ծննդատնից-վերակենդանացման բոքս բաժանմունքից ծննդկանի ընդհանուր պալատ, ընդհանուրից՝ անհատական պալատ ու երեկ ահա՝ հանգրվան Չայկովսկի 30-ի մեր տանը, Դավիթ եղբոր, մի խումբ հարազատների հոգատար ուղեկցությամբ։ Շաբաթը մենք անցկացրել ենք, կիրակին դիմավորում ենք Աստղիկի պալատը դարձած մեր ննջարանում։ Աստղիկին ի՞նչ, կա՛մ քնած է, կա՛մ մայրիկին կպած, ծիծիկը բերանում…

Բարի լույս, Աստղի՛կ, քո բոլոր օրերը-կիրակիները  բարի են։

Դավիթ եղբայրը հիացնում-զարմացնում է. պոկ չի գալիս… Առավոտյան Աստղիկը շրջայց կատարեց Դավթի սենյակում, լսեց շինարար-ճարտարապետ եղբոր բացատրությունները իր ստեղծած քաղաքի մասին, լողաց։ Դավիթն անհամբեր է․ քույրիկին ինքը պիտի նոր ավազանը մտցնի, լողացնի, սրանով և ծիսական դառնա Աստղիկի առաջին կիրակին… Տարոսը էլի՝ Աննա Բլեյանին, բայց Էդիտ Հովհաննիսյան քույրիկ-հորաքույր-մորաքույրը Աստղիկի ընդունելության համով սեղան էր գցել մեր տանը, որ հուսով եմ, որպես տարոս փոխանցեց ո՞ւմ… Մենք մեր նախաձեռնությամբ սեղանի շուրջ կհանդիպենք Աստղիկի կնունքին՝ այսօրվանից հաշված՝ քառասուն օր անց։ Պատրաստվեք մկրտության այդ բաց խորհրդին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներին, կրտսեր բուժ. անձնակազմին, ծառայություններին ևս մի անգամ ու ընդմիշտ շնորհակալ ենք, տպավորված, շարունակական․․․ Այս ծննդատանը՝ նույն 303 սենյակում էինք 2011-ի դեկտեմբերին, Դավիթ Բլեյանի ծնունդով։

Լուսանկարները՝ Մելինե Մարտիրոսյանի, Աշոտ Բլեյանի։

Աննա Հակոբյանի կոշտ պատասխանին ավելացնեմ։ Երևի ես իմ ֆեյսբուքյան գոյության շրջանի առաջին քոմենթն եմ անում…  2018-ի նոյեմբերի 14-ի՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան օրվա երեկոյի հավաքի մասնակիցն եմ եղել Դավիթ Բլեյանի հետ… Իմ օրագրում՝ բլոգապատման մեջ, դրա արձագանքը կա։ Ներկաները Նիկոլ-Աննայի 20 տարվա ուրախության-հավաքների-առիթների մասնակիցներն էին, Երևանում, թե Իջևանում. դրանով հենց հավաքը սիրելի-պարզ էր… Կենտրոնում Մարիամն էր, ով ուզենար։ Նիկոլը շրջում էր սեղանից-սեղան… Ափսո՜ս, որ երաժշտությունն էր տեղ-տեղ բարձր։ Չլիներ որևէ երաժշտություն, ինչպես որ էր այս տարի մարտի 11-ին, Աշոտ Փաշինյանի 18-ամյակին, ավելի լավ կզրուցեինք, հարազատներով տարատարիք իրար կլսեինք…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1505

(246) դիտում

Որ Ձմեռ պապը շվարի-մնա…

$
0
0

Անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսման մասին է իմ օրագիրը…

Այսպիսով իմ նախածննդյան-ետծննդյան արձակուրդներն ավարտվեցին շոշափելի արդյունքով՝ Աստղիկ Բլեյանը այսօր 6 օրական է, ժամ-ժամ ուժ-գեղեցկություն առնող: Արմինեն, իհարկե, մեկ է գոհ չէ… Բայց ես երկուշաբթի աշխատանքային ջրերում եմ, ու փիլիսոփայական որ լինի, ոչ ջուրն է նախկինը, ոչ, առավել ևս, ես. պայմանավորվել ենք բոլոր սեբաստացիներով:

Նունե Խաչիկօղլյանի, Արմինե Թոփչյանի նոյեմբերյան ֆոտոանդրադարձները տպավորվել են այնքան, որ պայմանավորվեցինք «Նոյեմբերը կրթահամալիրի Բանգլադեշում» Ձմեռ պապի մրցանակի համար մրցույթի մասին… Արմինեն ասաց՝ ոչ միայն գույները, այլև ձայները. ես ավելացնում եմ՝ բոլոր ազդեցությունները որպես գեղարվեստ, մեր գործիքներով-զգայարաններով։ Սցենարներ կարող են ծնվել, աշնանային սրթսրթան-խշխշան տեքստեր ու հազար-հազար հեղինակային հայտ… որ Ձմեռ պապը շվարի-մնա…

Ով քնած, ով արթուն… Հյուսիսային դպրոց-պարտեզ: Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:

Չգիտեմ, նայո՞ւմ եք՝ mskh.am-ի առաջին էջի եթերները: Օրինակ, այս ֆիլմերը, որ ստեղծվել են նոյեմբերի օրացույցով կրթահամալիրի միջին դպրոցում Վայոց ձորի Արտաբունք-Հորբատեղի մարզիչ Ագապիի ֆուտբոլի աղջիկների թիմի ընդունելության, կրթահամալիրի Արևելյան դպրոցում կրթահամալիրի տոն-հարիսայի ծեսի մասին… Սա ինքնաբուխ-ներառական մանկավարժության հեղինակների պատումն է իրենց ուսումնական-համայնքային կյանքի մասին… Ինչո՞ւ են այսքան քիչ դիտումները, վա՞տ ենք տարածում… Ինչո՞ւ… չի՞ հետաքրքրում… մի՛ շարունակեք, թևաթափ եմ լինում… Ես դրանք հաճույքով բերում եմ իմ գիր. շնորհակալ եմ:

Իսկ ընդհանուր մանկավարժական ժողով կարելի է բերել մեր «Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնի» 2019-ի նոյեմբերի նախագիծը, ձգտումը մեր՝ տարեցտարի օրերը-տոնը դարձնելու առավել մասնակցային-ընտանի, առանց սահմանների: Ապրող, կենդանի, զարգացող կրթական համայնքը իր տոն-ծեսն է ստեղծում-փոխանցում, սա ավելին է, քան ավանդական ծեսի ընդօրինակումը…

Ծնողական-ուսուցչական երաժշտական պարապմունք։ Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ուսումնական նախագիծը շարունակական է, իր պատմությունն ունի: Նոյեմբերի 23-ին քայլքով կարողացանք այն պատշաճ-անմիջական ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին, իր տեղակալներ Դավիթ Թումանյանին ու Կարեն Հակոբյանին: Մեր առաջին հանդիպումն էր, ու կարևոր էր արձանագրել մանկավարժական հայացքների ընդհանրությունը, կրթական պարտեզի կարևորումը՝ վարչական շրջանի, քաղաքի բնակիչ-բնակավայր-տեղական ինքնակառավարում հարաբերություններում, առանց օտարող-հակամարտ դարձնող սահմանների… Մեր կողմից հետևողականորեն ներկայացվող նախագիծը՝ որպես շոշափելի գոյություն, առաջարկվող-ստեղծվող արվարձան-բնակավայրը՝ որպես հանրային տարածք, հանրային կյանքի կազմակերպում, փարձաքար է, պոլիգոն «Իմ քայլը» նախընտրական դաշինքը ներկայացնող քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի համար… «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» նախընտրական կարգախոսն առանց այսպիսի պոլիգոնների, հանրային կյանքի կազմակերպման նոր լուծումների-ամբողջական փոփոխությունների կարգախոս էլ կմնա… Չի օգնի նաև նախընտրական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ կարգախոսի բացումը… «Հոգատար հանրություն ասելիս մենք նկատի ունենք անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսումը: Մենք մարդկանց մասին հոգ տանելը հասկանում ենք նրանց օգնելը, աջակցելը, որ նրանք հավատան իրենց ուժերին, կարողանան ճեղքել իրենց հուսահատությունն ու խեղճությունը»… Կրթական պարտեզը մեր այսպիսի զօրությամբ է օժտված… Մեր Նիկոլի սրտով է. կգա, ինքը կասի շարունակությունը:

Բոլորս՝ ընտրող, թե ընտրվող-թեկնածու, անհատներով-կազմակերպություններով անելիք ունենք, որ մեր նախընտրական շրջանը քաղաքական կյանքի պարապ չանցնի, որ իրական հաղորդակցություն հաստատենք ընտրող-ընտրվողով… քաղաքական հարաբերություններ հաստատենք… Այստեղից և կարևորությունը Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարության հետ մեր առաջին հանդիպման, որ կողմերի կարծիքով լավ սկիզբ էր. ճանաչեցինք իրար ավելի լավ, ընդհանուր մի գործի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք… Հաջորդ քայլը մեր քայլը քաղաքային ավագանու, քաղաքապետի, նրա աշխատակազմի այցն է մեր կրթական պարտեզ, 2019-ի քաղաքային ծրագրերում առաջարկվող, մեր համոզմամբ՝ համաքաղաքային համարում ունեցող նախագծի արտացոլումն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության նախապատրաստումը…

Միջավայրի խնամք կրթահամալիրի Հյուսիսում։ Լուսանկարները՝ Անժելա Բլեյանի:

Իսկ մենք, որպես հեղինակային մանկավարժության հեղինակներ, Ձմեռ պապ 2019-ի տոպրակում էլի լուծում-առաջարկներ ունենք։ Իսկը ժամանակն է բացելու, համատեղ աշխատանքով տարեմուտի այս քաղաքական շրջանում մեզ կապելու…

Աստղիկ 5 օրական Բլեյանի պորտը տեղը դրեցինք… ընկավ լողալիս… Ես չգիտեի… Չգիտեմ նաև՝ ինչ է պետք անել այս պորտը… Դավիթը ոգևորված անցկացրեց ողջ կիրակին քրոջ հետ… Մելինե-Մարիամ քույրերը հերթով մորաքրոջ ձեռքի տակ փորձառություն են անցնում… Ռուզան մորաքույրը իսկական մենթոր է… Մնում է Աստղիկի բլոգի հարցը լուծում ստանա: Դավիթը չի ուզում իր բլոգը ծանրաբեռնի… Նոր սեբաստացի է, նշանը կպցրել է… Աստղիկը թող իր բլոգն ունենա,- ասում է… Սպասում ենք Լուսինե Փաշայանի վճռին…

Աստղիկն սկսեց իր երաժշտական հանրակրթությունը Մոցարտով: Դավթի ընտրությունն է. մշակույթը պարտադրվում է այսպես, փոխանցելով… Կոնցերտ ֆլեյտայի համար, իրիկնային ունկնդրում…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1506

(97) դիտում

Մեզ կարգի բերելու ժամանակը

$
0
0

Ընտրական կոշտացող հռետորաբանությունը, որ ագրեսիայի է հասնում, նախընտրական քարոզարշավին հանձնված TV-ներով, սոցցանցերով, ուղիղ եթերով քեզ մեկ է՝ մի տեղ, մի ձևով բռնում է… խոշտանգում… Սրան հետևել, որպես ընտրող՝ չի լինում, առանց լուծումների-համաձայնությունների, մնում է փախուստը-ամփոփվելն  աշխատանքում, անելիքով պարփակումը, ինքդ քեզանով զբաղվելը… Այստեղից և վերնագիրը՝ մեզ կարգի բերելու ժամանակն է:

