Quantcast
Channel: ՕՐԱԳԻՐ –Աշոտ Բլեյան
Viewing all 1255 articles
Browse latest View live

Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք․․․

$
0
0

Մանկապատանեկան գրական-մշակութային երկշաբաթյա  «Լուսապսակ» հանդեսի խմբագիր Ծովինար Տիրատուրյանը, իմ անզուգական հարսիկ, «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք» խորագրի խմբագիր` Սվետա Դանիելյանը, առաջարկել են հանդես գալ իմ խոսքով…

Ու ես ուզում եմ  20 տարեկան դարձած «Լուսապասակ»-ի 2018-ի հոկտեմբերի 5-ի համարում Արթուր Շահնազարյանի «Հայրենիք և ազատություն» հրապարակումը շարունակել իմ բլոգում՝ որպես իմ 1482-րդ գիր-պատում։ Իսկ կոմիտասագետ-հայագետ-կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի, ումից, գիտեք, ակնածում եմ, հրապարակումը, սրտի խոսքը, անպայման կարդացեք։

Հզոր ու նոր հայրենիքը լիարժեք է դառնում մեր ազատության իրացմամբ, մեր, յուրաքանչյուր անհատականության տաղանդի բացահայտմամբ ու դրսևորմամբ, իմ պատանի բարեկամ,- կդիմեր այսպես Հովհաննես Թումանյանը։

Քանի՞ գյուղ-բնակավայր ունի Հայաստանը, ոնց հաշվես՝ 1000-ը չի գերազանցի… Անցնենք յուրաքանչյուրով, հաշվենք։ Քանի՞ սար ու ձոր, գետ ու գագաթ… քայլե՛ք, չափե՛ք… Քայլքով-հեծանվով-ուսապարկով Հայաստանն անցնելու ժամանակն է ձեր-մեր, այնպես, որ մեզանից հետո մաքուր լինի մեր ճաապարհը… Քայլեք, ուսապարկից  հանեք ձեր ձեռնոց-տոպրակը ու հավաքեք․․․

Ուխտի ճամփա դեպի Սպիտակավոր եկեղեցի, Շատիվանք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Իստակ-մաքուր Հայաստանը մեր այսպիսի հայրենագիտական քայլքով-ճանաչումով կհաստատվի։ Ես ուզում եմ այսպիսի քայլքի ճանապարհ բոլոր ձորակներում լինել ու․․․ լողալ ջրերում բոլոր, բոլոր գագաթներից նայել, գիտենալ՝ ինչ կա սարի այն կողմում․․․

Հայրենագիտությունն ինձ համար հոմանիշն է հանրակրթության․․․ Գարեգին Սրվանձտյանցի ուղենիշը։ Ես ու Արթուրը Շահնազարյան առանց մեզ պատող սարսուռի այս անունը չենք տալիս… Ես ուզում եմ ձեզանից յուրաքանչյուրին հնարավորություն տալ, կազմակերպել ձեր ուսումն այնպես, որ մեկ շարք խաղողի որթի-վազի, մի անկյուն պտղատու այգու, մի ափ պուրակի պարտիզպան-այգեպանը դառնաք։ Ես ապրում-գործում եմ համոզումով, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը նոր-հզոր-ազատ հայրենիք ունենալու՝ որպես յուրաքանչյուրիս նախընտրած բակավայր․․․

Բնանկար. Արատես:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Ես ուզում եմ այս պահից, միասին, ձեզ հետ ստեղծել «Հակաբացիլ Կոմիտաս» ու «Հակաբացիլ Թումանյան» ժողովածուներ, ունենալ դրանք մեր ճամփորդական պայուսակի մեջ՝ որպես ճաշակի աղբահավաքներ, ու տարածել մեր հայրենագիտական քայլքով, Հայաստանով մեկ․․․

«Այսօր, երբ մերն է միայն մեր պատմական սուրբ հայրենիքի մեկ տասներորդ մասը, ստիպված ենք վերադառնալ 1878թ․և կրկին հայտնաբերել հայրենիքը, էպոսը, երկրագործ ոգին, հայտնաբերել անհիշելի ժամանակներից՝ Արարչի կողմից մեզ տրված հարազատ երկինքը՝ Կոմիտասին»․․․ Մնացածը դուք գիտեք, իմ պայծառ բարեկամներ․․․ Ես ուզում եմ, որ դուք արևի նման նայեք աշխարհին․․․»։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1482

(53) դիտում


Այսպիսի բարդ անցում՝ երազներից արթնացում․․․

$
0
0

– Ծի՛լ, ա՛յ կանաչ ծիլ, ի՞նչ անեմ, որ դու մի գիշերվա մեջ настоящий здоровяк դառնաս․․․ ,- իրիկունը քնելուց առաջ դիմում է Դավիթը պլաստիկե բաժակի միջի կանաչին․․․ թաքուն․․․

Երեկ, երբ ես Գյումրիում էի․․․
– Մայրի՜կ, մենակ չասես, որ էսօր էլ է Արատես գնացել…
– Չէ՛, Դավի՛թ ջան, էսօր էլ հայրիկը Գյումրի է գնացել։
– Դե լավ է․․․

Երեկ, իրիկունը, երբ Դավիթը պատրաստվում է իր ծիսական քնին․․․
– Դավի՛թ, էլի նույն երաժշտությունն ես լսելո՞ւ, նոր գործեր դիր, լավ կլինի՝ Չայկովսկի, մեր տունը, քո սենյակը այդ փողոցում է, մայրիկին էլ խնայի, ինքնուրույն լսի․․․ ժամանակն էլ կարճացրու․․․ ախր մայրիկին քիչ է մնացել․․․
– Լավ բաներ եմ լսում, ո՞նց փոխեմ, ո՞րը չլսեմ․․․
– Չայկովսկու փողոցը ամենաերկա՞րն է․․․ իրենից ավելի երկարը կա՞ Հայաստանում․․․ բա աշխարհո՞ւմ․․․
Ու էսպիսի մի շարք, որ քունս տարավ, ու Դավթից շուտ քնեցի․․․

Դավթապատում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Գյումրիում, Ազատանում, թվում է, ինձ բոլորն են ճանաչում, թե իշխանություն, թե հանդիպող այլ մարդիկ․․․ Թվում է՝ բոլորն են ուրախ, դրական սպասումներ ունեն ինձնից ու կրթահամալիրից, անկեղծ ողջունում են մեր ներկայությունը մարզում, քաղաքում, հետաքրքրված են մեր բոլոր ծրագրերով, նրանով, թե երբ է բացվելու Գյումրու հեղինակային դպրոցը։

Հյուրասիրության մեկից ավելի առաջարկներ ստացա․․․ «Ցայգ»-ի «Իրականում» հեղինակային հաղորդմանը իմ ու Անի Նավասարդյանի մասնակցությունը մեր նկատմամբ գյումրեցիների հանրային ուշադրության ծնունդ է․․․ Ե՛վ մարզպետարանում նոր մարզպետը Շիրակի ու իր եռանդուն տեղակալը, և՛ քաղաքապետարանում հաստատակամ են համագործակցությունը ծավալելու․․․ Մինչ այս մեր իրականացրած աշխատանքների ոչ լրիվ ցանկն անգամ, որ այցին պատրաստության շրջանակում մանկավարժության կենտրոնն արեց, պարարտ հող է ստեղծել սրա համար․․․ Իսկ Գյումրու Երիտասարդական պալատի  մեր գործընկերներին չնախատեսված այցելությունը տոնի վերածվեց․․․ Պալատի ղեկավար՝ Լիլիթ Մակարյանի համար ես ոնց որ կայծ. բռկումը նրա հուզեց-հիացրեց մեր Յուրա Գանջալյանին․․․ Ոտքի վրա համերգ Գյումրիում եռօրյա ճամբար դրած Հարավային դպրոցի խմբի կատարմամբ, նոր-թարմ աշխատանքների քննարկումներ ոտքի վրա․․․ Գյումրու երիտասարդ քանդակագործների բաց արհեստանոցին մեր Գեղարվեստում ես անհամբեր կսպասեմ.  պայմանավորվեցինք, որ նոյեմբերի 16-17-ին կրթահամալիրում տոն կդառնա կրթահամալիրի ու Գյումրու տեխնոլոգիական նախագիծը․․․

Նկարչական պլեներ Գյումրիում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Ազատանում՝ աշխատավոր, շիտակ, հյուրընկալ, մենք յուրային ենք․գյուղապետը, Տեր Մակարն ու երեցկինը, դպրոցի տնօրենն ու մանկապարտեզի վարիչը, ամեն նոր հադիպող ազատանցի միանում է մեր շրջայցին մեծ գյուղով, մեր մի ժամը դառնում է երկու-երեք, մութը մեզ բռնում է ոչ թե Երևանում, ինչպես խոստացել-պայմանավորվել էինք Յուրա Գանջալյանի, լուսանկարիչների դուետ Անի Սարգսյանի ու իր սան Տիգրան Ադամյանի հետ, այլ՝ Ազատանում․․․ Գյուղում գործող հանրակրթական-արտադպրոցական-նախադպրոցական-մարզամշակութային-ժամանցային հաստատությունների միջև անջրպետների վերացումը, օրգանական միավորումը, ջանքերի մեկտեղումը, մշտապես կենտրոնում պահելով մարդուն՝ երկրագործին, սովորողին, երեխային, մանկավարժին, մասնագետին, գյուղում նշանավոր Ազատանի հուշարձանի շուրջ կրթական պարտեզի ձևավորումը համարեք սկսված․․․

Հաջողվե՞ց մեզ Գյումրիում, Ազատանում մարդուն մղել-ուղղորդել ինքն իր մեջ նայելու, որ փիլիսոփա Յունգի ասած անցումը լինի՝ սոսկ երազներ տեսնելուց՝ անհատի արթնացում․․․

Քո տեսիլքները կպարզվեն միայն այն ժամանակ, երբ կկարողանաս հայացք նետել սրտիդ: Ով դուրս է նայում՝ տեսնում է միայն երազներ, ով նայում է իր մեջ՝ արթնանում է:

Կա՞ ավելի բարդ ու կարևոր բան մեզանում, Հայաստանում, ամենուր, քան այս անցումը՝ երազներ տեսնելուց, ցանկանալուց, ուզենալուց դեպի արթնացում, որ մարդու հայացքն ուղղվի իր ներսի աղբյուրներ ստեղծական․․․ Սա էլ՝ Անի-Տիգրան ստեղծական դուետի այսպիսի անցման լուսանկարների-բացահայտումների շարքերը․․․

Միջավայրի նոր լուծումներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի
:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1483

(67) դիտում

Հե՜յ, ճամփե՛ք, ոլոր-մոլոր…

$
0
0

Իմ գիրն էլ դառնում է երգ ճանապարհի… Իմ սիրտը, իմ միտքը ու մարմինը այս օրերին ճամփեքին է, սեբաստացի ուսուցիչների տարբեր նախագծային խմբերով. ո՛չ մի խտրություն՝ ո՛չ ճամփի, ո՛չ ճամփի ընկերոջ․․․ Ու հիմա ես ավելի ուշադիր եմ ճամփի նկատմամբ․․․

Հյուսիս-հարավ միջազգայինի Ուջան-Գյումրի հատվածը, էլ չեմ ասում Գյումրու մուտքը, ինձ ու բարեխիղճ ընկեր-վարորդ-ուսուցիչ Յուրա Գաջալյանին լարված վիճակում պահեց, այնպես որ՝ ո՛չ մի լազաթ․․․ Այսքա՜ն վաղուց Գյումրիում չէի եղել, հա՞․․․ Այս ոլոր-մոլորի մեջ մեկ էլ տեսար՝ վրիպեցիր։ Ես հաստատ կնյարդայնանայի ու ղեկը բաց կթողնեի․․․

Ամեն ճանապարհ ունի հարթակների-կանգառների-դադարների տեղեր, առանց որի տեղ հասնելն է դառնում նպատակ, ու ճանապարհը, որպես ընթացք հայրենաճանաչության, մտասուզում, շեղում՝ այդ պահի ճամփի ընկերոջ հետ, յուրահատուկ կապ-վստահություն, ասված է, չէ՞, ճամփադ կորցնում ես․․․ Լավ չէ։

Ուջան-Գյումրի  ճամփին կագնել չեղավ, իսկ ես այնպիսի անկյուններ գիտեմ դեպի խորխորատներ, յուրահատուկ, դեպի միշտ հասանելի Արտենի սար, քարադաշտեր, ձորակներ՝ հալոցքի ջրերի սելավի․․․ Իսկ երկհարթակ նորակառույց ճանապարհի քարափ-լանջերը, ինչպես և «ախ»-ով ենթադրել էի ժամանակին, ծածկվում են կավահողով ու զրկում մեզ յուրահատուկ լուծումից-հմայքից․․․ Ու ոչինչ աշխարհում կատարյալ չէ՞․․․ Լսեցի Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հոգոցը․․․ Անգամ կատարելության տանող ճանապա՞րհը, հարցնում եմ։ Գյումրի-Ազատանի մասին դուք սպասեք Յուրա Գանջալյանի պատումին. ես իմ այս տողերով ավարտեցի, Յուրան պատրաստվել է հիմնավոր․․․

Գյումրիում. լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Ինձ համար  Զանգակատունը երբվանի՞ց Չանախչի է, ու ես Արատեսի ճանապարհին վերջին մեկ տարում համառորեն փնտրել եմ հին Չանախչու ոլոր-մոլորը, Պարույր Սևակի հայրական տնով, Սուրբ Հովհաննես մատուռով, ջրամբարով․․․ Արածոյի ձորով դեպի մի նոր Հորբատեղ, որ երեկ վերջապես իմացանք, կոչվում է Հորթուն, դեպի Մժկատար սար․․․

Չանախչի գյուղի հայրենագետ-պատմության ուսուցիչ Թամարին՝ իր հայրենիով, իր սաների՝ Նարեկների, Վրեժի, Էմմայի հետ, խելակորույս ընթացքի մեջ, հրեղեն-տանող, չսիրահարվել չկարողացա․․․ Մարդու հայտնագործությունը, այնքա՜ն զորեղ բնությունից, որ ուժ ու հիացք է շարունակ փոխանցում․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Այս ճամփան՝ հին Չանախչիով դեպի Սևակի հիմնադիր պապեր, նոր-նոր սկսել ենք. իմ ճամփի ընկերների հետ պայմանավորվել ենք աղբից իստակ մաքրել Արածոյի 42կմ-անոց հովիտը՝ իր ակունքից մինչև գետաբերան՝ Արաքս, որքան կարողացանք, անցնելով խճուղով Զանգակատուն-Չանախչու աջակողմ, գյոլով, սարուձորով․․․ Չանախչիի,  սեբաստացի պատանիների հետ մենք լողալու ենք Արածոյի ջրերում՝ վրաններ խփելով․․․ «Երգ երգոց» նախագիծը, որի մասին ես շատ եմ խոսել… թվում է՝ կարող է առաջանալ-ծնվել այսպիսի կյանքով-այսպիսի ճամփին…

Սևակի հայրական տուն մենք կվերադառնանք. Արմեն Ղազարյանը՝ իմ հին ընկեր-գնդապետ, ոստիկանության ակադեմիայի այսօրվա պետը, օրվա վերջում զանգեց, խոստացավ․․․ կհանդիպենք միակ ժողովրդական տանը, այսօրվա Զանգակատուն գյուղում։ Մասունք է, ոչ միայն Պարույր Սևակի կյանքի հետ կապվող՝ որպես մսուր, այլև հայոց աշխարհիկ ճարտարապետության նմուշ, ամբողջական՝ իր այգով, դիրքով, դետալներով, կահկարասիով․․․

Պարույր Սևակի հայրական տունը։
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի։

Իմ ձեռքին ճամփորդությամբ ուսուցման գրադարանի նոր հրապարակումն է՝ «Ուսումնական ժամերգություն» երգարանը․․․ շարակնոց հանրակրթական, մանկավարժական ուխտի, ճամփորդ ուխտավորի… Իմը քայլքն է, անցումը Շատիվանք-Շատինի ձորով․․․ պատկերներ, տպավորություններ, որ կենդանի են կանչելու աստիճանի։ Իմը ճամփեն է՝ ինձ անծանոթ ճամփորդով․․․ մարդու հայտնագործումով։