Ոչ էլ կարգին ուրախացաք Բլեյան 5-րդով՝ Աստղիկի հայտնությամբ, յոթ որդով սեղան նստելու բանաձևով… Ո՛չ կարգին նախանձեցիք, ո՛չ շնորհավորեցիք… Ես էլ որոշեցի խումբ-խումբ մեյդան բերեմ, պարտադրեմ… Սկսեցի սիրելի-հեռավոր Մոնակո-Փարիզից՝ Տիգրան Ջերջյանից ու Ժիրայր Չոլաքյանից… Ժիրայրից արձագանքը-մեղայականը չուշացավ… Իր նման զուլալ է, մեջ եմ բերում ամբողջությամբ…

Սիրելի Աշոտ,
Իրաւունք ունիս, ես ալ չհասկցայ ինչո՞ւ չեմ զանգած ու շնորհաւորած քեզի։
Պէտք էր նախազգայի, որ շատ կարեւոր բան մը պատահած է Երեւան քաղաքի մէջ։ Պէտք էր լուսաւոր աստղը տեսած ըլլայի եւ մոգերու նման վայրը փնտռէի ու Արմինէին, Դաւիթին ու քեզի տեսնէի…
Շնորհաւո՜ր ըլլայ… Ճակատագիրը տնօրինեց, որ բացառիկ բնականոն ծնունդ տեղի ունենայ։ Յուսամ նոյնպէս ալ կը տնօրինէ, որ աւելի բարեյաջող ըլլայ իր կեանքին ճանապարհը։ Բարով վայելեցէք ձեր եւ մեր նորածին երախային ներկայութիւնը, ճիչերը, ժպիտը, լացը, երգերը, … մինչեւ որ Երեւան գամ եւ ես ալ նոյնպէս տեսնեմ ու վայելեմ։
Մասնաւոր ջերմագին բարեւներ Արմինէին՝ իր արգանդին մէջ երախային պահպանողին։
Սիրով՝ Չոլաքեան ընտանիք։
Աստղիկաշարը՝ Արմինե Աբրահամյանի:

Այսօր աշխատանքային այցով գնում եմ Արատես, որին ինձ մղեց հայտնի քանդակագործ-արվեստագետ Վիգեն Ավետիսը, իր բուռն հետաքրքրությամբ, ոգևորող ծրագրերով: Հնարավորություն է՝ նաև ստուգելու Վայոց ձորի ընկերների-հետևողների արձագանքը ծնունդներով-ծրագրերով լեցուն տիարի քայլին, որքան է զգայուն մնացել մարդկայինն այստեղ… Կգամ, կպատմեմ…

Վիգեն Ավետիսի, նրանից անբաժան գինեգործ Գրիգոր Ղուկասյանի, գործարար Հովհաննես Շահինյանի հետ բարձրանում ենք Սարալանջով Հյուսիս՝ աշխատանքային-ընկերական այս խմբի անցած այցից հետո մշակած ծրագրերը կրթահամալիրի գեղարվեստում քննարկելու, Մայր դպրոցում մեր մանկավարժության բաց-թափանցիկ-անմիջական ցուցադրության ազդեցություններով…  Շատ աշխարհներ-նախագծեր տեսած, իրականացմանը մասնակցած փորձառու մասնագետներին մեր ձևափոխվող Սարալանջը շանթեց…
Երկար կանգնեցին, զմայլվեցին, ու ոտքի վրա, իրար լրացնելով՝ Սարալանջի ամբողջական կանաչապատման նախագիծը հառնեց… Ողջը՝ խաղող տեսակ-տեսակ, թմբային-շարքային-թառմային լուծումներով, մի իսկական ցուցադրական ուսումնական հավաքածու՝ Գովք խաղողի, որպես բնակելի դարձած արվարձանում նախկին՝ խորհրդային շրջանի խաղողի այգիների հիշողություն-վերադարձ-վերականգնում, Կրթական պարտեզի այցեքարտ… Գոհացա, տեսա, որ բարի Է:

Կրթահամալիրի Մայր դպրոցի բրուտանոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Երևանում, Հայաստանում ընտրություններ են Ազգային ժողովի, իսկ մենք՝ ես, կրթահամալիրը, խորացել ենք խաղողագործության-գինեգործության մեջ: Այո, ես գովքն եմ անում խաղողի, գինու և գեղեցիկ դպրության… Ինձ ապրեցնողը՝ Աստղիկի ծնունդով, յոթ երեխայով սեղան նստելու հեռանկարով, սա է, այս երրորդության՝ աշխատանքով փառաբանումը: Խաղողից, գինուց, գեղեցիկ դպրությունից այն կողմ հիմա ես ի՞նչ եմ տեսնում… կրթահամալիրի Բանգլադեշում, Երևանում, Արարատյան դաշտով մեկ, Վայոց ձորում: Սրա հետ կապված՝ կարասագործությամբ, տակառագործությամբ, «Խաղողագործություն ու գինեգործություն» հանրակրթական դասընթացի կազմակերպամբ, համտեսի-խնջույքի մշակույթով՝ իր խոհանոցով-մառանով, այս ամենի միջով անցած մարդով՝ ստեղծվող ծեսի մատուցմամբ… տարված եմ ես, իմ հայտնի ագահությամբ, ստեղծումի կրքով, անհագությամբ: Ե՞րբ ենք Սարալանջի դիզայնը՝ զուտ խաղողով, մասնագիտական նախագծումով անցկացնելու, ե՞րբ ենք Իտալիայից բերելու ավտոկմախքներից բրիկետներ սարքող հոսքագիծը  ու օր առաջ սկսելու կրթահամալիրի Ագարակից մինչև Հարավի դպրոց-Անկախ մայլա, երկաթգծի ողջ երկայնքով խաղողի նախկին այգիներում առաջացած ավտոմեքենաների գերեզմանոցի մաքրումը…

Իմ պտույտի-հղացումի շրջանը սրանով չի ավարտվում, ձգվում է Մոնթե Մելքոնյան փողոցի երկարությամբ, Ծովակալ Իսակովի, Լենինգրադյան, Սեբաստիայի փողոցների միջև պարփակված, ոտի տակ գնացող-վերացող Դալմայի այգիներ… «Սեբաստիա» նախկին մանկապարտեզի լքված շենքը՝ ընդարձակ տարածքով, նշանավոր Վերոնիկա վարիչի անունով, դառնում է խաղողի, գինու և գեղեցիկ դպրության ուսումնական կենտրոն երկրագործության… Քանի՜ աշխատատեղ ստեղծվեց… Ա՛յ, Նիկոլ ջան, երկար անցումներդ հանրապետությունով մեկ, բազմամարդ-աղմկաստեղծ, ձեր-մեր-իմ-քո քայլի կարգախոսով հռչակած «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» ճանապարհին կհասնե՞ն, ինչպե՞ս…

Ու մարդիկ՝ քեզանով ոգևորված, եղբայր պատվական, քո խոսքով ասեմ, չեն հավատա իրենց ուժերին, չեն կարողանա ճեղքել հուսահատությունն ու խեղճությունը, կմնան այդ ամենի հետ, հենց ոտդ քաշեցիր…

Իմ գրերում ես այդպիսի կազմակերպման մասին եմ պատմում, աշխատողին կարգի բերելու գործերի…

Դիմապատում կրթահամալիրի Հարավից:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1507

(98) դիտում

Մուտք առանց ելքի…

$
0
0

Տիարի գիրը… ընթերցարան, Հյուսիսի ռադիո-«Հյուիսիափայլ», Քրիստինե Շահբազյան ու ընկերներ, դուք ասացիք, շարունակում եմ՝ վերնագիր ունենալով 1508-ի համար, մուտք առանց ելքի… Սիրո-համերաշխության բովանդակությամբ լեցուն, մեթոդով՝ մոբիլ ու ստեղծական… Փախուստ չկա, երկու օրվա ճամփա չի մեր կյանքը, խաղաղ-ուրախ անցնում ենք…

Ավետ Տերտերյանի «Մուտք»-ով սկսեցի իմ օրը՝ չորեքշաբթին,  գործ եմ ասել, շատ էլ սազական, շնորհակալ եմ, երկար ընդմիջումից հետո կրկին լսեցի։ Իբր քիչ էր մութ ու լուսը խառնված, հիմա էլ Աստղիկն իր ողջ գիշեր հերթագայող ճիչով-ծամելով-քրքրելով…

Աշնան տաք օրվա դիմապատում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Այս չորեքշաբթին շաբաթվա-ամսվա-տարվա սկզբի, թե արձակուրդից վերադարձի ազդեցություն ունի. երեկ, որքան էլ աշխատանքային, կիրակիի-հանգստյան օրվա բովանդակություն ունեցավ… Արատեսում… Վիգեն Ավետիսի ու ընկերների ընկալումն էր, արի ու տես-ի բացահայտումով շատ բան տեսածի անծանոթ աշխարհի…
– Ես Արատեսում կապրեմ, կաշխատեմ… ինչ կարող եմ անել, կանեմ,- արվեստագետի խորությամբ-շիտակությամբ իր ուխտը Արատեսում, վանքում կապեց Վիգեն քանդակագործը-արվեստագետը, որի կողքին հեշտ էր ու օգտակար լռելը, լսելը, տեսնելը… Ես նոր ընկեր ունեցա՝ թարմ-հետաքրքիր…

Առանց հեծանվի այսպիսի օրը չի շարունակվի. ես ծանրացել եմ, քաշ հավաքել, որ միայն հեծանվով կարող եմ թողնել-մաշել… Դավիթ Բլեյանը թող ինքնուրույն տանից դուրս գա, հասնի կայանատեղի կրթահամալիրի երթուղայինի… Ինքնուրույն, ինչպես իր ողջ ուսումնական օրն է ապրում, վերադարձով… Ծննդյան վկայականով Աստղիկի եղբայրը…
– Ինչ անուն էլ դնեք, չի ստացվի, կջնջեմ, իմ ձեռքով կգրեմ Աստղիկ,- վերջին անգամ սպառնաց եղբայրը… Սոցքարտով էլ է Աստղիկ… Մանկական պոլիկլինիկայի թղթերով, հաշվառմամբ… Այցելել են բժիշկները, սիրել-գովել-գոհացել… Պատվաստումների գրքույկ էլ ունի մեր գիշատիչը…

Իմացա՞ք, որ Արևելյան դպրոց-պարտեզի սիրելի Վարդանին ու մայրիկ Թամարին հանդիպեցի իրենց տան մոտ, մետրոյի «Բաղրամյան» կայարանում, իրար աչքերի մեջ նայեցինք, գրկախառնվեցինք… Անգամ նեղանալ չի կարելի, եթե մեր Վարդանի լիազորն է, մեր մանկավարժության պատվիրատուն: Հասկանալ, իհարկե, միշտ հարգանքով-շնորհակալությամբ. բծախնդրությունը մեր գործընկերն է այս փուլում… Մեր մանկավարժությունը զարգանում, փորձառությամբ հասունանում է ամեն կոնկրետ միջադեպով…

Դետալներ: Լուսանկարները՝ Արևմտյան դպրոցի սովորող Անահիտ Թովմասյանի:

Կարող եմ, չէ՞, այսպես, որպես ընթերցարան, իմաստային կտորներով շարունակել իմ գիրը-պատումը… Սմբատ Պետրոսյանը կարող է բաց թողնել այսպես, հա, բազմազբաղ, Ձմեռ պապի մրցանակի համար Արատեսի դպրական կենտրոնի հայտը… Ափսոս է, Սմբա՛տ, դեկտեմբերի օրացույցով նախատեսված շաբաթ օրվա մանկավարժական հավաքը, ձմեռային շրջանի Արատեսի մեկնարկը պիտի կայանա: Արդեն պիտի տեղադրվեն վառարանները դպրական կենտրոնի N1, 2, 3 ննջարաններում, ակումբ-խոհանոցում… Վիգեն Ավետիսը 2019-ի հունվարի 5-6-ի Սուրբ Ծննդյան նախագիծն էր ներկայացնում Արատեսի գեղարվեստի քարանձավում… Վարպետ Պետոն ու Վահրամը Մարտիրոսյան երեկ ակումբ-խոհանոցի կահ-կարասին տեղափոխեցին-տեղադրեցին:

Մեծամորի թանգարանի տնօրեն, մեր գործընկեր ազգագրագետ Արտավազդ Զաքյանը, շնորհակալ եմ, փոխանցում է մշակութային հուշարձանների վերականգնման-խնամքի եվրոպական փորձը՝ կիրառելի Արատեսի վանքային համալիրի համար… Երեսուն հազարի չափ Հայաստանով մեկ ամենատարբեր հուշարձաններ ունենք. արևի, անձրևի, ձյան, քամուն տրված ոտքի տակ մաշվում են-գնում… Վերականգնման-խնամքի այլ կազմակերպում է պետք: Կոնկրետ հուշարձանի հոգատարի հիմնադրամի ստեղծում, աջակիցների ու աջակցությունների հավաքագրում-համախմբում բոլոր մակարդակներում՝ Եղեգիսի համայնքային, Վայոց ձորի մարզային, հանրապետության, միջազգային…

Տեսնեիք՝ ոնց էին ոգևորվել գործի այսպիսի շարունակությամբ Վիգեն Ավետիսը, ծանր, փորձառու կառավարիչ Հովիկը, միջազգային փորձով գինեգործ Գրիգորը… Վիգենը նոր (Վիգեն Թադևոսյան հայտնի նկարիչ, արատեսաբնակի ողջ գործունեությունը-ժառանգությունն անցավ մտքովս) սկսում է ներգրավել Ֆլորենցիայի հայտնի արվեստագետներին, իր բոլոր կապերը… Գինեգործը պնդում է մինչև նոր տարի թողարկել «Արատես» գինու առաջին խմբաքանակը… Հովիկը ոգևորված էր Արատեսի պանդոկ-խոհանոցի շուտափույթ գործարկմամբ… Քանի՞ սովորող-ուսուցիչ-մասնագետ կապվեց Արատեսին միայն 2018-ին… Ինչպիսի՞ շնորհավորական բացիկ-նոր տարվա նվեր-առաջարկ կարող է լինել Արատեսի հիմնադրամի նախագծի ուղերձը… Ավելացնենք սրան ԱԺ արտահերթի քարոզարշավի լիցքը… Է՜խ, Սմբա՛տ, էս տարիքում-դիրքում Տիարի, մրցանակդ խլե՞մ…

Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանները Բուսաբանական այգում:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Գրական ակումբը գեղարվեստի մառանում էն կորուստն էր իմ, որ երեկ ինձանից ախ-եր տարավ. կուզեի այդ միջավայրում ընթերցողական լինել, որ նաև մի գովք էր-ձոն խաղողի, գինու և գեղեցիկ դպրության… Վիլյամ Սարոյանի հետ ես գինու-քեֆի սեղանի շուրջ նստել եմ…

Լիազորված եմ իմ գրում կրթահամալիրի քանդակագործություն դպրոց-արվեստանոցի աշխատանքային պլան-ծրագիրը ներկայացնել այս հղումով: Հեղինակը առաջարկի, քանդակագործության մագիստրոս Վիգեն Ավետիսյանը ժամանակին թողել է Երևանը և բնակություն հաստատել Աշտարակում… Այստեղ է և իր արվեստանոցը: Երկուսս էլ ուրախացանք մտքից, որ Նոր տարին այդպիսի անցում կարող է լինել և տիարի համար… Փնտրվում է հարմար կացարան…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1508

(71) դիտում

Խաչվող-չխաչվող ճամփաներով. հետ-առաջ չկա…

$
0
0

Նվերն այսպիսի է լինում ծննդյան. «Հարգելի՛ տիար, Աստղիկի բլոգը պատրաստ է»,- մատուցում է ինձ Դավիթ Բլեյանի ուսուցիչ Լուսինե Փաշայանը…

Հիմա, երբ Դավիթն իր սենյակում քնի մեջ է, Աստղիկը (Արմինեն հենց նոր ասաց՝ ոնց որ սամուրայ լինի, քեզ, տիար գնալով ավելի շատ է նման, աչքերն էլ՝ կապույտ) կպել է կրծքին մայրիկի, Աստծու ստեղծած նվեր ծծակ… Ես գրասեղանի առաջ, իմ գրով-պատումով սկսում եմ օրը…

«Տիար, խոսել եմ Չանախչիի դպրոցի պատմության ուսուցչուհու՝ Թամարի հետ: Սովորողների հետ կպայմանավորվի, վաղը կասի՝ երբ կգան և ինչ խմբով:  Խոսեցինք նաև հնարավոր միասնական նախագծերի մասին, Թամարն ասաց, որ սկսել են Չանախչիի  տարածքում հայտնաբերված խաչքարերի, հուշակոթողների մասին տեղեկությունների հավաքման էլեկտրոնային աշխատանքը, նաև կուզենային քննարկել Չանախչիում Ձեզ հետ պայմանավորված վրանային ճամբարի նախնական աշխատանքները, որի մասին չեն մոռացել: Իսկ աղբակույտերի մասին ասաց, որ իրենց խմբով ձեռնարկում են քայլեր, աշխատանքներն ընթացքի մեջ են: Վերջնական պայմանավորվելուց հետո կգրեմ ավելի մանրամասն, կպատրաստեմ ընդունելության  ծրագիր»,- տեղեկացնում է իմ էլփոստով Տաթև Աբրահամյան հայրենագետ-մայրենին՝ արձագանքելով անմիջական ժամեր առաջ իմ արած դիտողության-հիշեցմանը… Պատմել եմ մեր Գրական ակումբի հետ Զանգակատուն մեր այցի, հին Չանախչիում անմոռանալի քայլքի մասին… Պարույր Սևակի ծննդավայր գյուղի պատանիների մի խմբի ու նրանց հայրենագետ-խանդավառ ուսուցչի հետ քայլքով իրար ու աշխարհ հայրենի հայտնաբերած պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին… Այսպիսի կապերի զարգացումով է «Բլեյան» կրթական ցանցը իրական դառնում, միս ու արյուն ստանում…

Հարավի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Գայանե Թորոսյանի:

Հետո ես մեր դպրոցների կայքերի-ուսուցիչ-սովորողների բլոգներով-կենդանի կատարումներով անցնում եմ Ուսումնական ժամերգության,Հարսանեկան ուրախության,  ուրբաթ համերգ- Հյուսիսի «Դյուցազնապատում» ընդհանուր պարապմունքների կենդանի կատարումներով: Իմ հա՜լ ու մեր մանկավարժության հավես…

Լավ է, բաց պատուհանիցս անձրևն է ձայնում՝ տիա՜ր, երեկվա, քո մինչ այս ապրածի բոլոր անշնորհքությունների հետքերը մաքրված են…
Նոր օր, նոր տիար, նորամանուկ, նոր գիր՝ Անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ յուրաքանչյուրինը՝ «Հյուսիսափայլի» և «Հարթակ Գեղարվեստում» ակումբի այսպիսի խորագրով հանդիպմանն ընդառաջ, որպես ողջույնի խոսք…

Կար, որ իրիկունից-մթնից վախենում էի ու հեծանիվ չէի նստում: Ան-ցավ: Հիմա, ինչպես երեկ, ես սպասում եմ մութն ընկնելուն։ Եկավ ու ես ճամփա ընկա՝ որպես… ուրու հալածական, որպես փախստական, Թումանյանի գրողական աշխարհի մի պանդուխտ էլի, փողոցներով, տիարի կյանքն է՝ զրույցով-ցավով-կարոտով-հիշողությամբ…

Արևելքի կարմիր բալենիները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Առավոտ կանուխի հեծանվային ճամփան էլ եմ սիրում, ու այս անձրևը ոչ միայն արգելք չէ, տոնուս է, ինչպես տասն օրական Աստղիկը… Օտար մարդիկ չեք, իմ գրով-պատումով հարազատացածներ, ու բլոգը՝ իմ ինտիմը, ումից, ինչ թաքցնես, ինչպես և ինչու. իմ կյանքն այսուհետ փախուստ է ամեն օր ձեզանից, հեռու-մոտիկ ընկերներ, ու իմ գրերը հետքերն են, որ թողնում եմ ես, ձեզանից հեռացող տիարի, որպես կտրած կապեր… Հետ ու առաջ ընկնել չկա, կան պարզապես խաչվող ու չխաչվող ճանապարհներ…

Իմ ճանապարհին օրվա, գործի, քայլքի, հեծանվի… կան խաղողի թփեր, թառմա խաղողի անկյուններ, մոռացված-վայրի, քիչ ու միչ խնամված, ինչպես վայրի-փողոցային-բարձիթողի կամ խնամված… շներ… Ու վազերից-արմատներից յուրաքանչյուրը իմ օբյեկտիվում է, իմ դադարի առիթը… Ի՜նչ նախագիծ է անծայր-ուսումնական… սրանք բոլորը բերել մեր մանկավարժություն, օրացույց՝ իր խնամողով, որպես սովորեցնող… մեր գեղեցիկ դպրության այցեքարտեր դառնան առողջ-սնուցված թփերից յուրաքանչյուրը…

Իմ գիրը՝ ընթերցարա՞ն, ես՝ մանկավա՞րժ, հասանելի յուրաքանչյուրի՞դ… Չխոստացա… Պանդուխտ եմ, քույրիկ, ինձ մի հավատա: Թումանյանի նման այս տողով ավարտեմ իմ ողջույնը: Շնորհակալ եմ, որ կաք, ու ձեր հավաքն այս, ձեր ուշադրությունը, յուրաքանչյուրինդ, ինձ այնպես հուզում է:

Բակային աշխատանքները Հարավում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1510

(86) դիտում

Իմ պոստում Տիարի՝ արթուն պահակի. գիր է…

$
0
0

– Ձմեռվա առաջին օրը շնորհավո՜ր…,- ձնագնդիի պես գլո՜ր մահճակալից, հյուրասենյակում ձայնեղ հայտնվեց Դավիթը Բլեյանը՝ առավոտ կանուխ։ Դեկտեմբերի նկատմամբ Դավթի վերաբերմունքը գիտեք. նրա ծննդյան ամիսն է, մեզ բոլորիս հիմա պատրաստում է տարվա ամենօրվա՝ դեկտեմբերի 12-ի դիմավորմանը։ Ժամը ութը հեռու է, ես պատրաստվում եմ սեբաստացի մանկավարժների հետ, Սմբատի առաջնորդությամբ Արատես մեկնելու՝ մեր դպրական կենտրոնի ձմեռային շրջանի բացմանը, մանկավարժական զրույցներին վառարանի շուրջ։ Եղա՜վ․․․