Այսքան լուսանկարված չկայի․ թիթիզացել ու ընկել էի Մարիետ Սիմոնյանի «Գրական ակումբ»-ի հորձանուտը․․․ Էլ քար չթողեցի՝ «ֆոտոմոդել-սիրուն տիար» կոչմանն արժանանալու համար․․․ Ի՞նչ, ստացվե՞ց․․․ Թոփչյան Արմինեի առցանց աշխատանքից կիմացվի։

Լուսանկարները՝ ճամփորդության մասնակիցների։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1484

(132) դիտում

Կիրակիից կիրակի…ան-ցավ…

$
0
0

Ճամփորդ տիարի ետևից ո՜նց կհասնես. մնում է, որ օրագրով-պատումով իր հետագծին հետևես, այն էլ, որ բարեխղճությունը անընդհատ դարձնի իմ գիրը, ինչպես մտահղացվել է․․․

Արատես՝ իմ սանիկներ Գևորգ Հակոբյանի, Միքայել Ղազարյանի ու Տաթև Համբարյանի հետ, Գյումրի-Ազատան՝ Յուրա Գանջալյանի, Անի Նավասարդյանի, Անի Սարգսյանի ու Տիգրան Ադամյանի հետ, հին ու նոր Չանախչի-Զանգակատուն՝ կրթահամալիրի գրական ակումբի հետ, ուխտագնացություն Շատիվանք՝ Շատինով, Շատինի ձորով նախագծային խմբի հետ, հետո՝ Արատես, հետո՝ Եղեգնաձոր, գիշերումով Համլետ Խաչատրյանի հայրական, եղբայր Խաչիկի հյուրընկալ տանը, հետո անցում Գևորգ Հակոբյանի ու Սմբատ Պետրոսյանի հետ Արտաբույնքով, Արտաբույնքի ձորով, Հորբատեղ, Հորբատեղից լեռնանցում, Սալլի գյուղ, Քարագլխի ձորով-Շատինով-Գետափով-Արտաշատի խճուղով վերադարձ․․․

Համլետ Խաչատրյանի հայրական տանից․․․

Քանի՜ կմ անցա այս արանքում ոտքով-մեքենայով-հեծանվով… Արտագնա ճամբար դարձավ շաբաթը՝ տասնյակ ու տասնյակ ընտանեկան հանդիպումներով-հյուրասիրություններով, տասնյակ ու տասնյակ կապերի հաստատումով-նորոգումով․․․ Շնորհակալ եմ Արմինեին-Դավթին, կրթահամալիրին, որ հանդուժեցին քիչ է՝ աջակցեցին, ապահովեցին իմ այսպիսին լինելը․․․

Ի՞նչ տվեցի՝ ո՞նց կիմանաք, ո՞նց կչափեք, եթե ոչ շարունակությամբ, կապերով աշխատանքային, մարդկային, պատմելու հավեսով, որ անցնում է՝ հենց մտնում եմ Երևան․․․ Ինձ կորցնում եմ մայրաքաղաքում։ Շաբաթը անցած փաստեց, որ իմ սիրտը լեռներում է, ճամփեքին, ճամփորդ լինելը բնական գոյաձևն է իմ։

Իմ նոր բաճկոն-անձրևանոցը թույլ կտա հեծանվից այլևս չիջնել, անգամ երբ անձրև լինի, տեղատարափ․․․ որ շուրջտարյա դառնա հեծանվաերթը։

Շատիվանքի ուխտի ճանապարհին․․․

Դավիթ Բլեյանը հարցնում է.
– Ինչո՞ւ առաջ, երբ ես փոքր էի, իրար հետ Երևանում քայլում էինք․․․

Հիմա, Աստղիկի ծնունդին ընդառաջ հարկ է վերականգնել ներերևանյան համատեղ ճամփորդությունները, թափառումները, հայր ու որդի Բլեյանների նոր ուսումնական, երևանյան նախագծերի իրականացումը․․․

Վայոց ձորի, Եղեգիսի համայնքի Սալլի գյուղում չէի եղել, իսկ Հորբատեղ-Սալլի անցումը Արատեսի դպրական կենտրոնի նոր քայլուղին է հայրենագիտական։ Ներեցեք, սեբաստացիներ, որ գրվել էիք մեր այս խմբում։ Մենք հետախուզական այց կատարեցինք․ հիմա գիտենք Հորբատեղի՝ արշավի հրահանգիչ բնակիչների, օրինակ՝ հայտնի անասնապահ Մարտիրոսը, նախկին գյուղապետ Գագիկը Սանդրոսյան, Հրահատը, որ մեզ՝ սովորողների-ուսուցիչների խմբերին դեպի Սալլի անցումներին կուղեկցեն, գիտենք հյուրասեր-սրտաբաց սալլեցիներին, յուրաքանչյուրը՝ Նվեր Հովակիմյանի ընտնիքի նման, որ իրենց տուն կառնի…

Սալիի կենտրոնում՝ տպավորիչ-հարյուրամյա ընկուզենիների բացատում, աղբյուրի մոտ, ինձ ո՞նց նկատեց Նվերը տանից, ընդառաջ ելավ ու դժվարին-երկարատև ճամփից ընտանեկան ջերմության-սեղանի մեր պահանջը բավարարվեց լիուլի, մեր ձորից ձոր՝ Արտաբույնքով Քարագլուխ-Եղեգիս անցման պսակը դարձավ․․․ Երբ ամեն ինչ կա, հավաքի օր է՝ խնձոր-տանձ-պոպոք-մեղր-մածուն-այծի պանիր․․․ ղավուրմա․․․ օղի… Ու Նվերի կնոջ՝ Զարուհու և ուսանող աղջիկ Էլիզայի՝ լավ իտալական ֆիլմին հատուկ ներկայությունը… Նվերին՝ մասնագիտությամբ ագրոնոմ, ներկայացնելու կարիք չկա․․․ իսկական նկարիչ։ Նախկին ադրբեջանաբնակի նոր տան մեջ շնորհակալություն հայտնելու այլ միջոց չկար․ ծիծաղով-զոռով, չնկարելու խոստումով ես տան շուրջ այնպիսի՜ պտույտ արեցի, Սմբատի ֆոտոն վկա, այնպիսի՜ մի քանդում՝ վերջին 50 տարվա միջամտությունների, այնպիսի՜ ամբողջական լուծում բաց-կանաչ հարթակում ընդարձակ․․․ Կտեսնե՜ք․․․ Ես ու Նվերն ընկերացանք, ու նախագիծն իմ Սալլի-Հորբատեղ, Հորբատեղ-Սալլի անցումներին- դադարներին կմշակվի, կկայանա․․․

Հորբատեղ-Սալլի անցումով․․․

Մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով, Արատեսի դպրական կենտրոնով, կարող ենք դառնալ կենդանի կամուրջ զարմանալի աշխարհների, ձորերի, մարդկանց միջև՝ Քարագլխի-Եղեգիսի-Արտաբույնքի․․․ Այսպիսի նոր գեղագիտություն-ճաշակ-զվարթություն բերենք բնակիչներին ձորերի․․․ Երազներին, դրսին-իշխանություններին, սպասումներին, Երևանին ուղղված հայացքները կտրենք, ուղղենք դեպի իրենց ներսի ջրհորները, ակունքները, արթնացումի ուժ փոխանցենք․․․

Հորբատեղում անցյալ տարի ծնունդ չի եղել, այս տարվա նոյեմբերին էլ իրադարձություն կդառնա գյուղի համար., Սալլիում առաջին դասարանցի չկա․․․ Ամենուր երկրագործ մարդիկ, իրենց զրկելով, իրենց երեխաներին պահում-ուսանող են դարձնում, ղրկում Երևան ու իրենք մնում են մենակ, այս զարմանալի բնակավայրերը դարձնում անհեռանկար ծերանոցներ․․․ Մեկը մյուսին հերթ չտալով, իրար հետ մրցելով՝ այն ծառի բույնն են կտրում, որի վրա նստած են․․․

Շատինում քանի՜ տուն հյուր եղա, քանի՜ հրավեր առաջիկա օրերին թողեցի․․․ Շատինի մարդկանց պատած անհասկացողությունը հաղթահարվում է. Շատինի երկրագործ Ռազմիկի, Արմանի հետ այս օրերին ոչ միայն ընկերացանք, հաց կիսեցինք… Այնքա՜ն հետաքրքիր էր իրենց լսելը․․․ Իսկ Ռազմիկի 83-ամյա հորը՝ երկրագործի ուժով-առաքելությամբ-հիշողությամբ, դեռ քանի՜ ուսումնական նախագծի հերոս կդարձնենք․․․

Բարի լույսը Արատեսում․․․

Նկարաշարերը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։
Առաջին լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1485

(51) դիտում

Երբ անճարը կերել է…

$
0
0

Արթնացա. մութ է… Դավիթ Բլեյանի խոսուն հումորը եկավ՝ ձայնն ականջներիս, տեսքը՝ աչքերիս…
– Հայրիկը արթնանալիս լույս չի տեսնում…

Նստեցի գրասեղանի առաջ. աշխատանք է, գրում եմ, պատմում…  կհասնի ձեզ, մութ-լույսով կկարդաք… Ես իմ բլոգի հաշվիչին ամեն օր եմ նայում, առաջ էդպես չէր, 1500-րդ գրին քանի՞ օր մնաց…

Մի հաշվիչ էլ կա, որ Դավթի ու Արմինեի հետ ենք վարում… Աստղիկի ծնունդին մնաց… Հաշված օրեր մնացին. ծիծաղում եմ… Ամենաանհամբերը, Արմինեից էլ անհամբեր, Դավիթ եղբայրն է…
– Մա՛մ, հլը հաշվի՝ տեսնեմ…
Ու մեր ու տղա հաշվում են. բա՜ն չմնաց՝ Արմինեն ազատվի… Ֆրիդա տատիկի տան ճանապարհին երեկ մութով կրկնել էր տալիս Դավիթը…
– Տես, է, այնքան փոքրիկ է, որ չի էլ երևում, բայց ինչքա՜ն է տանջում մայրիկին։
Սա Դավիթն է… Ինչքա՜ն բան իր տղա հալով, իր հարցասիրությամբ իմացավ կնոջ-ծնունդի մասին Դավիթը… Ափսո՜ս, Արմինեն բաց թողեց ինչպիսի՜ օրագիր…
– Ոչինչ, հաջորդ երեխին…
Սա էլ՝ ես, իմ ներքին ձայնը…

Անհատական աշխատանք երկրորդ դասարանում:

Այս օրերին հանրապետության 12-րդ դասարաններում «ընթացիկ արտաքին գնահատման» ստուգումների առիթով ԳԹԿ-ի՝ գիտելիքների թեստավորման կենտրոնի արտաօրենսդրական գործունեությունը հայտնվեց-երևակվեց… Հլը կայքին նայեք. հուլիսից անտեր-անվար է. մոռացել են թեկուզ ձևական մրցույթ հայտարարեն տնօրենի թափուր պաշտոնի մասին։ Երևի խորհրդի կազմն էլ են կորցրել, նրա նախագահին էլ… Տեսնես՝ ո՞վ կլինի, ե՞րբ են վերջին անգամ հավաքվել, ի՞նչ են քննել, որտե՞ղ կարդաս…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գործուն պիտի զբաղվի իր աշխատակազմով, անդրադառնա պետական-կառավարման գործառույթներ իրականացնող կազմակերպություններին, անկախ նրանց իրավակազմակերպական ձևից՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն, հիմնադրամ… գնահատման և թետավորման կենտրոնի, կրթության ազգային ինստիտուտի, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, կրթական ծրագրերի կենտրոնի նման… Ա՛յ, կրթության համակարգի աշխատողների շրջանում՝ ուսուցիչ-դասախոսներ, դոցենտ-պրոֆեսորներ, բոլոր կարգի ղեկավարներ, մի թեստային ուսումնասիրություն անցկացնես, թե սրանց հետ ինչպես, երբ են վերջին անգամ առնչվել… ինչ գործառույթների մասնակից են եղել… ինչ օգնություն են ստացել… Հետո համեմատես այդ գործողությունները այդ կազմակերպությունների կանոնադրական խնդիրների հետ… ԳԹԿ-ի նման… Կանոնադրությունից սկսենք. մեջ եմ բերում իմ օրագիր… «սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը (12.բ), տարրական, միջին և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը (12.գ), ուսումնական գործընթացում գնահատման նոր ձևերի արդյունավետ օգտագործման նպատակով կրթության համակարգի մանկավարժներին մեթոդական օժանդակության կազմակերպումը (12.ե), սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը (12.զ), դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուղղակի կապի պահպանումը և քննությունների արդյունքների տրամադրումը (12.ժ)»:

Արագ շախմատի մրցաշար կրթահամալիրի Արևելքում:

Խոսե՛ք, Հայաստանի՛ լեռներ… Սրանց փոխարեն, որով պիտի մտնեին ոչ միայն ամեն դպրոց, այլև սովորող ունեցող ամեն տուն, ամեն ուսուցչի լաբորատորիա, տեսեք, սեպտեմբերից «արտաքին գնահատում» անվան տակ, կանոնադրությամբ չնախատեսված՝ քիչ է, ՀՀ հանրակրթության մասին օրենքով կրթական հաստատություններին վերապահված ընթացիկ ստուգումներով են զբաղված… Եվ քանի՜ տարի: Մի կազմակերպություն՝ Բլեյանի դպրոցն է մեկ էլ 2011-2012-ին հարցրել՝ ի՛նչ իրավունքով։ Մեկ էլ հանկարծ 2018-ի այս օրերին մեզ նորից ընտրության առաջ են կանգնեցնում՝ օրինականությունը, սովորողի շահը, թե պաշտոնյայի կամայականությունը… Հեղափոխությա՞ն բերածն է… Էս ինչպես է, որ դուք չեք անցնում մեր թրի տակո՞վ… լուրջ կասկածնե՞ր ունեն մեր երեխաների գրագիտության վրա… Էստեղ չե՞ն ասել՝ անճարը կերել է բանջարը…

Հինգ տարեկանների բարի ախորժակը:

Կրթության և գիտության նախարարությունը գիտի՞ այս մասին։ Չգիտեր՝ իմացա՞վ մեր միջոցով, իրեն ուղղված մեր հիմնավորումով  կդիմի՞ ԳԹԿ-ի անմիջական վերադաս ՀՀ կառավարության աշխատակազմին, կկանգնեցնի՞ էս  ժամանակի վտանգավոր վատնումը, մարդկային-նյութական դրամական միջոցների մսխումը։ Պիտի ուղղել էս կարողությունը ՀՀ հանրակրթության մասին օրենքով 12-ամյա պարտադիր, ամբողջական ներառական հանրակրթության խնդիրներին՝ կեղծիքի, ձևականության, հականերառականության հաղթահարման այս փուլում գնահատման նոր գործիքների կիրառմանը, որի մշակումը հենց ԳԹԿ-ի գործն է… Սրա շուրջ մի քննարկում պիտի սկսված լիներ էս հեղափոխական հինգ ամսում… Չէ՜, վախվորած ինչ-որ հարթակ են գտել… Էս մեր աշխարհը բռնած համատարած վա՜խը. միայն ազգային անվտանգության ծառայության, թե այլ բռնողների ցանցն ընկած մարդու վրա են գալիս… Իսկ ահա քննարկում-անցում մարդու-ժամանակի դեմ աշխատող, օրենքով 12  տարի պարտադիր զուբրիտի՝ հակակյանքի դպրոցից մարդու՝ տարբեր ու սովորական երեխայի կրթության զարգացմամբ ինքնիրացման, երեխայի իրավունքի դպրոցի՝ չէ ու չէ… Ժամանակը չի՞ հերիքում… Ինչպես չի հերիքում 12-ամյա պարտադիրի քննական բեռը ուղղելուն-թեթևացնելուն (եթե անգամ ոչ ազատվելուն)՝ երկու տարի առաջ Լևոն Մկրտչյան նախարարի կիրառած խրախուսելի նախագիծը շարունակելու, ամբողջական գործադրելու… Մի ամիս մնաց, ինչպես կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար, սովորողների հետ եռօրյա ուսումնական ճամփորդությունից վերադարձած, թարմացած մտքով Մարթա Ասատրյանն է դիմում  հեղափոխության հարթակից պատանիներին ծանոթ ԿԳ նախարարին. «Ուզում եմ հավատալ, որ Ձեր բազմազբաղ առօրյայում կկարևորեք սովորողների կարծիքն ու հանրային քննարկում կկազմակերպեք՝ լսելու սովորողներին»…