Ես ձեր տոնածառը չեմ, որ զարդարեք։ Է՛լ հարգելի (ինչի տիարի ոչ հարգելին էլ է լինո՞ւմ, ես այլընտրանք եմ, հա՞), է՛լ տիար Բլեյան (ինչի ուրիշ տիար էլ կա՞, ոչ Բլեյան․ տեսել եք, հա՞)… Երեկվա հանդիպման մի ամբողջ վերնագիր՝ անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ․․․ յուրաքանչյուրինը։  Ինչի սրանով սպառեցի՞ք ձեր տիարի շնորհների թվարկումը, տոնածառի խաղալիքների տուփը դատարկվեց, հա՞․․․ Ու յուրաքանչյուրը թող իր տիար-տոնածառին մի զնգլիկ-գունավորիկ կախի․․․ Է՜հ, արեք, դուք ու ձեր տիարը, ձեր մեջ ես վատամարդը հո չե՞մ լինի․․․ Ուրիշ տոնածառ չգիտե՞ք ամանորի դեկտեմբերով։ Ես տիարն եմ, որ քայլում է ինքն իր համար, իր ճանապարհով․․․

Շնորհակալ եմ երեկվա գուրգուրանքի-պայծառության-հավատարմության ծեսի համար․ մայրս կասեր՝ փառավորվեցի․․․ Իմ շուրջ իմ տարատարիք երեխեքը-ընկերները․․․ Ես չգիտեմ՝ ինչ էի խոսում, բայց ուղիղ էի ձեզ հետ․ չէի ծռմռվում․ ես յուրաքանչյուրիդ հետ էի․․․

Կթահամալիրի տնօրենի հետ հանդիպումը՝ «Հարթակ» ակումբում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի

Դավիթ Բլեյանը Գրիգոր Խաչատրյանի տեղը դատարկ չի թողնում․
– Էս 1500 տարեկան ես, հա՞, դառել, տիա՛ր Բլեյան, կարդացի (որտե՞ղ)… ծիծիլիոն տարի էլ կապրես․․․
Իր քույրիկ Աստղիկի հանդեպ Դավթի գուրգուրանքի մասին ո՜նց չխոսես, գիր չբերես․ իրեն-իրեն գալիս է։ Սրանից էլ հուզիչ բա՞ն փնտրես․․․
– Որ Աստղիկն ուտում ա, հավես ա, որ քնում ա, էլի հավես ա։ Միշտ ուզում եմ նայեմ․․․ Որ քնի, գալու եմ արթնացնեմ, որ էլի ուտի…

Իմ ընթերցողը, իր երկու թևով-խավով՝ սովորողների-ուսուցիչների, երեկվա օրով-առիթով՝ 1500-րդ գրի խորհրդի, ի՞նչ փոխանցեց, տեղ հասցրեց, որ ուղիղ առնչվում է օրագրի-բլոգապատման շարունակականությանը-անընդհատությանը… Իմ հանրահայտ-յուրաքանչյուրինը լինելը գործոն է, որ օրագրի միջոցով նաև կարող է էլի ազդեցիկ լինել մեր կրթական համայնքի, սեբաստացիական ուրույն աշխարհի զարգացման-ընդարձակման համար… Ասվեց, որ սովորող-ընթերցողներն այսպիսով, կապի մեջ են իրենց տիարի հետ, նրանից ուզում են իրենց ուսումնական կյանքի բարելավման-փոփոխման մտքեր, հարցադրումներ, նախագծեր, մեկնաբանություններ․․․ Սիրով։  Էլ աշխարհք չե՞մ գալու հո նոր, Իր տվածն եմ տալիս իրեն։

Ամենօրյա իմ խոսքով (հաստատվեց ինձ լսելի-ընդունելի), ես ազդում եմ մանկավարժական ստեղծագործական հավաքանիի որոշակի խմբի անհատական լաբորատորիայի ձևավորման վրա, խթաններ-ճաշակ-լուծումներ-կասկածներ-հաստատումներ եմ փոխանցում։ Ես չեմ կարող օգտակար չլինել սեբաստացի համայնքին, նրա ուսուցիչ-մանկավարժական աշխատողին, չեմ կարող չօգտագործել իրեն սովոր-ընդունելի միջոցը-կապը-կամուրջը, ուզում եք՝ սրան ընթերցարան ասեք, եթե չի առաջացել երկուստեք ավելի ընդունելին… Առաջ չընկնեք, ասված է՝ օրվա հոգսը բավ է օրվա համար․․․

«Իմ թաղարը» նախագիծ. Հյուսիսային դպրոց,  2-4տարեկաններ։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Սաթեն Գևորգյանի։

Տեսե՜ք, գիշերը, 3-4-ի արանքում ես արթուն եմ, պատմում եմ իմ պոստում։ Ես իմ մոր փորում եմ․ թեյը՝ առաջիս, Հյուսիսում ինձ համար հատուկ պատրաստված փախլավայի ճաշակումով։ Իսկ երեկը թող դեռ իր նստվածքը տա․․․ Ուրբաթը՝ իր օրացույցով սեբաստացիական կրթական համայնքի, խելամիտ է որոշված․ ուսումնական ժամերգությունը, ուրբաթ համերգ Մարմարյա սրահում, նախագծերի լուծումները, ուսումնական ժամանակ-շաբաթի իմաստային փոխադրիչներ են մի-մի․․․ Սրան ավելացնենք նաև հարսանեկան ուրախության փոխանցման միասնական ցույց-պարապմունքը ընդհանուր, ու կարող ենք հավակնոտ լինել, հիմքերը ստեղծված էին, հասարակությունը իր նախընտրական կենտրոնացվածության մեջ անգամ լսելի ուղերձներ ստացավ մեր կրթական համայնքից․․․

Այո, սա քաղաքական ազդեցություն է մեր հանրակրթական համակարգի միջոցով բաց հասարակության ու հանրային ճաշակի ձևավորման նպատակով…

Տեսեք․ նախընտրական այս կարճ շրջանում հանրակրթական, սրա հոմանիշը՝ հանրային կամ, որ ես սիրում եմ, լուսավորչական  դիսկուրսը* որտե՞ղ է կայանում, սոցցանցերում, մեդիա-ԶԼՄ-ներում՝ լավ, մի քանի հանդիպումներում-քննարկումներում-ակումբներում՝ էլի լավ, բայց ինչո՞ւ մանկավարժական հավաքանիները՝ ուսումնական հարյուրավոր հաստատություններ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, արտադպրոցականներ, յուրաքանչյուրը ու հանրապետությունով մեկ, այս շրջանում չեն գործում որպես բանավեճերի, կլոր սեղանների, քննարկումների-հանդիպումների բաց ակումբներ, հասկանալի է՝ ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուների լիարժեք ներգրավմամբ… Ինչո՞ւ ուսուցիչը, դասախոսը, դասավանդողը, մասնագետը,  պատանիները, հասարակությունն իր ծնողական խմբերով չեն մասնակցում լուսավորչական (մշակութային) կրթական օրակարգին… Ինչո՞ւ է այս ապաքաղաքականացումը, որ վստահ եմ, քաղաքացիական հասարակության խարխլիչն է, որպես նվաճում ներկայացվում․․․ Քննարկումները փոխարինված են միտինգներով, ճառերով, կառավարելի-տաղտուկ, մարդուց կտրված գյալաջիներով․․․

Ձյան ուրախությամբ ավետում ենք ձմռան եկը։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Ավելի լավ ավա՞րտ, ընթերցարա՞ն իմ օրվա գրում, քան սա, որ կգտնեք իմ «Պահին ասված ճշմարիտ խոսքը գործողություն է դառնում» խմբագրականում…

Ճշմարիտը փնտրելու համար պիտի միշտ պատրաստ լինել հաղորդակցությանը և այդպիսի պատրաստակամություն սպասել ուրիշից։ Նրա հետ, ով իրապես ձգտում է ճշմարիտին, հետևաբար հաղորդակցությանը, կարելի է լրիվ բացահայտ խոսել ամեն ինչի մասին (ինքը նույնպես կարող է խոսել ամեն ինչի մասին), բայց այնպես, որ չվիրավորես և միևնույն ժամանակ չխնայես նրան, ով իրականում ուզում է լսել։ Ազատության պայմաններում ճշմարիտի համար պայքարր պայքար է սիրո համար։
Կարլ Յասպերս

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1511

* Դիսկուրս – խոսույթ՝ իրադրական խոսք, որը դիտվում է իր իրացման պայմանների ամբողջության մեջ (աղբյուրը

Դիսկուրս բառն առաջացել է լատիներեն discursus բառից, նշանակել է այս և այն կողմ թափառել, արագ տեղաշարժում, թարթում, նաև խոսք և քննարկում, հետագայում ֆրանսերենի միջոցով է տարածում գտել՝ ֆրանսերենով նշանակելով հանրային որևէ խոսք որոշակի նպատակի հասնելու համար կամ զրույց, խոսք: Փիլիսոփայական մտքի մեջ՝ սկսած Արիստոտելից, Պլատոնից մինչև լուսավորիչների դարաշրջան դիսկուրսային է համարվել դատողականը, ռացիոնալը՝ հակադրվելով իռացիոնալին և զգացմունքայինին:
Աբստրակտ մակարդակում խոսույթն իրենից ներկայացնում է սոցիալ-պատմական մի կոնտեքստ, որի մեջ ձևավորվում է մարդկանց կողմից երևույթների մեկնաբանումը և ընկալումը: Այսինքն, երբ մենք ասում ենք գիտական խոսույթ, նշանակում է, որ դա այն բոլոր տեքստերն են, որոնք մեր մեջ ձևավորում են գիտության հանդեպ վերաբերմունքը, ընկալումն ու մեկնաբանությունը: Օր.՝ երբ մենք ասում ենք ժողովրդավարության խոսույթ, կրկին նկատի ունենք բոլոր այն տեքստերը, մոտեցումները, որոնք մեր մեջ ձևավորում են ժողովրդավարության երևույթի ընկալումը, դրա հանդեպ վերաբերմունքը, և թե մենք ինչպես ենք կիրառելու դա ընդհանրապես…. (աղբյուրը)

(70) դիտում

Եթե սիրում ես…

$
0
0

Ուրեմն խոստովանիր… Եթե չես սիրում, սիրահարվիր: Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է: Goodinfo-ի այս հրապարակումը, որով սկսեցի իմ ընդհատված պատումը (երկար տարուբերից հետո մի ձևով պիտի սկսել), թող կանայք կախեն աչքի առաջ և ամեն օր կարդան, իսկ տղամարդիկ… Գնահատեն այն… Ես ասում եմ՝ այո:

Արատեսի դպրական կենտրոն նախագծային խմբի հետ իմ այցը աշխատանքային սրընթաց էր: Ես նույն օրը երեկոյան Արմինեի, Դավթի ու Աստղիկի հետ պիտի ընդունեի Նազենի աստղ, Սուսան ավագ քույրիկ, Նազենի կրտսեր ու Գարիկ փեսա Հովհաննիսյաններին… Սիրուն երեկո եղավ, Արմինեն իր տրիով կեցցե. ես էլ բերեցի ճամփորդական թեթևություն… որ շարունակություն ունեցավ… Հետո առցանց այցելեց Շուշան Բլեյանը ձյունառատ Վիեննայից… Բոլ խոսեցինք, Դավիթն ու Աստղիկը ցուցադրվեցին, Շուշանը զմայլվեց, զմայլեցրեց… Կարոտել ենք: Դավիթը՝ ինչո՛ւ չես կանչում… Շուշանը՝ ինչո՛ւ ես սպասում, վեր կաց ու արի, իմ տեղը գիտես… Դավիթը պատրաստ է ճամփորդության։