Միջավայրի կանաչապատման ամբողջականությանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1486

(293) դիտում

Մեր Տոնի խորհրդանիշը հենց ուսումնական աշխատանքն է…

$
0
0

Դավիթ Բլեյանից չես հոգնի․ միշտ հետաքրքիր է, ինքնաբուխ․․․
– Спать не хочется… не охота… ,- և անցնում է,- нужно начать легкую разминку…
Այսպես սկսեց օրը Աստղիկի եղբայր Դավիթը, որն ուզում է նաև կրտսեր եղբայր, էլի քույրիկ…
– Մեր տանը շատ երեխաներ լինեն, որ ամեն մեկը մի գործ անի, մայրիկին բան չմնա անելու, որ մայրիկը չհոգնի…

– Քնից ազատվելու ամենահեշտ ձևը ցնցուղի տակ մտնելն է, պա՜պ, – գիտի ձևը:
Հանվում, մտնում, երգում է…
– Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել…
Ցնցուղի տակից երգում է, ծիծաղից պայթում եմ… Լավ է երգում: Մեկ էլ.
– Հայաստանը քանի՞ տարեկան է…
– Դժվար հարց ես տալիս, Դավիթ…
– Տիար, затрудняешся? Երևի 2800-ին մի 2800 էլ գումարենք, հայրիկ… չի լինի՞:
– Կլինի. մինիմումը… Դե, գումարի, Դավի՛թ:
– Երկու հատ երկու հազար…
Դանդա՜ղ, ես չեմ շտապում, տղաս մտածում է…
– Երկու հատ 500…
Ավելի դանդաղ, խնդիր է լուծում, որի վրա քանի՜ ազգասեր-գիտնական խփնվել է…
– Երկու հատ 300 …
Մե՜ծ դադար…
– Հինգ հազար վեց հարյո՜ւր: Հայաստանը 5600 տարեկան է:

– Դու քանիսի՞ն ես արթնանում, չորսի՞ն… հետո երեք ժամ ի՞նչ ես անում, մենակ, գիշերով… կարդո՞ւմ ես, գրո՞ւմ, արտասանո՞ւմ… հա՞… Ամեն օ՞ր, մինչև լույսը բացվո՞ւմ է, ու գալիս, ինձ ու մայրիկին արթնացնո՞ւմ…
– Полундра!!! катастрофа на борту!

Դավթի աշնանային արձակուրդի տնային նախագիծն է «Իմ կանաչ արտիկը»՝ ծիլեր բաժակի մեջ…  Կարոտել է դասարանին, ընկերներին, դպրոցին, ընկեր Լուսինեին… Անհամբեր է, դասարանային մրցույթին պիտի մասնակցի՝ ամենաերկար ծիլերի… Մեկ շաբաթ շարունակ, քանի՜ անգամ չափել է, գուրգուրել, զրուցել… պատմել եմ:

Արամ, դու Արամ (իրենց դասարանի Արամ Խաչատրյանը), իր կանաչ արտիկը տանն է մոռանում, ու ընդմիջման ընթացքում բոլորից ծածուկ մտնում է դասարան ու Դավթի կանաչ արտիկը մկրատով խուզում, իր մազերի պես…
Ծիծաղո՞ւմ եք… Մենք էլ… Դավիթն էլ թե ծիծաղում է, արցունքների միջից, ատամների տակից… Ես չեմ եղել. պատմում են։
Վերջինն էլ ասեմ։ Տանից դուրս գալիս, դռան շեմին մայրիկն ինչ-որ բանից բողոքում է, Դավիթն ինչ-որ բան վատ է արել, ես էլ փորձում եմ հարթել, շեղել, հաշտեցնել…
– Դավի՜թ, ջղային, գեշ մայրիկ կունենայիր, նոր կիմանայիր իմ ղադրը…
– Դու էլ կիմանայիր, որ … не надо обижать малышей…

Սիրում եմ մեր Մարմարյա սրահը այսպիսին… 1000 սեբաստացիներ՝ Միջին, Ավագ դպրոցների սովորողներ, կրտսեր դպրոցների 4-5-րդ դասարանացիներ, ուսուցիչներ, անորոշ թվով ծնողներ: Ես՝ կենտրոնում, առանց բարձրախոսի… Ինչպես երեկ՝ առավոտյան ընդհանուր պարապմունքին։ Տիարը օրվա, նախագծային ուսուցման շաբաթվա՝ Սեբաստացու օրերի՝ նոյեմբերի 5-9-ի, կրթահամալիրի տոնի՝ նոյեմբերի 10-ի խորհուրդ-ուղերձն է հաստատում… Մայր դպրոց-խառնարանից դուրս էլ՝ օրվա մեջ, գրավոր, բանավոր, ինչպես երեկ… երբ կեսօրն անց սարալանջով իջնելիս, անձրևի տակ վեր բարձրացող մի խմբի մեր ուսուցիչներից մեկը ցույց է տալիս խաղողի նոր տնկիների շարքերը…
– Ա՜յ, սրանք է տիարն անվանում կրթահամալիրի Տոնի-մեր օրերի խորհրդանիշներ…
Ռուբինյան Կարոյի մուտքը սրանցով ի՜նչ բարի եղավ…

Սարալանջի խաղողի նոր տնկիները:

Գրավոր, ձեր ուսումնական բլոգներում, ձեր-մեր բազմածավալ-բազմաշերտ մեդիայում, օրվա մեջ, ողջ շաբաթ, խոսքով ու գործերով կհաստատեք-կտարածեք շաբաթվա օրերի, Տոնի խորհրդանիշները, որ այդպիսին են դարձել մեր ուսումնական աշխատանքով, մեր հեղինակային մանկավարժությամբ:
Իմ լեցուն-խիտ-բազմազբաղ օրվա մեջ ես կտեսնեմ դրանք, կփարվեմ դրանց, կուտեմ-կխմեմ…  Ինչպես տիար Գևորգից հետո Հյուսիս-գեղարվեստի ուսումնական կնտրոնի «Ուսումնական մառան» նախագծի  առաջին հեղինակային գինու համտեսը… Քնարիկ, սենսեյ-գինեգործ ու ընկերներ, կեցցե՜ք…

Իմը երեխաներից, թթուդրիկից փախցրած աշնան բանջարաբոստանայինն է՝ կաղամբ, բազուկ, նեխուր, գազար… որ խրթխրթոցով ես կուտեմ՝ որքան հանդիպի… Թող առատ-ամենուր` հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, բոլորին մատչելի-դեզիգըն ներկայացված լինեն… Եվ ուրախությունը քեֆի, որպես մի նոր երգարան, որ Տիարի գրի իրավունքով ահա, շրջանառության մեջ եմ դնում, տպագրում… Տարածե՜ք. քեֆ անողին քեֆ չի պակսիլ…

Մեր «Ուսումնական Գյումրի» նախագծով անցած շաբաթվա այցելությունից հետո, պատմել եմ, Անի Նավասարդյանը Գյումրիից գրում է իր կատարած աշխատանքի մասին… Այսպես, «Կոմիտաս 150»-ի ընդառաջ «Բլեյան կրթական ցանց»-ով մեր Գյումրիում ստեղծվում է, վստահ եմ, առաջին-հերթական մանկավարժական երգչախումբը…

Աշուն օր կրթահամալիրի Հյուսիսի պարտեզում:

Սպասում եմ մեր Ավագ դպրոցի 2018-2019-ի շրջանավարտների՝ 12-դրդցիների հետ «Ցտեսություն» ուսումնական նախագծով ծիսական դարձած իմ այս հանդիպումներին, ինչպես երեկ, ընդհանուր պարապմունքից հետո, համերգասրահում… Եվ նախագծային շաբաթվա նոր նախագծերի պայմանավորվածությունը ուսումնական, դրանց մեջ՝ գիտելիքների գնահատման կենտրոնի վերականգնումը, որտեղ կենտրոնում սովորողն է՝ ինքնավստահ-ինքնուրույն որոշումներով, նրան ուղղված՝ պատասխանի, խորհրդատվական ծառայություններով, անհատական, հարմարեցված յուրաքանչյուրի քմահաճույքին: Տեսե՜ք, հեղինակային կրթական ծրագիրն ընտրած ու անհատական ուսումնական պլանով շարժվող 12-րդցին, հարկադրված է ՀՀ օրենքով հանրակրթական չափորոշչի պահանջի անվան տակ պետական առարկայական ծրագրի զուբրիտը, որպես թեստ, հանձնել միջնակարգ կրթության վկայականի համար, ինչո՞ւ պարբերաբար ինքն իրեն մեր ծառայության աջակցությամբ չստուգի, իր առաջխաղացումը հավաստի, չգնահատի… Սա մեր այլընտրանքն է ԳԹԿ-ի անօրինական գործունեությանը, պետության մունդիրով հակապետական-հականերառականության՝ վախի-անորոշության, թե քննական մթնոլորտի  հաստատմանը… Տեսե՜ք, թե ինչ են պատասխանում… ինչպե՜ս են հիմնավորում…

Պատանիներ, որ չեք նահանջում, որ ձեր հեղափոխությունն է, ինքներդ եղեք այս վեճի դատավորը, որ ձեր լուծումը ձեր շահերի պաշտպանություն դառնա։

Սովորողի ընտրությամբ գործունեության գունանկար, գծանկար կրթահամալիրի արվեստանոցներում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1487

(139) դիտում

Article 0

$
0
0

Նոր գծանշումներ Երևանում՝ խցանումները բացառելու համար Լավ վերնագիր է… Ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ… եթե… ապա քաղաքում ոչ մի խցանում չի լինի… Հրաշքը այսքան պարզունա՞կ է լինում… Ես գալիս եմ Դավթի հետ Մոսկովյան-Տերյան խաչմերուկ… Այսպիսի քաղաքը՝ մեքենաների այսպիսի զանգվածով, անհեռանկար բազմացող, ինձ օրինակ՝ իր բնակչին, չի պահի… Կներես կրթահամալիրի Բանգլադեշ, տիարի կարգավիճակ, ես Հայաստանում այլ անկյուն-աշխարհ եմ փնտրում, կգտնեմ․․․ Թող Աստղիկը գա, դառնա 40 օրական, հինգ որդով (դե, լրացրեք), չորս թոռով, երկու փեսայով կհավաքվենք, պատշաճ կտեղեկացնեմ… Այս քաղաքը՝ այսպիսի երթևեկությամբ, հանրային կյանքի այսպիսի կազմակերպմամբ, վանում է շարունակ․․․

Ես, որպես առողջապահության նախարար չունեմ ո՛չ ընկեր, ո՛չ հարազատ, և իմ ամբողջ կենսագրությունը դրա ապացույցն է… Չանդրադառնալով այս խոսքի երկու կտորների հակասությանը, այսպիսի կրեդո՝ հավատամք, ես առաջին անգամ լսել եմ Հիսուս Քրիստոսից, իմ Ուսուցչից․․․ մեջբերում Հո չվիրավորեցի՞, պարոն նախարար․․․ Իսկ Երրորդ Հանրապետության պատմության մեջ նման մի բան ասել է Վազգեն Սարգսյանը․․․ Աղուհացը քաղաքական կատեգորիա չէ․․․ Չի մոռացվի՝ ինչ ավարտ-շարունակություն ունեցավ Վազգենի առաքելությունը… Ափսո՜ս, հազար ափսոս… Վազգենը, Վազգենի ընտանիքը աղուհացով մարդիկ են…

Ես ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի քրեականացման դրամային, դրա զարգացմանը-հանգուցալուծմանը. ով-ով՝ ես գիտեմ, թե ինչ անիծված բան է խոշոր-հայտնի պետական կազմակերպության ղեկավարումը, իր դեպքում՝ բուժկենտրոնի, իմ դեպքում՝ կրթական կենտրոնի, մեր ծնած-պահած, հարափոփոխ հանրապետության երեսուն տարվա ժամանակում, իր վայրիվերումներով, բեկումներով, թռիչքներով, գահավիժումներով, դավաճանություններով, սրբերի-աստվածների տեղափոխումներով․․․ Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում․․․ Էսպես չի մնա, չի կարող էսպես մնալ․․․ Թումանյան Հովհաննեսի իմաստությունը չի լքի մեզ․․․ Ես սարսափել եմ միշտ անաստվածների, անաղուհացների, դասընկեր ու գործընկեր, հարազատներ չունեցողների կուսակցականացումից պետական իշխանության մեջ․․․ Ես գիտեմ՝ մարդուն կյանքով են ճանաչում… Արայի հետ մի կյանք եմ ապրել՝ իր շրջաններով, կոմսոմոլի՝ միակ երիտասարդական կազմակերպության համատեղ կյանքը, 1972-1977 թթ, ուսանողական շինարարական ջոկատներում կոմերիտմիության, ես՝ պետական համալսարանից, ինքը՝ բժշկական ինստիտուտից, 1990-1991 թթ Երևանի քաղաքապետարանում աշխատանքը՝ որպես առողջապահության և կրթական ոլորտների ղեկավար-գործընկերներ, հետո բուժկենտրոն-կրթական կենտրոնի ղեկավարներ, հանուն հիվանդ մարդուն բժշկելու՝ մարմինն ու հոգին․․․ Մինչև հայտնի միջազգայնագետ-հրապարակախոս՝ Տիգրան Հայրապետյանի միայնակ-հաշմանդամ մորը խնամելը հիվանդանոցում… Հերթական կոռուպցիան, հա՞, գումարած իմ՝ հանրային գործչի պարտադրած, բազում օգնության կարոտ, անպաշտպան ուսուցիչների, այո՛, հարազատների, ծանոթների․․․ առանց որևէ շահի, ի՞նչ շահ, բացի հանրային-մարդկայինը։ Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո, և համերաշխության արարողը։ Գումարած օրինականությունը․․․ որ ճանապարհ է, լսո՞ւմ եք, կատարելության, որպես քրիստոնյա մարդ, հավատով Հիսուսի, թե հանրային կյանքի ավանդույթով փոխանցած բարոյականության՝ մեղքերի շարունակական քավումով․․․ Հո մենակ դատարանը չէ՞, խորհրդային շրջանում ամենաշատը փչացած իրավապահ անվանվող համակարգը՝ իր ոստիկանով, ամեն տեսակի դատախազով, դատապաշտպանով, դատարանով, քննիչով․․․ Հայրս ասում էր.
– Օրգանից մարդու հետ մի՛ խոսա, շա՛ն տղա։ Թշնամությունը փոխանցվող ա, հասկացեք իրար, ներել կարողացիր… Մոռացիր, որ լավություն ես արել, արա, գցի ջուրը․ ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա․․․

Մինչև ո՞ւր ենք գնալու՝ արմատախիլ անելով կոռուպցիան, մինչև 1990 թի՞վը։ Որտե՞ղ եք կանգնելու։ Կոռուպցիոն կյանքը մեր ո՞վ է տվել՝ Տեր-Պետրոսյա՞նը, Սե՞րժը Սարգսյան, Ռոբե՞րտը Քոչարյան․․․ Ինձ համար 2018-ի ապրիլյան քայլքը՝ «Քայլ արա և միացիր», կատարելության ուղին անդավաճան բռնածների երթ է՝ սիրով և համերաշխությամբ, միասին, կյանքը նորոգելու-ապրելու ուխտի 1990-ից… Մեր երկրի ամենադրամատիկ մի շրջանում այդպիսի մի բանավոր ուխտ-հարազատության հաստատվեց Երրորդ Հանրապետության հազարավոր քաղաքացիների հետ…

Վտանգի տակ է սերունդների համերաշխությունը։ «Քաղաքացիական պայմանագիր», որ համատեղ կյանքը հանեք, դժվարությունները որ միասին ապրել եք, ճանապարհ անցել․․․ ի՞նչ կմնա․․․ Սա եմ ես անվանում անաստվածություն, որից միշտ վախեցել եմ…

Բոլորս փոխվելու խնդիր ունենք և իրար օգնելու մարդկային-հանրային-քաղաքացիական-քրիստոնեական մի պայմանագիր․․․ Ընդունակներն ու առաջնորդները գնում են առջևից՝ դառնալով այսպիսի պայմանավորվածության երաշխավորը․․․

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1487

(6) դիտում

Չարենցի «մոմենտի» փնտրտուքով իմ գիրը…

$
0
0

Գիտե՞ք, որ Դավթի արտիկը մկրատով ցուցադրաբար խուզած Արամ Խաչատրյանը հենց հաջորդ օրը իր արտիկը բերել ու նվիրել է Դավթին… Տեսնողները՝ դասարանում, մենք՝ տանը, տեսել-լսել ենք, ինչպես է Դավիթը պատմում Արամի քայլի մասին․.. Մանկավարժություն եմ ասել՝ Բլեյան-Խաչատրյան ընտանիքների ու Արևմուտքի դպրոց-պարտեզի, Լուսինե Փաշայանի դասարանի` Դավթի անհատական-ուսումնական բլոգում, կրթահամալիրի տիարի օրագրում լուսաբանում ստացած։ Շնորհակալ եմ։

Մարդու քայլքի մասին իմացեք: Գիտե՞ք, որ AI-ն մարդուն ճանաչում է քայլվածքից։

Կրկին Դավթի ու կրկին մանկավարժական քայլի մասին։ Արմինեն Դավթին հորդորում է․
– Դավիթ ջան, դու լուրջ պիտի վերաբերվես դաշնամուրի պարապմուքներին։ Պիտի ամեն օր նվագես, որ մատներդ վարժվեն, նոտաները սովորես, ու ինչքան հնարավոր է լավ նվագես, համերգ տաս…
– Մա՜մ, դու չգիտես, ես դաշամուրի գնում եմ ոչ թե նվագել սովորելու, այլ ստեղծագործելու համար․․․

Կավե հուշանվերներ կրթահամալիրի հյուրերի համար:
Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի:

Ի՞նչ պիտի անի Դավթի երաժշտության ուսուցիչ Լիլիթ Առաքելյանը․․․ Պարապմուքների ընթացքում մե՛կ Շառլ Ազնավուրի մասին է պատմում, մե՛կ Չարլի Չապլինի… Ամեն կերպ փորձում է գրավել, զարգացնել Դավթի ճաշակն ու բավարարել մեր տղայի անհագ հետաքրքրասիրությունը։ Դե, ինչ վերաբերում է նվագելուն…
Արմինեի օգնությամբ մեջ եմ բերում Լիլիթի վայբերյան վերջին գրառումը․
Պարապմունքների ընթացքում Դավիթը ստեղծագործում է ու ասում՝
– Ընկեր Լիլիթ, դե նվագի իմ ստեղծագործությունը․․․

Լիլիթ ջան, մեր ընտանիքը, Բլեյանի մանկավարժությունը այսպիսի՛ երաժշտական լրացուցիչ կրթության պատվիրատուն է։ Ա՛յ, սա ենք մենք անվանում անհատի հեղինակային կրթություն։ Ինչի՞ համար են Դավթի, նրա ուսուցիչների, քո, Լիլիթ Առաքելյան, ուսումնական բլոգները, եթե ոչ երաժշտական-բնագիտական, կենդանի-ստեղծականության նմուշների գրանցման ու հրապարակման, հեղինակային մակավարժությունը՝ որպես բաց համակարգ, հանրայնացնելու։

Հիմա տանը, Արմինեի խնամքին հանձնված, ես մտածում եմ, թե ինչու հայրերին գոնե երեխայի նախածննդյան վերջին երկու շաբաթը պարտադիր արձակուրդ չեն տալիս․․․ Պատկերացրի՞ք այսպիսի հասարակություն, որտեղ երեխայի ծնունդը՝ որպես սիրո-ստեղծականության բարձրագույն դրսևորում, այսպիսի՜ պաշտպանության է արժանանում։

Վահանապատում:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան, որ ղեկավարում է Գևորգ Հակոբյանը, մանկավարժության կենտրոնը, որ ղեկավարում է Սուսան Մարկոսյանը, լաբորատորիայի-կենտրոնի աշխատողները՝ մեր մանկավարժության հեղինակ ուսուցիչները, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող կեցցե՜ն, որ թույլ չտվեցին փչացնելու Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն, ամբողջական, նախագծային «Տոնից տոն» հանրային ստուգատեսը,» շարունակեցին մեր բաց կրթական համակարգի հանրայնացման, կրթահամալիրի ուսումնական տարվա օրացույցով որոշված շրջանը։ Համեցե՛ք, գնահատե՛ք յուրաքանչյուրդ մեդիա ու ֆիզիկական միջավայրում․․․ կրթական փոխանակումների արտագնա-ներառող նախագծերով ընկերներ։ Ներառողի վրա կանգնեմ՝ Վայոց ձորի Գլաձորից, Վերնաշենից, Արտաբույնքից, Արցախի Վանքից, Արագածոտնի Ծաղկաշենից, Շիրակի Ազատանից, Սյունիքի Կոռնիձորից․․․ միաժամանակ, հավուր պատշաճի գնահատեք այն վտանգները, որ հետհեղափոխական (էյֆորիայի) շրջանում ունենում է կրթահամալիրը՝ որպես միշտ ընդդիմություն մանկավարժության մեջ ավանդական-պետականի զուբրիտի և հեղինակայինի՝ նորի, նոր դպրոցի հակադրություն այս միացանց իրականության մեջ։ Իմ հեղինակային իրավունքը հարգեք։ Ես ընդամենը խորհրդանիշն եմ այս 30 տարվա ստեղծողի մոբիլ դպրոցի և զուբրիտի դպրոցի դեմ պայքարի։ Սրա ետևում ստեղծողի դպրոցի նոր ուսուցիչն է, ստեղծագործական հավաքանին, որը հանդգնեց մեր իրականության մեջ «Բլեյան կրթական ցանց» բրենդը ստեղծել։

Պատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքին:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Երեկ կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան ինձ ներկայացրեց նոր փորձաքննության արդյունքները՝ այսպիսի պաշտոնական նամակների տեսքով։ Ուժո՞վ, հարցնում եմ, ԳԹԿ-ից վերցրած 2018-ի սեպտեմբեր-նոյեմբերի անօրինական գործողությունների, երբ պետական կառավարչական մարմին դարձած ԳԹԿ-ն, ունենալով աջակցություն, թե պատվեր, կորցրած կանոնադրական անկախությունը, ո՞նց ավելի մեղմ արտահայտվեմ, ինքնիրավչությամբ է զվաղված հանրապետության մեջ՝ մսխելով պետական միջոցներ, ՀՀ հանրակրթության մասին օրենքով, հանրակրթական դպրոցի ուսուցչին վերապահված ընթացիկ ստուգումներ է իրականացնում քիչ է, իր թրի տակով է փորձում անցկացնել անգիրի համատարած պետական դպրոցին միակ պետական այլընտրանք կրթահամալիրը։

Մենք վերջապես ստացանք ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի՝ սեպտեմբերի 11-ի թ. 157 Ա/Ը հրամանը՝ «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանում ընթացիկ գնահատում իրականացնելու և Գնահատման և թեստավորման կենտրոնի մի շարք աշխատակիցների՝ ՀՀ մարզեր գործուղելու մասին», իր 2-րդ հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի հանրակրթական  ուսումնական հաստատությունների և Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցների ցուցակ, այդ հրամանում փոփոխություններ և լրացումներ անելու մասին 157/2 Ա/Ը, 157/3 Ա/Ը հրամանները։
Արձանագրենք։
Ինչպես պնդում էինք անգամ առանց այդ հրամանը տեսնելու, ԳԹԿ-ն յուրացրել է օրենքով ուսուցչին վերապահված գործը և ընթացիկ գնահատում է իրականացնում՝ խախտելով Հանրակրթության մասին ՀՀ օրենքը։ ԳԹԿ-ի  կանոնադրությամբ որոշված առարկան տնօրենի պաշտոնակատարը ինչպես է այլ բան հասկանում, եթե Հանրակրթության մասին ՀՀ օրենքը գերակա է, իր բառացի-տառացի նշանակությամբ սահմանում է 18-րդ հոդվածում. «Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան»։
Ունենք այլ հարցեր։
Որտե՞ղ են հրապարակված հրամանի կատարման նպատակով կազմված թեստերը։ Ի՞նչ փորձաքաննություն են անցել, ե՞րբ և որտե՞ղ են փորձարկվել: Ի՞նչ կառուցվածք ունեն։ Ինչպե՞ս են գնահատվելու, վերլուծվելու։
Ինչո՞ւ է կրթահամալիրի ավագ դպրոցը հատուկ վերաբերմունքի արժանացել ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամաններով՝ ներառվելով սեպտեմբերի 11-ի ցուցակում, դրանից հանվելով հոկտեմբերի 19-ի 157/2 Ա/Ը հրամանով և նորից ներառվելով նույն օրվա 157/3 Ա/Ը հրամանով։
Ինչպե՞ս է հոկտեմբերի 19-ին ներառվել Նոր-Նորքի թիվ 198 դպրոցը, որը սեպտեմբերի 11-ի հրամանով որոշված ցուցակում չի եղել. իր խնդրանքո՞վ:
Առաջին հրամանով կրթահամալիրում ստուգման օրերը հոկտեմբերի 11, 12-ն են, ինչո՞ւ կրթահամալիրի ավագ դպրոց առաջին զանգը եղել է հոկտեմբերի 22-ին։
Հրամանում նշված մյուս դպրոցներում գնահատման գործողությունն ավարտվել է մինչև հոկտեմբերի 10-ը։ Դպրոցներն ստացե՞լ են պատասխանները։ Ինչո՞ւ դրանք չեն հրապարակվում ԳԹԿ կայքում։ Ի՞նչ փակ փաստաթուղթ է։
Վերջապես, ի՞նչ նպատակով է անցկացվել այս տիտանական աշխատանքը։ Հրամանում դա չկա։
Այսպիսով՝ անգիրի դպրոցը պարտադրվում է անգամ հեղինակային կրթական ծրագիր իրականացնող կրթահամալիրի ավագ դպրոցում, որը ԿԳՆ պատվերով և պետական աջակցությամբ, ՀՀ Օրենքով իրականացնում է «Ստեղծողի մոբիլ դպրոց» ընդհանուր անունով կրթական ծրագիրը՝ իր նախակրթարանով, տարրական, միջին, ավագ դպրոցներով, լրացուցիչ կրթության ծրագրերով, որպես այընտրանք անգիրի դպրոցին։ Իսկ ՀՀ ԿԳ նախարարը պնդում է, որ  պետք է ջախջախել անգիր անելու ինստիտուտը

Այստեղ՝ դադար․ դուք շարունակեք լաբորատորիական, իրավական փորձաքննությունը ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի երեք՝ 157 Ա/Ը, 157/2 Ա/Ը, 157/3 Ա/Ը հրամանների, որ մեր ձեռքի տակ են 2018-ի նոյեմբերի 6-ին, երբ ոչ միայն ավարտված պիտի լինեին ընթացիկ անօրինական ստուգումները ԳԹԿ-ի՝ անգիրի դպրոցի ուժի հրապարակային ցուցադրություն, ԿԳ նախարարության բարձր հովանու ներքո․․․

Այո՛, միշտ, մեր տիպի հասարակության, պետության մեջ՝ մշտապես անցումային փուլերով, ինքնապաշտպանությունը ստեղծողի գործն է, իր  ստեղծագործությամբ իրենն է Արարչի իրավունքը, թե չկարողացավ պաշտպանել, թերագնահատեց զուբրիտի դպրոցի անհագուրդ ախորժակը խժռող․․․ թող իրեն մեղադրի։ Ես սա գիտեմ 1989-ից, երբ Արցախյան շարժման, հայաստանյան անկախ պետության վերածննդի մի շրջանում՝ 1989-ին, իմ նախաձեռնությամբ կարողացանք Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հուսավառ կառավարությանը դարձնել հիմնադիրը մեր մանկավարժական դպրոցի, որպես այլընտրանք պետականին․․․

Հետաքրքիր շրջադարձ իմ գրում, չեք ձանձրանա․ հատկապես, որ գրել-պատմել-գործելս միլիոնի վրա է։ Հետևեք իմ գրին, ամեն օր, անընդհատ, մինչև հոբելյանանկան 1500-րդը։

Ֆլեշմոբ-ծառատունկ: Լուսանկարները՝ Մարիաննա Գրիգորյանի, Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան:

Հիմա ամենակարևորի մասին, որ չգտանք ո՛չ հրամանում, ո՛չ ԿԳՆ, ո՛չ էլ ԳԹԿ-ի կայքերում, ոչ էլ… Ինչի՞ համար են այս մեծամասշտաբ, երկու ամիս հանրապետությունը բռնած, զուբրիտի դպրոցի խայտառակ նմուշ-թեստերով «ընթացիկ» կոչվող անօրինական ստուգումները, դրանց ֆոնին՝ զուբրիտի դպրոցի մահախոսականը շարունակ կարդացող կրթության հարգելի նախարարի հատարարությունները։ «Էստեղ է մոմենտը», կասեր՝ Չարենցը Եղիշե։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1488

(105) դիտում


Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության…

$
0
0

Լսեցի՞ք Չարենցին՝  և… գեղեցիկ դպրության: Այստեղ է մոմենտը… Մեր դպրությունը այս փուլում չի կարող գեղեցիկ չլինել…

Այսօր նոյեմբերի 9-ի սեբաստացիական օրն է՝ ուսումնական մառանի նախագծով կրթահամալիրի Բանգլադեշի հյուսիս-հարավում, արևելք-արևմուտքում, Սարալանջին կրթական պարտեզի նոր որթատունկերով խաղողի դարավանդային շարքերով, Աղավնաձորի Արենի խաղողի՝ մեր քաղած, ճմռած, քամած, մեր նախշած պիտակով շշերում լցված գինով, որ վաղը կդրվի մեր հարիսայի համայնքային ծեսի սեղանին…

Այսօր Մարմարյա սրահում մեր ամենշաբաթյա Տոնական ուրբաթ-համերգն է… Եվ Ուսումնական ագարակից դեպի հարավ ձգվող մեր անհուն-անմշակ երկիրն է… կարոտ հայացքին երկրագործ սեբաստացու…

Է
Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

ԺԴ
Որքան կանգուն է աշխարքը քար,

Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հար,
Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։

ԽԲ
…. Լծված խնդագին աշխատանքի՝
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…

Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…. Այստեղ է մոմենտը՝ ըստ Չարենցի:

Լուսանկարը՝ Տաթև Աթոյանի

(38) դիտում

Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…. գիր է՝ տիար-տնօրենի, Դավթի հայրիկի…

$
0
0

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան, որ ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, որպես կազմակերպական կառույց՝ կազմվա՞ծ է իրենց գործի մանկավարժական հեղինակների լաբորատորիաներից։ Արդյունքները՝ հրապարակումներ հեղինակների բլոգներում, «Դպիր»-ում, մեթոդական ամենատարբեր մշակումների, ազդեցությունների, հոդվածների տեսքով։ Ահավասիկ՝ մենթոր-ուսուցիչ Մարիետ Սիմոնյանի մայրենիի լաբորատորիայում ենք՝ իր բլոգում։  Ո՞ւմ է վերաբերում նոյեմբերի 3-ի «Նորից մտածելու տեղիք տվեց» հրապարակումը․․․ Հիմա ինչպե՞ս է կրթական ծրագիրը (այս ընթացքում Դավիթ Բլեյանը մայրիկի հետ բարձրանում է մեր տան աստիճաններով, չորս բարձր հարկ, զիլ ձայնով երգում է… «Ցորեն եմ ցաներ արտը, ծլե, կանաչե․․․». 17։30 դպրոցից է գալիս մեր երկրագործը՝ ձեռքին էլ Արամ ընկերոջ արտիկը․․․ինչ արտիկ, արտ է, որ մի Բանգլադեշ կկերակրի…) իր ուսումնական գործունեությունը կազմակերպելիս նկատի ունենում օտար լեզվի այն պաշարը, որով դպրոց է գալիս սովորողը: Թե՞ արդեն օտար լեզվով արտահայտվող սովորողի ուսուցումը սկսում է արհեստական բառերի,  քերականական կանոնների ուսուցմամբ, նորից սովորողին ստիպում են անգիր անել արհեստական տեքստեր, գիտելիքները ստուգում են ստուգողական թեսթերով՝ ընթացքում անտեղի ժամանակ վատնելով և վերջնականապես ձանձրացնելով սովորողին: Տեսնես, ի վերջո, մեր կրթության մեջ իրավիճակ փոխվելո՞ւ է»:
– Чего грустишь, мотрос?,- տուն մտնելուն պես, դեմքիս նայելով նետում է Դավիթ Բլեյանը։
Գնա՞նք մեր ուսուցիչների՝ նոյեմբերի 3-ից սկսվող արձագանքի հետքերով․․․