Իսկ Արատեսում ես իմ նախատեսածն արեցի. տուն առ տուն Սմբատի, շինարարների հետ անցա… Ուրախությամբ գրանցեցինք առաջընթացը՝ այնքան երևելի, ու դեկտեմբերին ամենօրյա աշխատանքայինի պահանջը ցցուն… Այսպես Արատեսի համար կլինի նոր տարի… Հյուսիս-հարավով ձգված գյուղացիական տները հարմարավետ-ոճային կացարաններ են դառնում, իսկ արևմուտք-արևելքի ձորակները, դրանց միջև փռված, անպարիսպ-մաքուր հողատարածքներով, բացված-մաքուր քարափներով, բնական մի սահմանի մեջ առնում… Տիգրան Հակոբյան սանիկ-շրջանավարտը 20 տարվա բաժանումից հետո իր ֆոտոօբյեկտիվով ամենաօբյեկտիվ հանրային գնահատականը կտա՝ հին ու նոր ոգևորված սեբաստացի ուսուցիչների խմբով, որ մնացին ծրագրային աշխատանքի ու վառարանի շուրջ մանկավարժական զրույցների… Մեր գինին ու թթուն, Մենուայի կարտոֆիլը… Goodinfo-ին արժանի պատմություն-հովվերգություն…

Արատեսը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Շնորհակալ եմ Աշտարակի իմ նոր ընկերներին՝ քանդակագործ Վիգեն Ավետիսի առաջնորդությամբ… իր արվեստանոց-տուն ճաշակի, ընտանեկան ջերմությամբ թաթախված անշտապ հարազատական զրույցի, Աշտարակի Գրիգոր Լուսավորիչի փողոցով քայլքի, նորաբաց «Գինու բակում» հյուրասիրության, նոր ազգագրական-կենցաղային մշակույթի համար… Այսպիսի ընկերների հետ աշտարակյան իմ կացարանը, իմ անկյունը Քասախի ափի կգտնվի. անհամբերները թող առաջարկեն լուծումներ… Իսկ Աշտարակն ինձ համար բնակավայր է դառնում…

Աշտարակում… Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Թանձրատերևուկը առավել հայտնի է փողի ծաղիկ անվանումով… Քչերը գիտեն, որ այն ունի հիանալի բուժիչ հատկություններ: Բացի այդ՝ նա գեղեցիկ է ու հաճելիորեն զարդարում է տունը: Այսպես, ծառանման թե թուփ որպես, երեքը՝ մեկում՝ ահա ինչու ես Goodinfo-ի այս հրապարակումն եմ, որպես դադար, ընտրում իմ պատումի համար:

Իմ հանդիպումների շարքը՝ ուրբաթ 12-րդ դասարանի մեր շրջանավարտների, այսօր՝ 9-րդցիների, այս շաբաթ, չորեքշաբթի մանկավարժական սեմինար-պարապմունքով… շարունակություն ունի… Միասնական քննությունները վախի գործիք չեն կարող դառնալ, էն էլ՝ մայրենիից… Ինչի՞ համար է մատղաշ 14-15 տարեկան իներորդցիների համար, հաշվել են 31.500-ի չափ, այսպիսի սթրեսը. ԳԹԿ-ից, կրթության տեսչությունից հանրակրթական «ԱԱԾ»-վախեցնելու գործիք սարքելն այդքան անմեղ զբաղմունք չէ, որ նախընտրական քարոզարշավի քողի տակ ստեղծվի-գործի-փաստ դառնա… Թույլատրելու բան չէ: Առայժմ կարդացեք, այո, որպես հանրակրթության՝ իմ գրի ընթերցարան երկու բան՝ Գևորգ Հակոբյանի այս հրապարակումը. «Հայաստանյան հանրակրթական հաստատություններում իրականացվող պետական կրթական մյուս ծրագրի համար նախատեսված գործիքները՝ առարկայական ավարտական, պետական ավարտական քննությունները կիրառելի չեն հեղինակային կրթական ծրագրի դեպքում, քանի որ չեն արտացոլում հեղինակային կրթական ծրագրի սովորողի ուսումնական գործունեությունն ամբողջությամբ», և մանկավարժության կենտրոնի առաջարկը՝ շեղելու հայացքը քննությունից, հեղինակային կրթական ծրագրի սովորողի ատեստավորման կազմակերպման այլ նախագիծ քննարկելու։

Եվ քանի որ կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով, իսկ պատանիներից-ուսուցիչներից յուրաքանչյուրը մեդիայում է-սոցցանցերում, կարդալով-գրելով իր նյութով-ասելիքով, իր ընտրած ընկերոջով-խմբով, կարևոր է, որ հայատառ գրենք։ Այս պայմանավորվածությամբ սեբաստացիական մենք ուղորդվել ենք տարիներ, հենց ինտերնետը-պլանշետը դարձավ ուսումնական, ես պահանջում եմ ստուգատես անցկացնել՝ համոզվելու համար, որ այն գործում է առանց պայմանականության: Մենք կարող ենք իրար բարյացակամ օգնելով ուղղել մեր հրապարակային խոսքի վրիպումները, սխալները: Միշտ շնորհակալությամբ միմյանց նկատմամբ, միշտ անհատական ակնածանքով մայրենի նկատմամբ: Ես կարևոր եմ համարում դեկտեմբերին՝ մեր ուսումնական առաջին շրջանի ավարտին, կազմակերպել սեբաստացիական ուսումնական բոլոր՝ ուսուցիչների-սովորողների անհատական, խմբային-դասարանական բլոգների ստուգատես… Որքա՞ն են դրանք կենդանի, ամենօրյա գործածվող…

Արատեսյան նկարապատումը՝ Մարիամ Աղաբաբյանի օբյեկտիվից:

Երջանիկ ավարտ… Good info-ի սերիալային մանկավարժության այս օրինակով փակեմ իմ գիրը-պատումը. «Մի՞թե այս ամենը իմ մասին է. ես չգիտեի, որ մյուսներն ինձ այդքան սիրում են»… Իմ առաջարկած եղանակով, աջակցելով խմբագրին, շտկում եմ ու փակում իմ ձգված կիրակին՝ իր պատումով…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1512

(191) դիտում


Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց…

$
0
0

Կանադայում հսկայական քարանձավ է հայտնաբերվելԵրբ Դուք կանգնում եք նրա եզրին և նայում ցած, ձեր տեսողության հեռավորությունը կազմում է գրեթե 183մ

Արատեսը հարուստ է նաև հայտնի-անհայտ քարանձավներով… Դպրական կենտրոնի սովորողները-այցելուները շուրջտարյա ծրագրերով բազմազան դեռ քանի՜ հայտնագործություն կանեն՝ քարանձավի, քարափի, ձորակի, գագաթ բարձունքի, բնության այլ հուշարձանի… Հենց քարանձավում ենք նախատեսում սկսել, որպես Հիսուսի մսուր, Սուրբ Ծննդյան 2019-ը… Այս շաբաթ օրը իմ աշխատանքը նորից Արատեսում է… Մենք Սմբատի հետ կենտրոնացած ենք շաբաթ բնակելի տեսնել Արատեսի դպրական կենտրոնի Գեղարվեստը՝ կացարանով-քարանձավով-արվեստանոցով… Ինչպես օրեր առաջ հյուսիսի տանն Արատեսի… Այստեղ պիտի աշխատի և արտագնա քանդակագործության սեբաստացի դպրոցի պարապմունքը անցկացնի ֆլորենտացի մեր արվեստագետ Վիգեն Ավետիսը… Ո՞նց չնախանձես, որքան էլ ընկեր է. մի արվեստանոց՝ Քասաղի ափին, Աշտարակում, մի արվեստանոցն  ահա կառուցվում է Արատես գետի ձախ ափին, բարձունքի վրա, քարանձավով, մյուսն էլ՝ Հրազդան-Զանգվի աջ ափին՝ կրթահամալիրի Բանգլադեշում… որտեղ և նախատեսվում է անցկացնել քանդակագործության 2019-ի բաց միջազգային սիմպոզիումը… Չի լինելու անտեր-անմշակ քար մեր ճամփին…

Ամանորյա խառնաշփոթ կրտսեր դպրոցներում:
Լուսանկարները՝ դասավանդողների ՖԲ-ի էջերից:

Մինչ այդ դեկտեմբերին 24-28-ի մուտքի ճամբարով կրթահամալիրի Բանգլադեշի Գեղարվեստում կընտրենք քանդակագործության դպրոցի առաջին սաներին։ Նաև իմ գիրը, Կարինե Մացակյանի բլոգը, Քնարիկ Ներսիսյանի այս տեսանյութը Վիգենի Աշտարակի արվեստանոցում, յուրաքանչյուրիդ բարի կամեցողությամբ՝ քանդակի դպրոցի ընդունելությունը սկսելու մասին հայտարարություն… Տարածեք:

Ա՜խ… իմ մութուլուսով-գիշերով, իմ նոր օրվա առավոտով այսպիսի լուր… Մեծ հրդեհ Մաթևոսյան Հրանտի աշխարհով հայտնի դարձած Ահնիձորում… Այրվել է անասնագոմն ամբողջությամբ՝ 30 տոննա անասնակեր, 10 խոշոր եղջերավոր, մեկ ավանակ…

Երբ ես վրիպում եմ, ցավալի, կասեր ֆրանսիացին, ինչպես անցած հինգշաբաթի մեր հինգ տարեկանների մարզառոդարիական ստուգատեսը… շնորհակալ եմ, սեբաստացի մեդիա, դաստիարակների տեսանյութերով մեղմացնում եմ իմ ցավը ստացած. երեկ Հյուսիսի Դիաննա-Քրիստինեի 5 տարեկանների տեսանյութն էր, այսօր քոլեջի Անահիտ Գրիգորյանի-Լիլիա Զախարյանի «Նոյեմբերիկ. մարզառոդարիական ստուգատես» ֆիլմը՝ որպես բուժիչ բալասան… Ստացվում է: Այնպես արեք, արդարացի լինելու համար գոնե, որ Արևմուտքի, Արևելքի, Հարավի 5 տարեկաններին էլ այսպես աշխարհի իմ անկյունից ողջունեմ-ծափահարեմ…

Խաղողագործ-այգեգործ-պարտիզպան, սեբաստացի շրջանավարտ Էդվարդ Հովհաննիսյանին, ում հետ խմբով ուսումնական այցով այսօր մենք կլինենք տոհմիկ գինեգործ-խաղողագործ Մաչանյանների տնտեսության-երկրագործության Էջմիածնում, առաջարկում եմ համակարգել «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» նախագծային բլոգը… Սրանով թող սկսված լինի քոլեջում ընդունելությունը խաղողագործության-գինեգործության մեր դպրոցում…

Աշտարակ, Եգանյանների գինու բակ:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետի  շնորհակալությունը Հյուսիսին մեր, «Գեղարվեստի հարթակին», Քրիստինե Շահբազյանի ռադիոյին, Քնարիկ Ներսիսյանին, իհարկե, «Անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ» նախագծով շարունակվող հուզումների համար… Այս ֆիլմը-զրույցը ինձ  մարտակոչ (Չարենցի բառն եկավ) թվաց, ու ես որոշեցի ընդարձակել գեղարվեստի հարթակը-մառան-ակումբով ու գեղարվեստի այս ամենաթափանց-անվերջ-արտիստական-գեղեցիկ միջավայրում դեկտեմբերի 24-28-ին իմ այս գրով ձոնվածներին ներկայացնել…

Վաթսունից հետո հազվադեպ այցելած երազների՞ց, թե՞ իրոք էր, երեկ ես մարմարյա սրահում մեր Խորեն Հազարումյանին տեսա… Այնքան ուզում եմ, որ Լուսինե հարսիկ-աղջիկը մեր ծոցվոր, առողջ ծնունդով, սեբաստացիական ընտանիքով ամբողջանա Արգավանդի իրենց հայրենի տանը… Պաչիկներ…

Լուսանկարները՝ կրթահամալրի տնօրենի ֆոտոխցիկից:

Հիմա դառնամ սկզբին, ինչից սկսվեց այսօր-գիրը-պատումը, այդ բառին-բանին ստեղծումի… մարտակոչին… Ռոդարին էր ապացուցում՝ բառն անսպառելի է… միայն խաղա բառի հետ, որ ոչ թե արվեստագետ դառնաս, այլ ազատագրվես… Ինչո՞ւ, որքան աշուն-դեկտեմբերը իր քամով ցուրտ՝ այնքան ես ձգվում-կպչում եմ իմ հեծանվին-երթին… ինչպես երեկ… Կարգին չեմ էլ լավացել մեր Սուսանի նման… Այս մարտակոչը եկավ հեծանիվի վրա, երբ Երևանյան լճի ափին, իրիկունով, իմ հայտնի հարթակներից մեկում ես դադար առա ու որերորդ անգամ իմ սիրուն Զանգիի-նրա լճի-նրա սարի, նրա հեռանկարի՝ իմ Հերոսի պատկերները քաշի, կարոտս առա… Այդ մարտակոչը մնաց:

Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց –
Ինձ զգացի ես թարմ – և անչափ նո՛ր:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1513

(60) դիտում

Ինչպես օրվա գիրս պատումից ընթերցարան դարձավ…

$
0
0

Ի՞նչ էր ուզում տեսնել, ի՞նչ էր փնտրում կրթահամալիրում աղա Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ղեկավարը, որի այցը երկու ամիս շարունակ հետաձգվում էր: Եկավ վերջապես… ու խոսքով-շարժուձևով դիվանագետ, զուսպ, իրանցի պաշտոնյան չէր ուզում հեռանալ. ընդունելության ծրագրով նախատեսվածից հետո սկսեց շրջել կրթահամալիրի մայր դպրոցով, մտավ դասարաններ, մասնակցեց Նունե Մովսիսյանի մայրենիի պարապմունքին՝ մեր մեդիակրթությանը, բնագիտության լաբորատոր պարապմունքների, սննդի կազմակերպմանը, ծանոթացավ իմ ու սովորողների շփմանը, մարզական պարապմունքների պայմաններին… Ես, մի խումբ ինձ ընթացքում-վերջում գրկած սովորողներով-հեծանվով, նրան տնավարի ճանապարհեցի…

Երեք օտար լեզվի իմացության մասին տարբեր առիթներով, նախընտրական շրջանի հարթակներից անգամ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսում է, այլև իր օրինակով, ազատ վարվելով պաշտոնական արարողակարգերի հետ, անգլերեն-ֆրանսերեն-ռուսերեն ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս… Ենթադրում եմ, խոսքը պարտադիր ռուսերենի-անգլերենի, որ նախատեսում են սկսել առաջին դասարանից, ինչպես կրթահամալիրի մեր դպրոցներում, և մի երրորդ օտար լեզվի մասին է… Սրա մասին չի՞ խոսվում, թե՞ ինձ չի հանդիպել, ԿԳ նախարարության, նախարարության մաս կազմող մարմինների կայքերը համառորեն աղքատ են նաև այսպիսի, թվում է, հանրային հետաքրքրություն ներկայացնող բովանդակությունից. նախարարության կայքում «Հանրային քննարկումներ» բաժնում բովանդակային նախագծեր ենք փնտրում…

Դժվար է ենթադրել, թե երրորդ օտար լեզուն ինչպես են մտածում ներմուծել՝ ինչ կարգով, որ օտար լեզուն, ում ընտրությամբ, որ դասարանից, ինչ ժամանակով… Աղա Սեյեդի այցը մի հնարավորություն էր ինձ համար՝ նայելու մեր արածին՝ այս անգամ պարսկերենի օրինակով, արևելագետ-հասարակագետ-պարսկերենի մասնագետ երիտասարդ-արևոտ Դիանա Նազարյանի՝ մեկ տարին բոլորող գործունեությանը նայել կողքից, օտարի հետ, օտարի հայացքով, որպես անաչառ փորձագետ կրթության… Ստացվեց երևի, այնպես, որ ուզում եմ պատմել…

Ամանորի պատրաստություն կրթահամալիրի Հարավում: Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի: 

Մեր սովորողին մենք երրորդ օտար լեզուն չենք պարտադրել-չենք պարտադրում, ինչի՞ համար։ Երկու օտար լեզվով պարտադիր հանրակրթության, մեր հեղինակած մանկավարժական կազմակերպման փորձը, որքան էլ մենք, ես չպակասող վերապահումներ, անհամաձայնություններ ունենք ռուսերենի, անգլերենի ուսուցիչների հետ՝ պայմանավորված հասարարակական-պետական պահանջների-վերաբերմունքի, մանկավարժության անտեսման իներցիայով, ուրույն է, եզակի, տարիներով ամբարված, սովորական ուսուցիչների ու սովորողների ամբողջական ներառականության (հանրակրթություն) բաղկացուցիչ, արժանի ոչ թռուցիկ, առանձի՛ն անդրադարձի… Գիր է-կյանք է, եթե շարունակություն ունի, սպասեք, չի ուշանա…

Երրորդ օտար լեզուն կրթահամալիրում ոչ միայն պարտադիր չէ, այլև սովորողը ազատ ընտրում է կամ չի ընտրում, փոխում է, ոչ միայն մեր առաջարկած փնջից՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն (հարևան ժողովուրդների լեզու որպես), ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն (ամենատարածված եվրոպական լեզուներ որպես), այլև աննկատ, որպես նախաձեռնություն այս տարի առաջացավ իտալերենը, ինչպես եղել են հունարենի, ճապոներենի, չինարենի, արաբերենի փորձեր, որ ընդատվել են…

Պարսկերենն էլ ունեցել է ընդհատումներ, բայց ուրախությամբ արձանագրում եմ, շնորհիվ Դիանայի, մեր հետևողականության, երրորդ օտար լեզվի ուսուցման-ներմուծման հեղինակային սկզբունքներին հավատարիմ մանկավարժության, կայացավ-զարգանում է: Այդ մասին գիտեր արդեն Իրանի մշակութային կենտրոնը, ու պատշաճ կազմով-ժամանակով եկել են համոզվելու-հասկանալու: Ահա սրա մասին հանկարծ իմ խոսելը եկավ…

Կրթահամալիրի 6-12-րդ դասարանցի շուրջ երեսուն սովորողները պարսկերեն սովորում են ակումբային, տարատարիք խմբերով, ընթերցարանային-անկաշկանդ միջավայրում, երբ ուսուցիչն ունի սովորողի հետաքրքրությունը մշտապես վառ պահելու թելադրանքով պայմանվորված մանկավարժական ազատություն։ Դիանան մասնագետ ուսուցիչ է, միակը, վարչարարությունը չի փրկի, եթե չի սպասարկում մասնագետին, որ պիտի իմանա-որոշի-կարողանա կապը ակումբային զորացնել, նոր կապեր հաստատել, միջավայրը ուսուցման ընդարձակել-հարստացնել, սովորողի հետաքրքրությունը պահել… Ցուցանիշը հենց պարսկերենն ընտրածների աճն է ամսեամիս…

Երկարացված օրվա կազմակերպիչների շախմատի պարապմունք:

Պարսկերենը միջոց է այսօրվա մեր հզոր հարևանին, Իրանի հասարակությանը, ժողովրդին, նրա խնդիրներին, ձեռքբերումներին ծանոթանալու, որպես հնարավոր աշխատաշուկա դիտարկելու… մշտապես ավելին իմանալու, հետաքրքրված լինելու ու հետաքրքրությունը բավարարելու… Այստեղից առաջացավ և հասարակագետների կազմը  նշված օտար լեզուների ուսուցիչներով, հասարակագիտության դասընթացը այս բովանդակությամբ լրացնելու պահանջը… Նկատեց աղան այս ուղղությունը. սովորողները և ուսուցիչը համոզիչ ներկայացրին… Պատմությունից պատմություն չսարքենք, մի առարկա, որ մոռանում է ապրող մարդուն՝ սովորողին, հասարակական կյանքը, անհատի պահանջմունքները…

Պարսկական հարուստ գրականությունը, կինոն, երաժշտությունը հայտնվեցին նույն սովորողի արվեստի դասընթացում, մեր ընդհանուր պարապմունքներին, մեր օրացույցով որոշված ուսումնական նախագծերում, նախաձեռնություններում… Այնքա՜ն սիրով-հեշտ պայմանավորվեցինք սկսել տրընդեզի միասնական նախագիծը… Այսպիսով մենք կբացահայտենք մեր պատմական-մշակութային ընդհանրությունը։ Սա էլ տեսավ աղան: Պարսկերենով ու Պարսկաստանով ոգևորված-հետաքրքրված, ազատ պատանի հայաստանցիներ տեսավ, նրանց մեջ՝ մեծ թվով իրանահայերի, որ պարսկերենը չեն ընտրել, Դիանայի սաները չեն, բայց Դիանայի գործընկերներն են, միջավայրի ու վերաբերմունքի ձևավորմանն են մասնակցում, սովորող-սովորեցնող մեթոդով գործուն աջակցում… Սա էլ տեսավ ընդունակ-փորձառու աղա Հեյդարին, գործընկերների հետ… Ծանոթացավ մեր կրթական փոխանակումների փորձին՝ Երևան-Ստամբուլ, հայ-վրացական հանրակրթական բանուկ կամուրջներով, ու մեր առաջարկը՝ հայ-իրանական փոխանակումները բերել 2019-ի օրացույց, լրացուցիչ հիմնավորում չէր պահանջում, հատկապես, որ իսպաներենի, վրացերենի, հայերենի ուսուցիչների մի խմբով սկսել են պարսկերեն սովորել՝ կազմակերպորեն պատրաստվելով այդպիսի փոխանակմանը…

Պատրաստություն «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով ցուցահանդես-աճուրդին:

– Ինչո՞ւ են մեր ձիերը ավազի, հողի վրա ման գալիս, պա՛պ, ոչ թե ասֆալտի, որ ձիերով Բանգլադեշով անցնենք, ոնց որ հեծանվով, դպրոցից դպրոց… մեզ թող տեսնեն,- Դավիթ Բլեյանն է հարցնում… Պայտերի, պայտագործների, սմբակների մասին իմ բացատրությունները այնքան ուշադիր է լսում…

Իր դասընկերների հետ դեկտեմբերի 12-ի օրը՝ որպես ծննդյան նվեր, ընդունեց…
– Այսօր գնամ, ընկեր Լուսինեի, Մելինեի, Սոնայի ու Էդմոնդի հետ կխոսեմ… Դու մենակ էդ պոնիներին չխառնես մեր ձիերին, շատ են փոքր թվում, բայց հուսալի չեն, պա՜պ…

Դավթի հետ խոսակցությունը սրանով չավարտվեց… Տղայիս պարզությամբ մի հարցարան-թեստային ստուգում կազմակերպեցի մտովի. ի՛նչ գիտենք մենք, մեր պատանիները ժամանակակից Իրանի մասին… Որտեղից գիտենք… Փորձեցի առաջադրանք, նոր նախագիծ-խնդիր ստեղծել Դիանայի ակումբային գործունեության համար, հունվարյան նախագծային ճամբարին համար… Պետական կրթական ծրագրերից, դասագրքերից հանել-հավաքել պարսկերենին-Իրանին առնչվողը… Ինչպե՞ս է հզոր՝ պատմականորեն և ներկա, Պարսկաստանը ներկայացված… Հետո անցա մտովի Թուրքիային, Ադրբեջանից, Վրաստանին…

Աղայի համար 9-րդ դասարանցի, պարսկական գրականության խանդավառ Համբիկ Հայրապետյանի ընթերցածը այնքան տպավորեց… որ գիրս ընթերցարան դարձավ: Ժպտացի:

Սենյակ

իմ տան մոտակայքում
նա, ով պատի մասին է մտածում
ազատ է
նա, ով պատուհանի՝
տխուր է
և նա, ով ազատություն է փնտրում
չորս պատի մեջ նստած է
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ…

նույնիսկ դու հոգնեցիր այս բանաստեղծությունից
էլ ուր մնաց նա,
ով
նստում է
կանգնում է…
ոչ
ընկնում է
Գարուս Աբդոլմալեքյան

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1514

(57) դիտում

Այս քաղաքն անգամ քայլելու համար չէ…

$
0
0

Անձրևի համար, գիտեք, ուշքս գնում է, անձրևանոց այդպես էլ չեմ բռնում. Արմինե Թոփչյանի ընտրած անջրանցիկ թիկնոցն ամենահարմարն է անձրևին քայլելու, հեծանիվ վարելու համար… Այս դեպքում մի վտանգ կա Երևանում՝ ջրափոսերը, ջրով ծածկված խութերը, որ իմ ճանապարհին, անգամ  Ծովակալ Իսակովի ասֆալտե մայրուղում, քիչ չեն… Երեկոյան ոտքով անձրևի տակ Բանգլադեշից հասա Խանջյան… Մեքենաների առատություն-խսիրը, անհավեսը քաղաքիդ,  ծննդավայր Երևանիդ մերժումի են բերում… Ուզում էի, սկսել էի քայլել անկանգնել մինչև… Արատես… Ի՜նչ պիտի անեք այսքան մեքենայի հետ, ա՛յ երևանցիներ, ես կհեռանամ, իհարկե, ձեզանից, քաղաքից, բայց խնդիրը կմնա… ինչպես իմ ճանապարհին փողոցները բռնած թափոնները… Ինչո՞ւ մեքենաներից չեք իջնում ու ոտքով, հեծանվով, որպես նոր երթևեկության մասնակիցներ, նոր կարգավորումներ գտնում ձեր առօրյա կյանքի համար… Նորընտիր ավագանուն հորդորում էի կաբինետ չմտնել, ավտոմեքենա չնստել, չկորցնել Երևանն այլ, թափառումի քաղաք դարձնելու, քայլելու՝ Աստծո նվեր հնարավորությունը…

Հարավային դպրոցի ստեղծագործ դասավանդողները:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

– Հետաքրքիր էր, գիտե՞ս, քո հարցերով ճանապարհը
Երեկոյան հանկարծ սկսում է խոսել Դավիթը. չի մոռացել առավոտյան կրթահամալիրի երթուղայինում իմ հարցերով ճանապարհը։
Դավիթը քիչ-հազվադեպ է ինձ գովում…
– Լավ հարցեր կմտածես էլի ճանապարհի համար…
Այս ժլատը, որ իր ուսուցիչների-դասընկերների, քույրիկ Տաթևի՝ բոլորի հետ սկսել է դեկտեմբերի 12-ի ծննդյան օրվա պատրաստությունը, դարձավ նոր նախագծի պատվիրատուն… Անունը Սուսան Մարկոսյանն ուզեց կնքել։ Բարի է: Կրթահամալիրի 45 երթուղով ամեն օր այսքան սեբաստացի ճանապարհի հարցերով կրթական ծրագրի իր համահեղինակությունը կհաստատի: Կարևորը հարցերն են, որ հնչեն տեղին. պատասխանները պատասխանողներին կգտնեն… Ճանապարհի հարցերը ո՞նց անպատասխան կմնան, որքան էլ մարդկանցից առաջ ընկնեն, նրանց բռնողներ կգտնվեն…

Ագարակի պոնիների մասին մեր Արևմուտքում ծնված Դասարան TV-ի ֆիլմն ինձ շանթեց, մուտքի իր հաղորդավար Մարիայով՝ սքանչելի Սրբուհի Ներսիսյանի նորածնունդ Հայկ Ստեփանյանի՝ Աստղիկ Բլեյանի դասընկերոջ, քույրիկով… Ի՜նչ մեծանալ են մեծանում, ֆիլմերի-պատումների հեղինակներ դառնում: Սա մեր մանկավարժությունն է:

«Գեղարվեստը կրթահամալիրում» դեկտեմբերի 20-ի համերգ-ներկայացումը, աճուրդով-տոնավաճառով-տոնախմբությամբ, ամեն օր ավելի ու ավելի մոտիկից է երևում, իրենով զբաղվելու պարտադրում… Ազգային պատկերասրահի նախասրահում աճուրդը մեր տեխնոլոգիական հանրակրթության ներկայացման-գնահատման գործիք է առաջին անգամ… գրավիչ-համերգային… Հանդիսատեսը՝ որպես բաց հասարակության ընտրանի՝ մեր բաց մանկավարժության գնահատողը… Ընտրանին՝ ընտրանի, բայց պիտի որոշվի-առաջանա, ընտրվի, գա, աշխատի-գնահատի, սրանով ստեղծի… Արմինե Թոփչյան կամավորին ո՞նց մենակ թողնենք:

Ամանորյա ծիսական խաղալիքների պատրաստում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մի կամավոր էլ՝ Քնարիկն ու իր թատրոնի թափորը, կեցցե՛ք. երեկ տեղեկացա, որ դառնում են աճուրդն անցկացնողները։ Ժամանակը քիչ է, ու մեզ բոլորիս գործի մեջ են քաշում… Արագ պիտի հեղինակենք աճուրդի մեր կազմակերպումը, սովորենք մեզ հասանելի՝ այլոց փորձը…

Իսկ աճուրդի, տոնավաճառի համար աշխատանքներ առանձնացնել-ներկայացնելը ուսումնական բլոգում յուրաքանչյուրի գործն է, աճուրդի բլոգն ստեղծելը, առցանց աճուրդը շուրջտարյա դարձնելը՝ Ձմեռ պապի ուշադրությանն արժանի նախաձեռնություն։

Աննա Երիցյանը, երաժշտության-կերպարվեստի տեխնոլոգների հետ հրապարակում՝ Ազգային պատկերասրահի նախամուտքին, տոնախմբություն-տոնավաճառով են տարված, Սվետա Ճաղարյանը, ուսումնական կենտրոնով, բուն համերգի կազմակերպիչն է… Սեբաստացիական համերգ Ազգային պատկերասրահի համերգասրահ դարձած դահլիճում… Լսվե՞ց:

Կրթահամալիրի դեկտեմբերի օրացույցով որոշված էր երեկ առավոտյան շփոթված-անծանոթ գործընկերների մոլորումը կրթահամալիրի Բանգլադեշում, որքան էլ հանրապետության դասվարների, երաժշտության, տեխնոլոգիայի ուսուցիչների, կազմակերպիչների ամենամսյա եռօրյա վերապատրաստման հերթական խմբի ընդունելությունը, սովորույթի ուժ ստացած բարեխղճությամբ-կարգով, փորձարկված, մեր մանկավարժության կենտրոնը պատրաստվել էր… Ինձ հետքրքիր էր ընդհատումներով նրանց հետ լինելը ծրագրով որոշված պարապմունքներին… ամենուր… Տպավորված եմ, Տաթև Աբրահամյան, Լուսինե Փաշայան և ընկերներ… շնորհակալ եմ Բլեյան կրթական ցանց ձևավորող, նրա ծավալումը հանրապետությունով մեկ անխուսափելի դարձնող, փոխանցման այսպիսի ներառական ու բաց համակարգի համար…

Մանկավարժական սեմինար պարապմունքով ամենշաբաթյա կրթահամալիրի դպրոցների մանկավարժական խորհուրդները երեկ որոշակի դարձրին հեղինակային կրթական ծրագրի գնահատման ճանապարհային քարտեզը… Սկսում ենք ուսումնական առաջին շրջանում սովորողի-սովորեցնողի ուսումնական գործունեության ամփոփումով, հետո անցնում 2019-ի հունվարի 8-ից 26-ի ուսումնական 2-րդ՝ նախագծային ճամբարային-ստուգատեսային շրջանի սովորողի-սովորեցնողի ուսումնական գործունեության ամփոփմանը, հետո ուսումնական 3-րդ, 4-րդ շրջաններում զարգացնում, ամբողջական գնահատման բերում՝ հիմնված սովորող-սովորեցնողի ինքնագնահատականի վրա… Մեր սովորող-սովորեցնողը, որ իր ջանքերը-միջոցներն է ներդնում իր աշխատանքում, իր հաջողությանը-տաղանդին-ձեռքբերումներին-փորձառությանը պիտի հավատա, իր գործունեության գնահատումով ավելի ինքնավստահ-ինքնուրույն-կարող դառնա… Ուսուցումից անբաժանելի գնահատումը կարևոր, իհարկե, բայց ուսուցման շրջան է, ուսումնական արդյունքի ձեռք բերումով… Չկորցնեք, մոռացումի-հարմարության ստվերում չթողնեք ոչ մի սովորող-սովորեցնողի, գործեք բաց, սովորողի միջոցով և ուղղակի մեդիայով, ուսումնական բլոգով, ուսուցչի-սովորողի-դասարանի-խմբի բլոգի գնահատման իրական մասնակից դարձնելով մեր մանկավարժության իրական պատվիրատուին՝ սովորողի ծնողին:

Իսկական ուսուցումը ինքնակրթությունն է, ու ինքնագնահատականի պիտի բերենք-հանգեցնենք հեղինակային կրթական ծրագրով սովորողի ուսումնական գործունեության, ուսուցման պայմանների անաչառ քննումը: Քննության մասին չէ խոսքը…

Ամանորյա տրամադրություն նախակրթարանում:
Լուսանկարները՝ Գայանե Թորոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1515

(109) դիտում

Բավական է սկսել, և բառերը հաջորդում են իրար… պատմում եմ…

$
0
0

Օրը՝ դեկտեմբերի 7-ը, սկսեցինք ժամերգությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ լեցուն սովորողներով տարատարիք, ուսուցիչներով, մեզ հետ՝ և հանրապետության դասվար-դաստիարակներ, կազմակերպիչներ, տեխնոլոգիա-երաժշտության ուսուցիչներ, գրադարանավարներ՝ «Բլեյան» կրթական ցանցով վերապատրաստվողներ։ Ուրբաթ է, համընկավ, ու ժամերգությամբ հիշատակեցինք երեսուն տարի առաջ այս օրվա հազարավոր զոհերին՝ Սպիտակի-Գյումրվա ավերիչ երկրաշարժի… Ես կարճ խոսք ասացի… Սեբաստացի ուսուցիչների մի խմբով Գյումրի մեկնեցինք. պարտավոր էինք 1988-ին լինել Գյումրիում, եղանք օրեր։ Հետո  շարունակեցինք Երևանում աջակցությունը, մեր չափով… Պատմել եմ:

Ա՛յ քեզ անոնս Ստամբուլ մեկնելուց առաջ… Դիտեք երկու րոպեանոց ուղիղ եթերը՝ մեկնողների մտահոգություններով… Երևան-Ստամբուլ կրթական փոխանակման հերթական օրացույցային նախագծով 7-րդցիներ Մարկ Հովհաննիսյանը, Հայկ Պետրոսյանը, Հայկ Մարգարյանը, Հայկ Ղազարյանը միջին ու ավագ դպրոցների իրենց ընկերների հետ ինքնուրույն հայտնաբերելու են Թուրքիան՝ Ստամբուլը, Եվրասիայի կենտրոն Ստամբուլի հայկական աշխարհը՝ իր վարժարան-դպրոցներով, Ստամբուլի բնիկ հայ բնակիչներով… Մարթա Ասատրյան, Գոհար Եղոյան, Հասմիկ Մաթևոսյան, Տաթև Աթոյան, Նելի Փիլոյան… Իսկական բրենդ-բենդ սեբաստացիական. բարի մեկնում նախակաղանդային Ստամբուլ ու բարի վերադարձ նախաձմեռպապի Երևան…