Իսկ մեր տունը՝ ջերմ, ընտանեկան, բայց հիվանդանոց… Արմինեն Տիարին օր առաջ, ժամ առաջ Տոնին վերադարձնելու ինքնամոռաց մղումով մոռացել է ինքն իրեն…
Դավիթ Բլեյանի եռանդն անսպառ է.
– Էս հիվանդանոցո՞ւմ եմ, մեր տունն ի՞նչ եք դարձրել․․․

Իր հետաձգված հարցազրույցը դեռ կլսեք․․․
– Դավի՛թ, ո՞ւմ հետ ես զրուցում,- վերջում հարցնում եմ․․․
– Հայրիկ-տիար տնօրենի։
Ե՛վ հայրիկն է սիրելի, Լիլիթ Բլեյանից եկող կոչում, և՛ տիարը, տնօրենը, որոնք առանձին-առանձին իմ կյանքով հաստատված կոչումներ են։ Պատմել եմ։

Մառանի նորամուտ կրթահամալիրի Արևմուտքում:

Մենք մեր 30-ամյա ինքնապաշտպանության շրջանում յուրացրե՞լ ենք գլխավորը՝  որպես ստեղծական հավաքանի. անվտանգ կենսագործունեության համար պիտի միասին-համերաշխ հանդես գանք միշտ։

1990-1991-ին, երբ ՀՀՇ վարչությունը դարձավ իշխանության կուսակցություն՝ գործադիր ու օրենսդիր, համայնքային մարմիններում բոլորը, թվում է, շարժման-կազմակերպության ընկերներ են…. բայց մենք սկսել էինք նավարկումը… «մեր ճամփեն խավար-մոլոր»… Հիմա կարելի է պատմել ժպիտով, ներողամտությամբ, հաշտության ողջ ուժով․․․ 1990-1991-ին, 1988-ի Արցախյան շարժման փուլից, Հայաստանի անկախ պետականության կարգավիճակն իր վերադասավորումները պարտադրեց կրթահամալիրում առանցքային դերակատարում ունեցող երեք Աշոտներին՝ Բլեյան, Մանուչարյան, Դաբաղյան․․․ Ես, արդեն ՀՀՇ՝ կառավարող նորաստեղծ կուսակցության վարչության անդամ էի։ Հայ ժողովրդի կյանքում, սկսած 1920 թվականից, ՀՀ Գերագույն խորհրդի համապետական ազատ ու բազմաթեկնածու առաջին ընտրություններին ընտրվեցի ԳԽ պատգամավոր Բ1 թաղամասի բնակիչների կողմից, համառ, երկփուլանի ընտրապայքարից հետո, 1991-ից նաև Երևանի փոխքաղաքապետն էի։ Աշոտը Մանուչարյան՝ «Ղարաբաղ» կոմիտեի-ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ ներքին գործոց նախարար դարձավ։ Աշոտ Դաբաղյանը, երբ Արեգ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության առաջին լուսավորության նախարարը դարձավ, նշանակվեց լուսավորության նախարարի առաջին տեղակալ․․․Կհարցնեք՝ բա նորաստեղծ, ՀԽՍՀ կառավարության 1989-1990թթ որոշումներով՝ պետական այլընտրանքային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման ու տարածման նպատակով ստեղծված, թիվ 183 փորձարարական-ուսումնադաստիարակչական համալիրից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթական փորձարարական-հետազոտական համալիր պետական կազմակերպություն դարձած հայտնի մանկավարժական դպրո՞ցը․․․ Պարզվեց, որ մենք՝ Երևանի պետական համալսարանի ուսանողական նստարանից՝ 1973-1974-ից և երիտասարդական շարժումից ընկերներ, իշխանական տարբեր լծակներով, ազդեցություններով փորձության առաջ էինք…

Չգիտեմ՝ մանկավարժական մոտեցումների տարբերությա՞ն հարց էր օրակարգում, որ կրթահամալիրի ներսից կարող էր դառնալ արտաքին քննարկման-միջամտության հարց, թե՞ մարդկային անվստահության. Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանն իրար անվերապահ վստահում էին, ինձ՝ վերապահումներով, այնքանով, որքանով ինձնից լավ կազմակերպիչ՝ այս, Հայաստանի Երրորդ հանրապետության մեջ այսօր էլ եզակի կառույցի ու նրանում ստեղծվող մանկավարժության․․․ չէր գտնվում․․․

Ցուցահանդեսի բացում կրթահամալիրի Հարավում:

Ես, գիտեք, մարդկանց, յուրաքանչյուրի՝ ծանոթ-անծանոթ, հարազատ-ոչ այնքան, յուրաքանչյուրի հետ հարաբերվում եմ, անկասկած՝ բաց։ Իմ հարաբերությունները դիմացինի հետ վստահության հողի վրա են, յուրաքանչյուրը այդպիսի վստահությամբ իր լավագույն  որակներով դրսևորվելու հնարավորություն է ստանում, բայց սա նաև փորձություն է․․․ Այսպիսով, ես ամենապաշտպանվածն եմ ու ամենախոցելին․․․ վկան՝ 1998-ի իշխանափոխությունից հետո իմ, ստեղծագործական մեծ հավաքանու՝ մանկավարժական նվիրում-ճանապարհի 3 տարի տևող քրեականացումը․․․

1991-ին բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Վիլեն Հարությունյանի նախաձեռնությամբ, լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանի համաձայնությամբ, մեր արած գործը անվտանգ շարունակելու պատասխանատվությամբ գտնվեց լուծումը։ Մենք որպես կազմակերպություն՝ սկսեցինք գործել որպես բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համակարգի կառույց․․․ Իշխանավոր Աշոտները խաղաղվեցին։ 1991-ի սեպտեմբերի 4-ին փոխքաղաքապետի ինքնահրաժարականով ես վերադարձա կրթահամալիր՝ տիարի իմ կարգավիճակին… Բացառիկ շրջան էր մեր մանկավարժության հեղինակային մշակումների համար 1991-1994-ը, որոշիչ՝ մեր մանկավարժական լաբորատորիայի, հեղինակային մանկավարժության հեղինակ-ուսուցիչների կայացման, կրթահամալիրի հրատարակչության ձևավորման-ծավալման համար, և սա՝ շնորհիվ նաև պետական կոմիտեի նախագահ Վիլեն Մարգարի Հարությունյանի, իսկական ճանաչված գիտնական-հետազոտող կազմակերպչի վստահության-հոգատարության, խելքի։ Միշտ բաց դռնով.  մտի՛ր քո հարցով, երբ պատրաստ ես, ամենակարևոր դիտողությունները կանի ու չի թողնի սենյակից դուրս գաս, առանց այն հարցի լուծման, որի համար եկել ես․․․ Ե՛վ մերժումն էր ընդունելի, և՛ լուծումը, երկու դեպքում էլ առաջարկդ քո մասնակցությամբ  երկրորդ ընթերցում էր անցնում…

Մառան+Խաչմերուկ ցուցադրություն կրթահամալիրի Հյուսիսում:

 Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1489

(100) դիտում

Օր է՝ իր թարսով, գիրն էլ՝ նրա պես․․․ նրա հետևից․․․

$
0
0

Սա երկու օր իր գրին սպասող պատումի, համառորեն, այս անգամ դեպի բաղձալի 1500-րդը, ինչպես սառցե-ձյունե այս բարձունքը նվաճող արջուկը, վերնագիր է․․․ առաջին տողը իմ պատումի-գրի․․․ Իրականում ինձ հասած-խոցած հիվանդությունը իմ երկխոսությունը սկսելու հնարավորություն էր՝ տիար-տնօրենի սիրտ մաշող առօրյայից ինչպե՞ս կտրվես․․․ Ինչպես Արմինե Թոփչյանն է տեղին գործածում, լուսանկարում, լուսապատկերում սիրելի-հարազատը, հիմա ես իմ գիշերային բոհեմում Բլեյանի դպրոցի ուսուցչի, մանկավարժական աշխատողի` իսկական դպրոցական բարեփոխում իրականացնողի հզոր, էժան և արդյունավետ ներկայացման դրսևորումներ եմ փնտրում, ու թարսի պես՝ այնքան շատ, որ մի քանի պատում կլցնի․․․

Իրականում երկխոսությունը ինքդ քեզ հետ, սիրելի Արփի Սահակյան, ինքնաճանաչման, ինքնամաքրման, ինքնապահպանման, հասունության գործիք է, ճամփորդի, հիվանդի անբաժան ուղեկիցը, չի ընդհատվում, ճանապարհի կամ․․․ երկաթուղու գծերի պես․․․ որ եթե ընդհատված է, ինչպես Զանգվի մանկական (բոլորիս մանկության) երկաթուղին, հենց այդտեղից թող սկսվի քո, քո՝ ավելի ու ավելի մազալու-հետաքրքիր-ձգող դարձող Ավագ դպրոցի ընկերների, քո թատրոնի ուսուցիչ Քնարիկ Ներսիսյանի հերթական նախագիծը։ Հո չի՞ կարող մանկական երկաթուղու գնացքը տասնյակ տարիներ փակուղում գնա-գա…

Դե, մենք էս երկաթգծով, մեր անընդհատ ուղեկցող երկխոսությամբ պիտի ոչ միայն անցնենք Հաղթանակի կամրջի տակով, դուրս գանք Երևանի լիճ, որ որպես հեքիաթի հերոսներ բոլորը ոչ միայն պտույտ անեն Երևանյան լճի շուրջ, այլև շարունակենք Հրազդանի կիրճով-Արարատյան դաշտով ու դուրս գանք դեպի Արաքս, Արաքսն անցնենք․․․ Չի կարող ճամփան փակուղի լինել, երբ խոսակցությունը ինքդ քեզ հետ սկսված է, անընդհատ է, շարունակական․․․

Հարիսայի ծեսը կրթահամալիրի Հյուսիսում։

Սիրելի Ֆակտոր TV-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի բոլոր գյուղերով ես, իհարկե, կանցնեմ․ չէ, Հայաստանում, աշխարհում ես զբոսաշրջիկ չեմ եղել, ճամփորդ եմ, ու իմ ուսապարկը չի կարող դատարկ լինել, ես տալու բան չունենա՞մ, ինչպես, ասենք, Եղեգիս գետի Էլեգիս վտակի հովտի ԱրտաբույնքԱրտաբուն գետի հովտի  Հորբատեղ գյուղերին կամ մի լեռնանցքում էն կողմ, դեպի Քարագլուխի ձոր, Սալլիին, ավելի կոնկրետ էլ ասեմ, Հովակիմյան Նվերի գեղեցիկ ընտանիքին ու Արտաբույնքի աղջիկների ֆուտբոլի թիմին, ասենք․․․ Նանե Բագրատունու և Վարազդատ Իգիթյանի հարսանյաց ծեսին Արատեսի դպրական կենտրոնի արևմտյան եկեղեցական բարձունքին մեր հանդիպումը ֆուտբոլի մարզիչ, ուսուցիչ Ագապիի ու նրա աղջկա հետ իրենց ուզած շարունակությունը ունեցավ․․․ Հենց այսպիսի հարթակ են սեբաստացու օրերը, որն այս անգամ ամեալավը օգտագործեց ճամփորդ-հայրենագետ Վարդան Կարապետյանը․․․ Երեկ հոսքը կրթահամալիր մինչև ուշ գիշեր իրիկուն չէր ընդհատվում։ Արցախի Վանքից, Գորիսի Կոռնիձորից, Վայոց ձորի Վերնաշենից, Գլաձորից․․․

Ագապին մոտեցել էր ինձ շնորհակալություն հայտնելու երեկվա՝ աղջիկների ֆուտբոլային խաղի, կրթահամալիրի Ագարակում հացաթխման․․․ Գովք խաղողի, գինու և ․․․ գեղեցիկ դպրության երկու օրերի համար Արտաբույնքի ու սեբաստացի աղջիկների․․․ Եվ հուզված-շփոթված՝ կնոջ, փղձկալու աստիճանի, ես տեսա, որ այս ընդունակ-ուժեղ կնոջ մեջ սկսվել է երկխոսությունն ինքն իր հետ, իսկ սա նորից կարդացեք, եթե համաձայն եք․․․

Առավոտյան ժամերգություն, հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Ահա ինչու՝ վստահ եմ, որ Մարիետ Սիմոնյանի մանկավարժական լաբորատորիայում-բլոգում մշակվող նախագիծը իր պատրաստության փուլում, մինչ մանկավարժական ակումբի պարապմունք, ու դրանից հետո չի կարող ընդհատվել, դրա շահառուն միայն Հայաստան, Երևան, կրթահամալիրի Բանգլադեշ եկողները չեն, Հայաստանում էլ կյանքը գաղութացված-հատվածական է, և մեր մանկավարժությունը հեղինակային, տեսե՜ք, երեկ Մարմարյա սրահում հայաստանցի մարդու՝ սովորողի, ուսուցչի ազատագրման հրավառություն էր․․․

Եվ «Տնից տուն․ մարդիկ, ճակատագրեր» նախագիծը չի կարող չմտնել Ֆակտոր TV-ի նախագծային 13-րդ կայարանը՝ «Եվ մի կորսված Դրախտիկ»* ցուցանակով… որի բնակիչները՝ նախկին արծվաշենցիներ հիմնականում, հո չե՞ն կարող երկար ժամանակ ինչպես կայարանում ապրել…

Մարթա Ասատրյանի ու իր ակումբի հայաստանյան թափառումների համար ուշքս գնում է․․․ Անցած արձակուրդային ուրբաթ դուրս են եկել, կիրակի, ինչպես նախագծով որոշված էր, վերադարձել, լծվել Ավագ դպրոցի անհատական ուսումնական պլանով նախագծային շաբաթին-օրերին-Տոնին, բայց տեսե՜ք՝ ճամփորդությամբ սկսված-խթանված երկխոսությունը երկու տասնյակի չափ պատանու, ինքն իր հետ, շարունակվում է․․․ Չի ընդհատվի, մեր հեղինակային մանկավարժությամբ այն անընդհատ է, ինչպես՝ ճամփորդությունը, ուսուցումը, երկխոսությունը․․․

Կրթահամալիրի Հյուսիսի 2-4 տարեկանները։ Լուսանկարները՝ դաստիարակ Սոնա Կարապետյանի։

Դավիթը Բլեյան, որ մինչև 17։30-18։00 դպրոցում, թվում է, սպառած պիտի լիներ, ավարտած, իր ուսումնական ճամփորդությունը շարունակում է մեդիայում․․․ ինչպես ես՝ իմ գիշերային բոհեմում ամենօրյա, իմ այս ընթերցում-պատումով ինքս ինձ հետ, իմ խոսակցության ձևով․․․ Մեկ էլ հանկարծ.
– Դուք ո՞նց եք մոռացել, վաղը Լուսինե Փաշայանի ծննդյան օրն է․․․ Հետո էլ՝ խեթ, ծիծաղելի գիշատչի հայացքով․․․
– Ի՞նչ, չգիտեի՞ք…
Ու․․․ անհետանում է երկար ժամանակ իր սենյակում, տեխնոլոգիական պիտույքների հետ՝ գունավոր թղթեր, ներկեր, մկրատ․․․ Մինչև շնորհավորական բացիկը կպատրաստի, որ չգիտես ինչու՝ վերնագրել է «Ճպուռն ու մրջյունը», ես հանգել եմ․․․ Հիվանդ եմ։ Ես իմ օրը-գիշերը սկսում եմ բացիկը զննելով։ Վա՜յ, Լուս ջան, ի՜նչ լավ է, որ դու այսպիսին կաս․․․ թե չէ՝ ո՞նց էինք ստեղծելու․․․

Սա էլ ձեզ վաղաժամ մահվանից խուսափելու պարզագույն միջոց․․․ ցերեկային լույսը…

 Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1490

* Դրախտիկ – նախկինում ադրբեջանաբնակ Թոխլուջա, ավելի վաղ՝   Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառի Դրախտիկ։

(95) դիտում

Գիտեք՝ հե՞շտ է…

$
0
0

Աշնանային արձակուրդի ընթացքում, երբ Արմինեն ու իր տղուկ Դավիթը մեկ շաբաթ տանը միասին էին, Դավիթը մի անգամ որոշում է․
– Մա՜մ, արի գործերով փոխվենք։ Դու իմ դասերը սովորի, ես էլ քո գործերն անեմ։ Տե՜ս, թե ինչ դժվար է դաս անելը։
– Սիրով,- համաձայնվում է Արմինեն, ու սկսվում է մոր ու որդու համատեղ առօրյան, դեպի կրթահամալիրային մանկավարժական գլխավոր օրակարգ՝ ներառականություն․․․
Դավիթն սկսում է տան գործերն անել՝ մաքրություն, դասավորություն․․․ հերթն իհարկե՛ արդուկին կամ ճաշին չի հասնում, Արմինեն՝ Դավթի, իր սիրած մուլտֆիլմերն է նայում, դասերն անում․․․ Տասը րոպե անց Դավիթը թե՝
– Ո՜ւֆ, էլ չեմ ուզում քո գործերն անեմ…
Արմինեն անհամբեր սրան է սպասում իր դաստիարակչական բանաձևով․․․ տեղն է, մատուցում է…
– Բա՜, Դավի՛թ ջան, գիտես հե՞շտ է մայրիկ լինելը…
– Բա գիտես հե՞շտ է Դավիթ լինելը,- հակադարձում է մեր հերոսը,- բոլորը բռնում սիրում են, հազիվ եմ փախչում, որ չբռնեն։ Դրանից է, որ այդքան ճարպիկ եմ, արագավազ։

Դավթի կրկեսային վարժությունները երեկոյան՝ բազմոցի վրա, տնով մեկ… վտանգավոր են։ Ես դրան եմ ասում․․․ մամա՜ ջան՝ առանց իմ վախերը ցույց տալու․․․ մանկավարժություն է Դավթի հայրիկի. ամենադժվարը… ի՞նչ, չգիտեի՞ք։

Երաժիշտ Արթուր Շահնազարյանը, իմ սիրելի հարս Սվետայի ուղեկցությամբ երեկ երեկոյան  մեր տան սեբաստացի թագավորն էր… ԱՄՆ-ից՝ Լոս Անջելեսից, նոր վերադարձած, որտեղ իր միակ քույր Սաթիկն է՝ դերասան, իր հայտնի կիթառահար ամուսնու հետ, դեռևս խորհրդային շրջանում բնակություն հաստատած։ Արթուրի զրնգուն ծիծաղը, յուրահատուկ, սպիտակ, արտահայտիչ դեմքը… Ի՜նչ լավ է, որ քույր- եղբայր գտել են իրար, որպես երկու որբեր, հեռավոր մայրցամաքում… Երաժիշտ- հայագետ Արթուրը մեր, կարևոր է, փակուղային մի շրջանում կտրվեց կենցաղից, ոչ ստեղծագործական, սիրտ մաշող պայքարներից ու Լոս Անջելեսում իր «Խազերի» երրորդ հատորի շնորհանդեսի հետ մասնակիցը եղավ մեզ հայտնի, ֆրանսիացի երաժիշտ Արթուր Ահարոնյանի հետ երաժշտագետ, դիրիժոր Վաչե Պարսումյանի «Լարք» կազմակերպության նախաձեռնած ամենամյա «Դիլիջան» հայտնի փառատոն-համերգի պատրաստությանը․․․ Որքա՜ն հոգատար է մեր Արթուրը կրտսեր ընկերոջ նկատմամբ, որքա՜ն սիրով ներկայացնում էր նրա հաջողությունները․․․ Ա՜խ, Արթուրի քավորը ֆոնդի նախագահ կամ բիզնեսի տեր լիներ, ազատեր 60-ը բոլորած, իր ստեղծականության տարերքում գտնվող արվեստագետին, որ նա զբաղվեր բացառապես երաժշտական լուսավորության, ուսուցիչ-դաստիարակների երաժշտական կրթության հարցերով․․․

«Ուսումնական մառան» նախագծով Արթուրի համար հավաքած տոպրակը, մեր սեպտեմբեր-հոկտեմբերի ճամփորդական փոխանցման երգարանների շարքը․․․ մեր գինին զարմացրին-հիացրին-գինովցրեցին իմ սիրելի սանիկներին․․․ Երկար մնար, իր կենդանի խոսքով, բայց հայագիտությունից-երաժշտությունից խոսեր-պատմեր-ցուցադրեր, որ ես կարողանայի հաղթահարել այս աննորմալ ռեժիմը գիշերային․․․

Առավոտյան Հանրապետության հրապարակից Բանգլադեշ սեբաստացիների քայլք։
Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի։ 

Սաթենիկ Շահնազարյանի նման անջնջելի ազդեցիկ ծիծաղում է և Աննա Հակոբյանը, սեբաստացիներ՝ Աշոտ, Մարիամ, Շուշան, Արփի Փաշինյանների մայրիկը․․․ Ես ու Աննան, 1994-1995-ից սկսած, միշտ գտել ենք մի միջանցք՝ ժամանակի, տեղի, իրար վստահությամբ խոսքեր փոխանցելու, բամբասելու, բնական է, հիմնականում Նիկոլից, ու իմ հաջողված մի անցումի վրա մեկ էլ որ Աննան չի՜ պայթում ծիծաղից․․․ Չկորցնես քո ծիծաղը, Աննա՛ ջան, ու որքան էլ բազմազբաղ՝ ես էլ, դու էլ, մենք մեզ անբաժան դարձրած քառյակ Փաշինյաններ ունենք, ես՝ իմ տիար-տնօրենի, ընկերոջ-հարազատի անօտարելի պատասխանատվությամբ, չփոխվենք, այնքա՜ն պարզ մնանք, որ ծիծաղի կենսական ձայները քո միշտ թարմ հնչեն, կենդանի՝ ինչպես երեկ, հարիսայի սեղանի շուրջ, Շուշան Փաշինյանի ընկերների-ուսուցիչների հետ․․․
«Տիկնանց տիկին» արտահայտությունը, որ ես իմ խոսքի, հրապարակային դիմումի մեջ գործածեցի մեկ-երկու անգամ, ի՜նչ լավ է, որ սղոցում էր ո՛չ միայն իմ, այլև միշտ սիրելի Աննայի լսողությունը.
– Չե՞ք կարծում, տիա՛ր-պարոն Բլեյան, որ այդ ձևն իմը չէ․․․
– Իհարկե,- կտրեցի,- դու շատ ավելի լավն ես, ազատ, հետաքրքիր եղիր․․․ աղջկական․․․ որ շուտ-շուտ բամբասենք մեր Նիկոլից…
Ու Աննայի զրնգուն ծիծաղը…

Աննա Հակոբյանը շտապում էր «Զվարթնոց» օդանավակայան. վարչապետ ամուսնուն Փարիզ պիտի ուղեկցի։ Դուրս էր գալիս Շուշան, Արփի Փաշինյանների, մեր ուղեկցությամբ, բայց հասցրեց իր տեսաօբյեկտիվով տանել Մարմարյա սրահում Ավագ դպրոցի հարիսայի ծեսի մասնակիցների՝ Հայաստանից ու Արցախից, շուրջպարը…

Իհարկե, հեշտ չէ չորս ինքնավար անհատականությունների մայրիկը լինել, որոնք սովորել են իրենց կյանքը իրենց որոշումներով, ազատ ապրել, ներառական, ինքուրույն լուծել առաջացող խնդիրները, քիչ է, ձեր աչքի առաջ է, այսպիսի խասյաթով, ուժեղ անձ- վարչապետի կինը լինել, քիչ է, ու հանրային գործչի ծանրացող-ծավալվող այս․․․  ուսապարկ չես անվանի… Միշտ պոստում՝ առանց հումորի՞, անմիջականությա՞ն ու դրա դրսևորում Աննայի զրնգոց, թե պայթյուն ծիծաղի՞․․․

Հարիսայի ծեսի լուսանկարները՝ մասնակիցների ֆեյսբուքյան էջերից։

– Աշխարհի ամենաիսկական սեբաստացին ես եմ․․․ Հը՞, չգիտեի՞ր, իմացա՞ր, այ․․․,- ոչ եթերային արտահայտություն․․․
– Դու կեղծ տնօրեն ես ու կեղծ Աշոտ Բլեյան․․․ քո անունը չկա․․․,- էլի ոչ եթերային արտահայտություն…
– Դավի՛թ Բլեյան, դու երևի չգիտես՝ ես ով եմ․․․
– Քո մասին, Աշոտ Շամխալի Բլեյան, ես ամեն ինչ գիտեմ, ուրիշները քեզ չեն ճանաչում․․․ ա՛յ․․․,- ոչ եթերային արտահայտություն․․․
– Դու mskh-ի տնօրենն ես, քեզ կրթահամալիրում տիար են ասում, դու եղել ես պատգամավոր, նախարար, փոխնախարար․․․ բանտարկյալ․․․ Բարդ մարդ ես դու, տիար-տնօրեն․․․ Մայրիկը, բոլորը քեզ դիմանում են, ես չեմ դիմանա, դո՛ւ ինձ կդիմանաս․․․ էս մեկը անգիր արա․․․ ինչ չգիտես․․․
Ու էս ամենը՝ իսկական գիշատչի հայացքով-դիրքով, դեմս կանգնած սարսափազդու կերպարը՝ իր նշանավոր ներքին լույսի փայլատակումների ներքո․․․

Իսկ մեր Անի Նավասարդյանը կրթահամալիրի «Թումանյան-Կոմիտաս 150» նախագծով շարունակում է Գյումրիում մանկավարժների երգչախմբի ստեղծումը. «Էսօր հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսումների օրն էր։ 45 դպրոցից եկել էր 21 ուսուցչուհի։ Նախնական՝ 12-ը կմասնակցեն երգչախմբի փորձերին»… 

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում. գեղ․ ղեկավար՝ Հարություն Թոփիկյան։
Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1491

 

(186) դիտում

Թվով 1492-րդ գիրն իմ ընդունեք որպես հաղորդագրություն տիարի

$
0
0

Այսօրվա իմ բացակայությունը հաստատումն է, որ ես երկշաբաթյա արձակուրդում եմ։ Այս մասին ձեզ տեղակացրել էի վաղօրոք։ Այսպիսով, նման ռեժիմը կօգնի օր առաջ հաղթահարել հիվանդությունը և փորձարկել տիարի նոր կարգավիճակը կրթահամալիրում, որպես մենթորական գործունեություն։ Ես իմ փորձով, պատասխանատվությամբ կարող եմ օգտակար լինել կրթահամալիրի զարգացմանն ուղղված նախաձեռնության հեղինակ սեբաստացուն՝ սովորողի, թե ուսուցչի, ծնողի, շրջանավարտի, թե կրթահամալիրի բարեկամի։

Կրթահամալիրի տնտեսության հետ կապված գործունեությունը իմ այս բացակայության շրջանում ղեկավարելու է Կարապետ Ռուբինյանը, ուսումնական գործունեությունը՝ Գևորգ Հակոբյանը։ Ես ուղիղ կապի մեջ եմ յուրաքանչյուր նախաձեռնության հեղինակի հետ։ Կրթահամալիրի բոլոր կրթական օբյեկտները ջեռուցվում են․ դրանց ջեռուցման ռեժիմները որոշում և ապահովում են կրթական օբյեկտների՝ ուսումնական հաստատությունների ղեկավարները։ Այս հղումով դուք կարող եք նորից ծանոթանալ։

Նոյեմբերի այս շրջանը կրթահամալիրի դպրոցների բակերի հարակից տարածքներում աշխատանքային նախագծերով պարտիզապուրակային գործունեության վճռական շրջանն է, որի վրա ես հրավիրում եմ յուրաքանչյուրիս ուշադրությունը։

Շնորհակալություն կրթահամալիրի Տոնի համար։ Դրա արձագանքները ոչ միայն չեն լռում, այլև ձեր մեդիայում, անհատական արխիվում ամենահետաքրքիր գրանցումներն իրենց սպասողին թող հուսախաբ չանեն։ Մի՛ ծուլացեք։

Արևածագից մինչև մայրամուտ կամ դրախտային Վայոց ձոր…
Ֆոտոշարքը՝ Սմբատ Պետրոսյանի

#1492

(125) դիտում

Ա՛յ քեզ հեղափոխություն…

$
0
0

Որ մեկուսացված, խռոված, թևաթափ տիար-տնօրեն Աշոտ Բլեյանի տպավորություն չթողնեմ՝ իմ երեկով սկսված նախածնունդի արձակուրդով…

Ամենևին այդպես չէ․ Արմինեի հետ այցելեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատուն․․․ Ամենաուշադիր, ամբողջական ստուգում-զննությունները հաստատեցին առողջ ծնունդի բոլոր սպասելիքները․․․ Բժիշկները-բուժաշխատողները ծննդատան, բոլորը կարդացած իմ գիրը՝ իրենց հարգելի տնօրեն Արա Մինասյանի ծավալուն հիշատակումով, ընդգծված հարգանքով էին իմ, հոգատար՝ Արմինեի-ծնունդի նկատմամբ․․․

Այսօրը նույնպես առողջապահական էր։ Արմինեի զննության շարունակությանը ավելացավ իմ բուժզննումը «Մարիամ Աստվածածին» բուժկենտրոնում, Լիլիթ Բլեյանի ուղեկցությամբ. երիտասարդ նյարդաբան՝  Մանյա Հակոբյանի գործողությունները իմ խարխլված վստահության ու առողջության վերականգնման սկիզբը դրեցին… Վաղը, «Աստղիկ» բուժկենտրոնում, ըստ բժշկի նշանակածի, սկսվածը տրամաբանական շարունակություն կունենա։

Կրթական պարտեզի հյուսիսում նոր լանջն ու տնկիներն այսօր:

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. Թիվ 1 TV-ի ղեկավար Վարդ Սիմոնյանը որոշել էր, որ ես պիտի հեռուստախոսքը ասեմ․․․ Վարդին չես մերժի. լրագրող Արթուր Հովհաննիսյանը, որ մեր տանը երկար զրույցի բռնվեց ինձ հետ, դեռ պիտի հասցներ ընթերցողական հարցում-ֆլեշմոբ անցկացնել գրող Վանոյի ընթերցողական լսարանում․․․ Տեսնենք՝ ի՞նչ կստացվի․․․

Շատ ուզում էի, որ իմ գրում-բլոգում և «Թիվ 1» TV-ի տաղավարում այսօր ներկայանամ իմ նորամուտի մանկավարժական խոսքով, Հանրային դիվանագիտության TV-ում իմ արդեն մաշվող-մոռացվող զրույցով․․․

Իմ գիրը դառնա իրիկնային, որ մայրամուտի հետ, ինչպես հիմա, աշխարհի իմ անկյունի արևմտյան պատուհանից դուրս գա, շողարձակի․․․ Փորձենք․ սրանով կարող է կարգավորվել իմ քունը, քնի խնայող ռեժիմ հաստատվի, իսկ սա նյարդաբան բժշկի առաջին պահանջն է…

Առավոտյան՝ 08։30, ճանապարհում, իրիկունը՝ 17։30, դիմավորում Դավիթ Բլեյանին. սա այնքա՜ն սիրելի է ինձ դառնում, այնքա՜ն հեռացնում ինձ կրթահամալիրի Բանգլադեշից, կարծես տարբեր աշխարհներում ենք սկսում ապրել, ու ապրածը, որքան էլ սիրելի, հիշողության արժեք է ստանում․․․