Ձմեռային պարտեզը կրթահամալիրի Քոլեջում:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Իսկ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը երեկ, հարգելի դեսպան-բարեկամ Գիորգի Սագանելիձեի ու իր՝ մեզանով խանդավառ տիկնոջ՝ Էկա Բաքարաձեի ներկայությամբ-համաձայնությամբ, ազդարարեցինք հայ-վրացական հանրակրթական կամուրջներով Անակլիայի միջազգային «Ապագայի ճամբար 2019» նախագծի մեկնարկի մասին… Սեբաստացի պատանիներին սիրելի դարձած ծովափնյա ճամբարը երրորդ տարին է մեզ համար, ու նրա համալրումը սկսում ենք շուտ, ինչպես Իզմիրի միջազգային ճամբարի դեպքում, որի հայտարարությունը պաշտոնական-բաց դարձնելու համար բերում եմ իմ գիր… Անակլիայի «Ապագայի ճամբարի» սեբաստացիական ջոկատն այս անգամ կձևավորի Ռինա Շագինյանը՝ վրացերենի ուսուցիչը, Երևանի ու Գյումրու մեր մասնաճյուղի վրացերերեն սովորող պատանիներից… Երեկ՝ վրացերենը և Վրաստանը հանրակրթական ծրագրի բովանդակություն դարձրած մեր հեղինակային մանկավարժության պատվին դեսպանատան հատուկ ընդունելությանը, մենք դեսպանատուն մեր պատրաստած Սեբաստացի-Աղավնաձոր գինու շշեր էինք տարել ու մեր քեֆը… Ստացվեց: Սա հնարավորություն էր նաև «Կախեթի-Արարատյան դաշտ-Վայոց ձոր. գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» նախագծի քննարկումը շարունակելու…

Լողորդ դասվարի լողորդ սաներին՝ Հարավի դպրոցից Լուսինե Գասպարյանի, հյուսիսից՝ Կարինե Մամիկոնյանի, ես տեսա-զմայլվեցի հեծանվիս վրայից, լողավազանում մեր թափանցիկ ֆիքսեցի իմ այֆոնով։ Քրիստինե-Անուշիկ հանրակրթական լողի ուսուցիչների հետ պայմանավորվեցի հունվարի 8-26-ի ստուգատեսից առաջ քննարկման մասին. մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյան, չլսել չես կարող։ Կարինե Մամիկոնյանի, Անուշիկի, նրանց սաների ֆիլմը, նախագիծը, լողորդ երրորդ դասարանցիների պատումները, դադար-մտածումներն ինձանից պատումի էս գիշերով 40-45 րոպես տարան… Ես պատրաստվում եմ հավաքին… Հանրակրթական լողը՝ յուրաքանչյուրի համար, ներառական, դպրոցից Արևմուտքի ծածկած լողավազան և ետ քայլքով մարզական-ուսումնական, հիգիենայի-անվտանգության-գեղեցիկ դպրության կարգերով, տարիների մեր ձեռքբերումներից է հեղինակային մանկավարժությամբ. ամփոփման, նախատեսումների և ստուգատեսի շրջան ենք թևակոխել…

Կրթահամալիրի Բանգլադեշի խաղողի թառմաները՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Օրվա իմ հանգրվաններից էր ուսումնական ագարակը… Ձիերի-պոնիի խաղով-խնամքով, ասենք այսպես՝ ագարակ-գործունեությունը հաստատուն-զարգացող միջավայր է դարձել կրթական… Ագարակի աշխատողներ Էդմոնդի, Կարոյի, Էդգարի, Վանիկի հետ մենք քննարկում-որոշում ենք «Ծննդյան օր Ագարակում», «Արտ ագարակում», «Պահապան Ագարակի» ուսումնական նախագծերի ընթացքը… Ագարակի հարևանությամբ անօգտագործելի-անապատի վերածված հողատարածքում առվույտի, ցորենի, գարու ուսումնական ցանքսերն իրական են մեր նորոգված տրակտորի, նրա կցասայլի, վարի, ցանքսի, հնձի կցորդիչների, մեխանիզատոր Գևորգ Ստեփանյանի ու իր սաների առկայությամբ… Իսկական ուսուցում երկրագործի։

Սա անոնս չէ հանրակրթական կամուրջների կամ լողուսուցման մասին, սա տնօրենի օրագրով փոխանցած հաստատում է… Ի՞նչ երկրագործություն-մանկավարժություն՝ առանց բարեխիղճ հետևողականության, հաստատակամության, որի գովքն արեցի ես իրականում այս գրով, կրթահամալիրի տարբեր հարթակներում…

Ծաղկանոցի ստեղծում Սարալանջում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1516

(125) դիտում

Նվազագույնը՝ եռակողմ, անիմաստ, նույնիսկ վտանգավոր, եթե․․․

$
0
0

…. կառուցված չլինի երկու հիմնասյուների՝ արդարության և սովորողի առաջընթացի հաշվառման վրա… Աշոտ Տիգրանյանի այս հրապարակումով երեկ էի սկսել մի պատում, որ հետո կիսատ մնաց ու այսօր, մինչ Արատես աշխատանքի գնալս, որոշեցի շարունակել… Սոֆյա Այվազյանի 9-րդ դասարանի սաների «Քննություններ և գնահատում» բլոգային քննարկումներից գրառումներ էի կատարել․ հո իմ նման արդքանը չե՞ք կարդա… Որ կարդաք էլ, իմ կցագրումը՝ յուրաքանչյուրից մեկ միտք, օգտակար-հետաքրքիր թվաց…

Գոռ Առաքելյանգնահատականները մենակ տարվա վերջում պետք է հայտնել ծնողին և աշակերտին: Դա ավելի ճիշտ է, իմ կարծիքով, քանի որ աշակերտը այդ գնահատականները տարվա վերջում կընդունի՝ որպես անցած ուսումնական տարվա գնահատականներ:

Նարեկ ԱվանեսյանԵրեխաները սովորելու փոխարեն կենտրոնանում են գնահատականների վրա, որը շատ սխալ է

Ալեքս ԳրիգորյանԵս կարծում եմ գնահատումը սխալ է, քանի որ այն երեխային ենթարկում է սթրեսի։

Գեղամ ՀակոբյանԻմ կարծիքով ինքնագնահատումը հիանալի միտք է…

Դիանա ԱթանեսյանԵթե հնարավոր լիներ, մենք՝ սովորողներս, կքվեարկեինք քննությունները վերացնելու օգտին: Քննական թեստի նմուշին ծանոթ եմ, բայց համարում եմ ստուգման սխալ ձև։ Ես սիրում եմ սովորել, չեմ վախենում ստուգումից, բայց կուզեի՝ ստուգեն մտածելակերպը, երևակայությունը։

Էլեն ՍարատիկյանԵրջանիկ մարդիկ գնահատականի չեն սպասում: Կարծում եմ, որ աշակերտներին համեմատելն ու գնահատելը պիտի դուրս գան ՀՀ կրթական նախագծից:

Աշոտ Տիգրանյանի մեթոդական հոդվածի վերնագրով ավարտեմ իմ պատումի այս բաժնին վերաբերվող հատվածը… Գնահատում հանուն արդարությա՞ն, թե՞ արդար գնահատում։

Տոնական օրացույցի պատրաստում։ Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի, Սոնա Կարապետյանի:

Խաղողի թառմաները, թփերը, ավելի քիչ են, որ անկյուն-այգի են կազմում, շարունակում են ինձ զբաղեցնել, անհայտությունից ոչ միայն հայտնվել, ինձ հեծանվից իջեցել, քայլերս թեքել… Ինչքա՜ն կշահի հենց միայն մեր կրթական պարտեզը, բնակելի արվարձանը, եթե մենք սկսենք խնամել-բուժել-մաքրել… էսթետիկա հաստատել։ Գեղեցիկ դպրությունը այսպիսի զորությամբ պիտի գա։ Մարիետ Սիմոնյանին ցույց տվեցի իր աշխատասենյակի պատին կպած խաղողի մեծ թառման… ոչ էլ զարմացավ, թե ինչպես մինչ այս չի տեսել…

Աստղիկ Բլեյանը բոլորեց կես ամիսը։ Ստեփան հորեղբոր հանդիսավոր ուղեկցությամբ, կարգով, Հերացու փողոցի մանկական պոլիկլինիկայում երեկ համալիր բուժզննություն է անցել… Արմինեն է պատմում՝ բավարարված, գոհ արդյունքներից։ Մեկ ամսվա ցուցանիշը Աստղիկը կես ամսում է համարյա լրացրել… Բոյով, առողջ՝ բոլոր կետերով, գիշատիչ… Ես տեսնում եմ, չէ՞, երեկոյան, ինքնավստահությունը՝ տեղը, կատարվածի կարևորության գիտակցումով… Դիմագծերով էլ ավելի ու ավելի ինձ է նման… Բզով ծակած աչքերով… Դավիթը մայրիկի ու քրոջ կողքից չի հեռանում։ Հիմա ավելի շատ են երեքով իրար կողքի քնած հայտնվում, ավելի ու ավելի մայրիկին կպած… Լավ կլիներ, հակառակը լիներ։

Դպրոցը ամանորի բաց արվեստանոց․ կրթահամալիրի Հյուսիսում։ Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Առողջ ապրելակերպն իր սննդակարգով ինձ ավելի ու ավելի է զբաղեցնում, տանը, կրթահամալիրում… որքան էլ նախընտրական թեմա չդարձավ այդպես էլ… անգամ ծխելը, որ վարորդների բերանից չի պակասում։ Սովորողների գնահատմանն էլ ես մոտենում եմ նախ և առաջ հոգեբանական և ֆիզիկական առողջության տեսանկյունից։ Մեդիակենտրոնում՝ խոհանոցի սեղանին, միշտ գրավիչ, մաքրած գազար-կաղամբ-բազուկ կա՝ մատչելի յուրաքանչյուրին… Գիտեք, իմ ուշքը գնում է այս եռյակի համար. որ նեխուրն էլ գումարվի… Երեկ շարունակվեց վեճը, որ օրեր առաջ իմ հրահրմամբ Արևմտյան դպրոցում առողջագետ, վաստակաշատ Անուշ Աղաբաբյանի հետ էր սկսվել… Ինչո՞ւ է սննդակարգում մեր պարտադիր վինեգրետը՝ եփած գազարով-բազուկով։ Ինչո՞ւ չենք խրախուսում փոքրուց, երկու տարեկանից, նախակրթարանից ամենօրյա գազարը, կաղամբը, բազուկը, պարզ սպիտակ խնձորը… Շորհակալ եմ Անի Սարգսյանին, որ Անուշի կողմը բռնած Գևորգ Հակոբյանին թողեց առանց փաստարկի… Իմ առաջարկով վերցրեց հում բազուկի շերտն ու կերավ… Շա՜տ հավանեց․ Անիի դեմքի վրա է, աչքերում։ Դուք էլ փորձեք ու տարածեք այս իմ իմացած պարզ-ամբողջական-ներառական, ամբողջապես առողջարար սննդակարգը, գումարած մարզական քայլքը… Ջուր խմեք սովորական ու ծիծաղեք շատ…

Ուսումնական-ծիսական ամենուրբաթյա տոնախմբություն կրթահամալիրի Մարմարյա սրահում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1517

(45) դիտում

Viewing all 1255 articles
Browse latest View live