Վայոց ձորի երկինքն ու երկիրը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Երևանի Մանկական երկաթուղին՝ իր ստեղծումով, շրջանով-նշանակությամբ, կառույցն այս այսօր՝ իր Հրազդանի կիրճով, մայրաքաղաքի ամենագողտրիկ-բնական-թրթռուն, ամենաներառական տարածքն է՝ սկսված 1937-ից մինչև նոյեմբերի 8-ի «Երկխոսություն»-ը սեբաստացիական․․․ Արփի Սահակյանը պատահական հո չէ՞ր ընտրել վայրը․․․

Կարդացե՛ք բոլորդ, յուրաքանչյուրդ երկաթուղու մասին եղածը․ նրա կիսատը, նրա շարունակությունը մեզ երևանցի պահող-դարձնող նախագիծ է․․․ Ինձ որ ընտրություն տային, ես կդառնայի ինժեներ Մարտին Մազմանյանի հետևորդը, սրա շարունակություն Աղասի Խանջյանը․․․

Այսպիսով, սկսում ենք փակուղուց մեր երկաթուղին հանել, նոր սլացք-ծավալում հաղորդել․․․ Այսպիսի մի նախագիծ է ինձ համար կրթահամալիրի Ագարակից՝ այսօրվա սահմանից հարավային, դեպի կրթահամալիրի Հարավի դպրոց երկաթուղու երկարությամբ ձգվող խաղողի այգու հիմնումը, իր կոլեկցիոն ուսումնական այգով՝ Հայաստանում հանդիպող խաղողի բոլոր տեսակներով, իր գինու փորձարարական արտադրամասով… Ոնց որ մի նոր այգեգործ Թայիրով՝ Կարապետ Ռուբինյանը մետաղ ջարդող-մետաղ կտրող-մամլող մի արտադրամաս կառուցի, մեր մեքենաների գերեզմանատեղ դարձած, բայց խաղողի այգու հիշողությունը չկորցրած դաշտը խաղողագործություն-գինեգործությունը մասնագիտություն ընտրած Քոլեջի-Ավագ դպրոցի պատանիների հետ ազատի ավտոմեքենաների գերեզմանոցից ու սկսի Արարատյան դաշտին իր նշանակության վերադարձի նախագիծը․․․ Ա՜յ քեզ հեղափոխություն՝ անգիրի դպրոցից, մսխումից Եդեմի ստեղծումի այլընտրանքով մեր հեղինակային…

Սարալանջի խաղողի տնկիները պաշտպանիչ հողի տակ են։

Դավիթ Բլեյանն էլ իր հեռանկարային նախագիծն է ավելի հեռանկարային ու իրական դարձնում։ Հողի վրա տան ընտրություն է կատարում։ Համաձայնությունն էլ մոտ է տան տեսակի։ Մնում է որոշել՝ ո՞վ է կառուցելու, ի՞նքը, թե՞ ես։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1493

 

(215) դիտում

Ես եղել եմ ու կամ կապավոր

$
0
0

Հիվանդի դերը, եթե անգամ ինձ մոտ ստացվում է, դերի մեջ եմ․․․ ինձ սկսում է փոխել, ուրիշ դարձնել։ Տիար-տնօրենից հայտնի այսպես ի՞նչ կմնա, ի՞նչ կստացվի․․․

Սարյան 8-ում՝ 1․in.am-ի տաղավար դարձած «Ոսկեվազ»-ում, չէի եղել․․․  հավեսի գցեց․․․ Տրամադրող միջավայր, զրույցն էլ մեր շրջանավարտ-լրագրող Գոհար Հայրապետյանի հետ, գինու՝ իմ սիրած ուռուցիկ բաժակով սեղանի շուրջ, թեթևություն առավ․․․

Լուսինե Բադալյանի հետ էլ մինչ այդ պայմանավորվել էի հանդիպել մեր Ագարակում ուսումնական, իր և ավագանի ընկերներին մեր Ագարակ 2019-ը ներկայացնենք, գինով, հացով, Տեր կենդանիով․․․ Ցույց տանք և մեր գեղեցիկ դպրությունը երկրագործի՝ խաղողի և գինու գովքով, այնպես, որ օրը երկաթգծով դեպի հարավ ձգվող, աղբանոց դարձած հողերի նոր կյանքի սկիզբը դառնա․․․

Քայլարշավ Հրազդանի կիրճով:
Լուսանկարները՝ Ծաղիկ Գասպարյանի:

Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավար Դավիթ Կարապետյանին հեռախոսով բռնացրի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի վերջին էջը կարդալիս…  Լավ բան է խոսում մեր վարչակազմի նոր երիտասարդ ղեկավարի մասին։ Մեկ-երկու ժամ առաջ ենք ուղարկել, բայց տեսեք՝ ինչ ջանասեր ծանոթանում է․․․

Հեշտ կհասկանանք. թիվ 181 դպրոցի շրջանավարտը, Բ-1 թաղամասի բնակիչը խորհել է այդ ամենի մասին, իր լրացում-զարգացումը կունենա նախագծին… Վաղը նշանավոր կդառնա մեր միասնական քայլքով կրթական պարտեզում…

Թիվ1 TV-ի լրագրող Արթուր Հովհաննիսյանի հետ իմ ընտանեկան զրույցը-խոսքը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա առիթով, որ լրագրողը վերնագրել է՝ «Վանո, կներե՛ս, եղբայր․․․», այնպիսի ազդեցություն ունեցավ, որ․․․ հիշեցի ամիսներ առաջ լրագրող Վասակ Դարբինյանի նախաձեռնությամբ կայացած, այդպես էլ լույս չտեսած հարազրույցը Վանոյի մասին․․․

Չդիմադրեցի Արմինե Թոփչյանի ու Սուսան Մարկոսյանի համատեղ առաջարկի իրագործմանը։ Այսպիսի մի հավելում եղավ երեկվա տեսազրույցին, իմ այսօրվա գրին․․․ Ախր ի՞նչ մի ակնթարթ, մի կյանք անցավ ու մի սերունդ առաջ եկավ, որ իսկի պատմելով-լսելով էլ չգիտի մեր արտիստիկ-տաղանդավոր գրող-պետական գործչին…  Թող կարդա ու թող իմանա, մտածի․․․ փոխանցում եմ, որ կապը սերունդների միջև չկտրվի․․․

Մանկավարժական աշխատողների պարապմունքներ նախագծային խմբերով:
Լուսանկարներ՝ Սմբատ Պետրոսյանի:

Իսկ իմ մտքում «Ոսկեվազ»-ում սկսած զրույցն է՝ այսօր հայտնի դարձող կուսակցություններով-թեկնածուներով ԱԺ արտահերթ ընտրությունների մասին… Ես ասացի՝ բարի երթ-ընթացք-հաջողում այս սպրինտ*-կարճ վազք հիշեցնողին․․․

Կենտրոնում նորին մեծություն ընտրողն է, որին քաղաքական սերնդափոխության, 2018-ի ընդվզումի կառավարությունը ազատել է, թվում էր, մեր արյան մեջ ներծծված, սովորություն դարձած (իսկ սովորությունը 2-րդ բնավորությունն է մարդու) ընտրակեղծիքից՝ կաշառքից, բռնությունից, անօրինական այլ միջամտությունից, դատապարտվածությունից, անարժանապատվությունից․․․ Կեցցե՜… բայց մենք մնացել ենք կենտրոնում, մեր ընտրելու իրավունքով-կարողությամբ․․․

Իսկապես, կարողանալո՞ւ ենք, նպատակադրվա՞ծ ենք, ջանալո՞ւ ենք ընտրել մեզ առաջարկվածից, թե՞ այս անգամ կգտնենք մի ուրիշ եղանակ պատասխանատվությունից խուսափելու․․․ ասենք՝ ի՞նչ կա ընտրելու․․․ Կա՛։ Այն, ինչ այսօրվա քաղաքական կյանքը ի զորու է առաջադրել։ Ինձ համար սկզբունքային է, որ այսօրվանից սկսած, հաշվեք 28 օր, ունենք հնարավորություն տնտղելու թեկնածու առ թեկնածու. մեդիան անսպառ հնարավորություններ է տալիս, գումարած մեր կենսափորձը, համատեղ կյանքը․․․ Մինչև վերջ անկեղծ, հասուն, որպես քաղաքացի-շահառու․․․ Կարող ենք և իրար լսել վերջապես, պատվիրատու դառնալ, պարտադրել, որ շրջանառվեն գաղափարներ, մեր կյանքը փոխող լուծումներ․․․

Աշնանային խճանկար:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Դպրոցից՝ կրթահամալիրի Բագլադեշից, 17։30 վերադարձող Դավթին դիմավորելը տոն է դառնում, Դավթի համար տոն է նաև շարունակությունը… Այսօր Մարիամ Փաշինյանը մեր դառնում է 20 տարեկան․ Դավիթն ու ես կարող ենք շնորհավորել․․․

Դավիթը չի մոռացել Աշոտ Փաշինյանի ծննդյան օրը։ Այն ժամանակ դեռ Նիկոլը նոր-նոր պատրաստվում էր իր նշանավոր քայլքին․․․ Այսօր վարչապետի հետ հանդիպմանը Դավիթը գնում է պատրաստված․ երևում է՝ բան ունի ասելու…
– Սխալ ես հագել, պիտի փողկապ կապես, վարչապետի աղջկա ծնունդին վարչապետին ես տեսնելու…
– Հա՛, Դավիթ, բայց հայրիկը փողկապ կապել չի սիրում…
– Սիրելը ի՞նչ կապ ունի․․․Պիտի կապի ու վե՛րջ։ Ե՛ս եմ ասում։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1494

* Սպրինտ՝ թեթև ատլետիկայում, չմշկասահքում, հեծանվավազքում և մի շարք այլ մարզաձևերում՝ մրցության տեսակ (արագությամբ կարճ տարածության հաղթահարում)։ 

(117) դիտում


Գիշերն` իր շրջադարձով, լուսաբացն` իր լուծումով, նաև այսպիսի ազդեցություններով…

$
0
0

Մեջբերում եմ Թիվ 1-ի հաղորդագրությունն իմ տեսանյութին․    «Շնորհակալություն, այս ԶՈՐԵՂ խոսքի համար, Վանոյի անդավաճան ընկեր, մեծ գուրու Աշոտ Բլեյան:»։

Դավիթ Բլեյանը մի օր կասի․
– За державу обидно.
Իրոք ամոթ է, որ այս բացիլ, թե վարակ կլինի անունը, կարողացավ գտնել ու խոցել ինձ։ Երեկ վստահ էի, որ լիարժեք օր եմ ապրում, պատմել եմ, այսօր իմ-ձեր պլաններում կար շարունակել։ Օրացույցով նախատեսված շրջայց-քայլքեր ունեի, Իրանի մշակույթի կենտրոնի ղեկավարի հետ մի քանի անգամ հետաձգած հանդիպում։

Այլ գիշեր եղավ, երբ Դավթի հետ վերադարձել էինք Փաշինյան Մարիամի ծննդյան մտերմիկ հավաքից։ Նորից ջերմություն, նորից հազ… Այնպես, որ Արմինեն ու Աստղիկը իրենց առողջապահական հունարն էին հարկադրված ցուցադրել։ Շնորհակալ եմ, որքան էլ Դավիթը մխիթարանքի տեղ չի թողում․
– Դու արդեն մեծ ես, պա՜պ։ Երբ մեծանում են, հիվանդանում ու կամաց-կամաց մեռնում են։
Անաղուհաց քրդի շուն․․․

Պարզվում է, որ դպրոց գնալու ճամփին էլ մայրիկին է զգուշացրել․
– Գոնե դու էլ չհիվանդանաս, որ Աստղիկն էլ քեզ չպահի․․․

Ով ինչ հունար գիտի՝ գրեք, ու էլեկտրոնային փոստով փոխանցեք։ Դավթին մի՛ լսեք։ Կարող է դեռ այդքան մեծ չեմ… Հատկապես, որ Արմինեի հետ մեր գիշերային խոսակցության թեման հնարավորինս շուտ յոթ որդով սեղան նստելու մասին էր։

Իսկ Իրանի բարձրաստիճան հյուրին պատշաճ ընդունեք, Մարթա Ասատրյան, Դիանա Նազարյան, Լուսինե Բուշ և ընկերներ։ Ոչ մի գործ, խնդրում եմ, մի՛ հետաձգեք։ Չմրսեք, չխոցվեք: Սա տիար-տնօրենի պահանջն է յուրաքանչյուրիդ:

#1495
Լուսանկարը՝ Լուսինե Փաշայանի

(108) դիտում

Երևակայության, ճախրանքի նախագծեր…Ձմեռ պապի համար…

$
0
0

Երեկոյան, սովորականի պես, Դավիթը քիթը իր նոթբուքի մեջ խոթած, հերթական մուլտֆիլմն է դիտում․
– Դավի՛թ ջան, հերիք է, արի մի քիչ օտար լեզվի գրավորներդ գրենք,- համոզում, հորդորում է Արմինեն։
Դավիթը զգուշորեն, իմ կողմը նայելով, մոտենում է Արմինեին ու ականջին փսփսում․
– Մա՜մ, գիտե՞ս, էս մուլտֆիլմի միջի մայրիկն էլ է ասում իր տղային «Хватит смотреть, пора уроки делать! Ерунда эти ваши мултики». Իսկ տղան էլ պատասխանում է․ «Ерунда в этих ваших учебниках», ճիշտ է ասում, չէ՞, մա՜մ։
– Մա՜մ,  դու մի՛ նեղվի, որ չեմ գրում, իմ դասատուները չեն ջղայնանում, որ տանը գրավոր չեմ գրում։ Ես բանավոր պատասխանում եմ, ու իրանք ինձ աստղիկներ են դնում… Մեր դպրոցը լավն է, դրա համար…
Հետո նոթբուքը ծալում է, մոտենում իր գրապահարանին, գտնում անգլերեն, ռուսերեն նկարազարդ բառարաններն ու թևի տակ մոտենում մայրիկին.
– Մա՜մ, արի կարդանք․․․,- ու անհոգնել, փոխեփոխ, Արմինեի հետ քնից առաջ մեկ ժամ շարունակ, թերթում, նոր բառեր ու արտահայտություններ է կարդում, սխալվելիս էլ մի քանի անգամ կրկնում, շտկում․․․
Ահա, այսպիսին է մեր տղան։

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծը պիտի հանգրվաներ, և կեցցե՜ք, նախաձեռնողներ՝ Սվետա Ճաղարյան, Արմինե Թոփչյան․․․ Ազգային պատկերասրահում… Այս միտքը տարիներ շարունակ կար, ու միշտ մի բան խագարում էր։ Հասունացե՞լ էր անդիմադրելի լինելու չափ, առիթը մեր գեղարվեստի ակտիվ մասնակցությամբ վրաց երիտասարդ նկարիչների հոկտեմբերյան ցուցադրություն-ներկայացումը եղավ․․․ Լավ է։

Ծանոթացա նախագծի նախնական ծրագրին գոհությամբ․ մնացածը՝ փորձերի, պատրաստության այս շրջանում, ինչքա՞ն ժամանակ ունենք, կհղկվի․․․ Կարևոր է, որ երաժշտության-կերպարվեստի-թատրոնի-կինոֆոտոյի ամեն մի խումբ, անհատ բաց չթողնի ինքնարտահայտման ստուգատեսային այսպիսի պատվավոր հարթակը․․․

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի նախապատրաստումով՝ Ազգային պատկերասրահում։

Ձմեռ պապի ամենամյա մրցանակները դեկտեմբեր-հունվարին տոնական աշխույժ են հաղորդում․․․ Այս տարի Ձմեռ պապն ավելի շռայլ կլինի, ու գլխավոր-կարևոր ուսումնական նախագծերը մրցանակների կարժանանան․․․ և՛ 2018-ին սկսված ավարտված, որպես տարվա ուսումնական աշխատանքի արդյունք ներկայացված, և՛ որ պակաս կարևոր չէ, տարվա այս շրջանում՝ նոյեմբեր-դեկտեմբերին, նախաձեռնածը, որ կարելի կլինի 2019-ի հունվարի ստուգատեսային-ճամբարային ուսումնական փուլում առաջ տանել… Չհոգնել, խթանել սրանով նոր մտահղացումներ, առաջարկներ, լուծումներ…

Այս շաբաթվա շրջայցը կրթահամալիրի ուսումնական նկուղներով-տանիքներով, որ նախաձեռնել էի ես, քիչ էր մնում ձախողվեր… Կեցցե՜ն Գևորգ Հակոբյանը, Կարապետ Ռուբինյանը, դպրոցի ղեկավարները, որ շրջայցերն այսօր սկսեցին․․․ Ես, ինչպես փակ աչքերով շախմատի տախտակի առաջ, անգիր գիտեմ ամեն մի անկյունը կրթահամալիրի Բանգլադեշի և կարող եմ գնահատել առաջարկը, ոգևորվել նրա հեռահարությամբ, ինչպես Հյուսիսի դպրոց-պարտեզում «Ուսումնական մառան+Ընդհատակ ակումբ-համտեսարան» նախաձեռնությունը տնտեսուհի՝ Անուշիկ Թորոսյանի ծննդյան օրվա փորձարկումով․․․ Կարևոր են էժան մտածելը, եղած տարածքներին, բազմազան գույքին նոր կյանք հաղորդելը… Երևակայության, ճախրանքի նախագծեր են սրանք․․․

Շրջայց կրթահամալիրի Արևելք-Հյուսիսում։

Այսպես ստացվեց իմ գիրը այսօրվա։ Իմ պատումը հա՛մ առավոտվա հրապարակում ունեցավ, հա՛մ իրիկնային խոստացած, հա՛մ էլ՝ չուշացավ իմ քաղաքական անդրադարձը արտահերթ կոչված ԱԺ ընտրություններին․․․ Ինչքան հազը շատ, ջերմությունը բարձր՝ այնքան արդյունավետ․․․ Դավիթ Բլեյանի նման․․․ բաց չի թողնում հայրիկի վիճակը կատակի տալու պահը…
– Հայրիկ ջան, ո՞նց ես։ Չնեղանաս, առավոտյան կատակ էի անում…
Իսկ իմ խոսքի նկատմամբ հանրային ուշադրությունը աճել է։ Այնպիսի՜ արձագանքներ եմ ստանում, ո՞վ կմտածեր․․․

«Մոնարխ» ռեստորանային համալիրի ճանապարհին, մետրոյի «Հանրապետություն» կայարանում, Դավիթն այնքա՜ն ոգևորված իր բաճկոնն է արձակում ու գունավոր-վառ փողկապը ցույց տալիս…
– Վարչապետի աղջկա ծննդյան օրին եմ գնում, տե՛ս, ինչ եմ կապել…
Վերադարձին, ճանապարհին, տանը, Դավիթը կրկնում է բարձր․
– Ինչո՞ւ են նույնիսկ վարչապետի ներկայությամբ «ռաբիս» երգում․․․ Իրավունք ունե՞ն․․․ չունե՛ն, ես գիտեմ։
Ու քնելուց առաջ մտնում է իր աշխարհը կատարսիսի՝ Մոցարտի, Բախի, Չայկովսկու, Շարլ Ազնավուրի…

Օտարալեզու համերգ Սեբաստիա համերգասրահում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1495

(97) դիտում

Բարի լույս, ու սկսվում է օրը, պատումը նրա, գիրը 1496-րդ

$
0
0

Դավիթ Բլեյանին առավոտ 8-ից 20 պակաս ինչպե՞ս արթնացնես, երբ «Թողեք քնեմ, ուզում եմ քնել, քունս տանում է․․․»-ն է արձագանքը, իսկ 08։25 պիտի լինի իր Բանգլադեշ-դպրոց տանող թիվ 39 ուսումնական երթուղայինում…
Արմինեն՝ վարպետ-մենթոր ուսուցիչը, սրա լուծումն էլ գիտի. լույսը միջանցքի վառում է…
– Դե, դու գիտես, Դավի՛թ, եթե դպրոց չես գնում, քնի… Դպրոցի համար ուշ է…
Թե չէ իմ՝ արջի նման գրկում ու քնած-քնած տանում եմ լողարան, կանգնեցնում ցնցուղի տակ․․․

Դպրոցը կանչն է Դավթի, զարթուցիչը, ու Դավիթը ինքնուրույն, լրիվ ինքնուրույն տեղավորվում է ժամանակի մեջ… Այսօր առավոտյան տեսա Դավթին ինչպես է միջանցքի հատակին նստած, խոզանակով խնամքով մաքրում ձմեռային կոշիկներն իր ընտրած․․․
– Բոլոր ընկերներս ձմեռային կոշիկներ են հագնում,- արդարանում է, հագնում ուսապարկը, վստահ բացում դուռը…

Մանկությունը, ինչ էլ որ լինի՝ առավոտ է, գարնան ցանկություն է…
Իսկ աշունը մշուշ է, մահվան մուժ, հուշերի տերևներ թոշնած….

Չարենցի այս տողերով ճանապարհեցի Դավթին, մտքում իմ փառավորված, որ հարյուրավոր սեբաստացիներ տարատարիք, երկու տարեկանից սկսած, Վահան Սերոբյանի նման, այսպիսի ցանկությունով գարնանային սկսում են օրն իրենց այս կանչից, այս կանչով։ Սրանով, այս պատվերով-կանչով է ստեղծվել կրթահամալիրը, Բլեյանի դպրոցը․․․

Հյուսիսի 2-4 տարեկանները գինի են պատրաստում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Սաթեն Գևորգյանի։

Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը, սեղանի շուրջ, զրուցում ենք Զարեհ Սարգսյանի հետ… Հարցնում է.
– Ո՞նց անենք, որ երեխան առավոտյան ցանկությամբ գնա դպրոց․․․
Ընկեր է հարյուր տարվա, չես կարող շիտակ չլինել…
– Ամեն օ՞ր, – հարցնում եմ։
– Հա, Բլեյա՛ն, ամեն օր։
– Այսօր մի ճանապարհ կա․ բերեք երեխային Բլեյանի դպրոց․․․

Ուրբաթ է․ ամեն ուրբաթ 2018-2019 ուստարում, ժամը 09։00-09։15, սեբաստացի սովորողների և ուսուցիչների կամավորական խմբեր օրը սկսում են «Ուսումնական ժամերգությամբ», աղոթքով, որպես իրենց ընդհանուր սեբաստացիական պարապմունք, բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ես հետևում եմ, մասնակցում, այս կրկնակի աղոթքին։ Փառքդ շա՜տ…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1496

(27) դիտում

Զարմանալի աշուն․․․ Նոյեմբեր

$
0
0

Սիրելի Նունե Մովսիսյանի «Եղիշե Չարենց. Զարմանալի աշուն» փունջը բանաստեղծությունների ինձ գրավեց միանգամից։ Գիտեք նոյեմբերի նկատմամբ իմ խանդոտ վերաբերմունքը։ Նունեն այս փնջի տակ դրել էր Չայկովսկու հոկտեմբեր ամսվա երաժշտությունը, որն իմը չէ, երաժշտությունն էլ իմը չէ։ Այդ մասով բաց եմ թողնում։ Հետո Չարենցի վերջին՝ 1935-1937թթ «Վերջերգ» շարքն էի նայում։ Ու Նունեին հետաքրքիր կլինի. այստեղից ես երկու ստեղծագործություն՝ «Աշունը, ա՛խ, այնպես անցավ» և «Վերադարձած աշուն», այս շարքի մեջ մտցրեցի։ Եվ Թույլ տուր քեզ գեղեցիկ լինել, Նունե ջան, ինչպես դու ես վերնագրել քո հրապարակումներից մեկը։ Եվ շնորհակալ եմ առիթի համար, և այս ուրբաթով, որպես ընդհանուր պարապմունքի մասնակից, սկսեմ կարդալ նաև քեզ համար, սիրելիս։

Աշնանային ընթերցանություն. նոյեմբեր
Եղիշե Չարենց

Արմինեն պնդում է, որ «Քամին» ստեղծագործությունը, գիտեք, նոյեմբերի իմ խորհրդանիշն է, իմ տրամադրության, իմ ուժի, իմ թափառումի. ես եմ։ Ես կարդացել եմ ձեզ համար. փորձեցինք գտնել իմ բլոգում, ինչ-որ բան խանգարեց, բայց սա այն դեպքն է, որ կունենանք երկրորդ ընթերցումը։

Ես սիրում եմ այս վարժությունները ընթերցանության, և շատ լավ եմ զգում, որ Դավիթը Բլեյան այդպիսի առաջադրանքներ ունի, ընտրության իրավունք։ Եվ ամեն անգամ ընտրում է պարզապես կարդալը թվային ձայնագրիչով։ Երեկ նույնպես կարդում էր Դավիթը։ Ես կողքից լսում էի այնպես, որ կարծես չէի լսում. և ինձ այնքան սիրելի, այնքան հարազատ էր Դավթի ձայնը։ Շատ այդպիսի առաջադրանքներ, շատ այդպիսի խոսքեր, ընթերցանություն։

Ահա, հատուկ Նունեի համար՝ ես  իր փնջին ավելացնեմ Եղիշե Չարենցի «Վերջերգը», որի ամեն մի տողը, ամեն մի դողը փոխանցվում է ինձ, ու ես հիմա այդ տողերի հետ եմ։ Ոչ մի բանի հետ պետք չէ կապել. պարզապես։

Չարենցը 1936-ին, Ծաղկաձորում, կալանքի մեջ փաստացի, իր ընտանիքով, և… վերադարձած աշուն…

Էլի 1939-ին, էլի աշնանը, էլի «Վերջերգից», առաջին տողով վերնագրենք՝ «Աշունը, ա՛խ, այնպես անցավ»… Զարմանալի 18 տող է. Լսեք ինձ…

Ուրբաթ է. սա էլ իմ հեռավար մասնակցությունը այսօր Մարմարյա սրահում։ Կհանդիպենք իրիկնային իմ գրում։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1496

(11) դիտում

Ես եմ, դու ես․․․

$
0
0

Ես ու դու, որ յուրահատուկ այս աշխարհը՝ Բլեյանի դպրոցն ենք հեղինակում ամեն օր․․․

«Ես եմ․․․» այս նախագծով ուսումնական մեր Ավագ դպրոցի, Քոլեջի շրջանավարտների տեքստերն անհատական ամենակարդացվողն են. կնեղանամ, թե բաց եք թողնում, առանց խտրության․․․ Մաթեմատիկային անդավաճան սիրով Արմինե Գևորգյանի տեքստում՝ «6 տարի հետո որոշեցի միջավայրս փոխել։ Գնացի Քվանտ։ Տարբերությունն ահռելի էր։ 4 տարի ջղայնանալուց, լարվելուց հետո (բայց էս ամեն ինչը ժպիտով էի անում) նորից վերադարձա իմ հարազատ կրթահամալիր»,  թե խոսքում մանրաքանդակ, ոսկերչի մասնագիտությունն ընտրած Արթուր Հովակիմյանի՝ «Առանձնահատուկ հետաքրքիր է կազմակերպված կրթական ծրագիրը, որը նպաստում է, որ դասապրոցեսը անցնի յուրահատուկ կերպով: Այդ նույն կրթական ծրագիրը օգնել է ինձ մտածել ավելի լայնամասշտաբ ու ընդարձակ»:

Մարգարիտ Սարգսյան, Մարթա Ասատրյան, Տաթև Բլեյան և ընկերներ, կարևոր է, որ մեր շրջանավարտներից յուրաքանչյուրը անկաշկանդ-առանց կոտրտվելու ձևավորի 2018-2019 -ի շրջանավարտի իր «վինետկան»…

Կարևոր է, որ մեր շրջանավարտը իր անհատական ուսումնական պլանով, նրա իրացման դյուրություններով և դժվարություններով՝ իր ուսումնական կյանքով հանդես գա որպես փորձագետ-խոհրդատու՝ 2019-2020 ուստարում հեղինակային մանկավարժության կազմակերպման, փոփոխությունների համար անհրաժեշտ փորձառական բազան ձևավորի-դառնա… Կարևոր են, անհրաժեշտ լինելու աստիճանի, որ հատուկ, որպես հեղինակային ծրագրով պարտադիր աշխատանք, մանկավարժական կենտրոն ներկայացնողների հետ ինտերվյուները կայանան․․․

Ծառատունկ՝ Քոլեջում։
Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Ինձնից, ա՜խ, ինչո՞ւ ուսուցիչ չստացվեց, չէ՞ր կարող ստացվել… Դավիթ Բլեյանն ու իր ընկերները վերջին մի հարցազրույցում Սեբաստացու օրերին հարցրել էին՝ ինչո՞ւ կրթահամալիր, ինչո՞ւ Բլեյանի դպրոցը՝ այս տեսքով… Ծավալուն պատասխան ունի, իմ վաղվա իրիկնային գրին թողնենք, թե չէ կմոռանամ ամենակարևորի մասին իմ գրի երրորդ եթերում, իմ ուրախությունը ձեզ փոխանցելու հնարավորությունը էլի հետաձգե՞մ․․․ Երբե՛ք․․․

Մարիամ Մնացականյանի մանկավարժական-երաժշտական լաբորատորիային ակնդետ-ակնապիշ-նրբաթաղանթ հետևում եմ… զարմանում իր երաժշտական մանկական խաղերի վրա․․․ իրական աշխարհում մանուկների, օրական 24 ժամ… Ա՜յ թե Մարիամի շնորհն ունենայի, հաստատ երաժշտության ուսուցիչ կլինեի՞։ Չէ մի… այսպիսի ծերը չունեցող, ամեն րոպե փոխվող-իր նոր բնակիչներով ծավալվող մի կառույցի՝ իսկական «Теремок»…

Հեծանվային պարապմունք Հարավային դպրոցում։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Այս շաբաթվա հինգշաբթիի, ուրբաթի համերգներին ես հետևեցի ուղիղ եթերում, անգամ հեռավար մասնակցեցի․․․ իմ Չարենցով նոյեմբերյան։ Սրանք Ամանորի ուրախության-Սուրբ Ծնունդի խորհրդի ձայներ, գույներ, ազդեցություններ էին պարունակում, գումարած՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի ստուգատեսային հարթակը Ազգային պատկերասրահում․․․ Ահա այսպես, որպես և՛ անհատական մասնակցություն, և՛ դրա հիմքի վրա հանրային իրական ուրախություն-տոնի մեկնարկը տրվա՞ծ է, թե՞ թողել եք ինձ․․․ Շնորհակալ եմ, աննման Նոր տարի, որ մորս ասած, մատով ցույց տան, որ լինի ասելիք-տարածելիք․․․ Բռնվեցի իմ անշնորհքության մեջ․․․ Երեկ, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի անոնսը իմ գրում ներկայացնելիս, ես բաց էի թողել նախագծի մտահղացման հեղինակի՝ մայրենիի ուսուցիչ անզուգական Սոֆյա Այվազյանի անունը… Ի՜նչ լավ է մտածված գրի անընդհատությունը, 24 ժամից ավելի մեղքդ-սխալդ-վրիպումդ որպես փշեպսակ չես կրի, կազատվես, իսկ երբ գիրդ դառնում է առավոտյան, ցերեկային ու իրիկնային խոսակցություն, կարող ես ավելի անփույթ-ազատ լինել վրիպելուց-մոռանալուց։

3-րդ դասարանի մարզասերները։
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի։

Այսօր ցերեկով, Սոնա Փափազյանի ուղիղ եթերում (ուշքի ես եկել հա՞, Սոնա, մեդիացնծումից ծննդյան օրվա) Արփի երաժիշտը Արևմուտքում երգում էր մեծ տարատարիք խմբով․․․ Դավթին էի փնտրում․․․ Չգտա։
– Մի՛ մտածի,- խաղաղություն փոխանցեց Արմինեն։- Տղադ կգա այսօր այդ երգով…
Իր ժամին՝ 17։30, տուն մտնող Դավթի շուրթերից հնչող «Հա լալէ, ջա՜ն լալէ»-ի հետ մի գոհունակությամբ լցվեց մեր տունը․․․ Փառքդ շա՜տ․․․

Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ,
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե։

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1496

(72) դիտում

Viewing all 1255 articles
Browse latest View live