Quantcast
Channel: ՕՐԱԳԻՐ –Աշոտ Բլեյան
Viewing all 1255 articles
Browse latest View live

Շաբաթագիր, որպես իմ 1462-րդ գիր ընդհատված…

$
0
0

Վաղուց քաղաքական տեքստ չեմ գրել-ասել. իմ միտքը չի զորել սրան, չի սնվել այսքան…

Ես հավատում եմ փաստաբան Վահե Գրիգորյանի հավաստմանը. մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում… 2008թ․մարտի 1-ի գործով վճռաբեկ դատարանում քննությունը «…միայն երկրորդ նախագահի կալանքի գործը չէ, մենք հասել ենք բեկումնային կետի, որտեղ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը պետք է տա հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք ՀՀ-ն կարող է հանդուրժել սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը՝ անձեռնմխելիությամբ պաշտպանելով ոտնձգության մեջ մեղադրվողին, թե՞, այնուամենայնիվ, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձը չի կարող պաշտպանություն ունենալ անձեռնմխելիությամբ: Սա վճռական հարց է»:

Ես համաձայն եմ Սարգիս Արծրունու այս վերլուծականի հետ, թույլ եմ տալիս վերաձևակերպել, Նիկոլ Փաշինյանի ընտրական ելույթները թույլ են տալիս, որպեսզի Հայաստանի քաղաքական համակարգում ձևավորվեն հակահեղափոխության հետ առնչություն չունեցող ընդդիմադիր ուժեր․․․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացած ժամանակում կձևավորվի նոր ընդդիմությունը, որը թույլ չի տա, որ Աժ ընտրությունները տեղի ունենան «սևերի» ու «սպիտակների» հակադրության ռեժիմում։

Ինքնադիմանկարի ստեղծում Հյուսիսի 5 տարեկանների խմբում։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։

Համաձայն չլինելով իմ առաջադրած-պաշտպանած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կաբինետի շատ քայլերի-գործողությունների-մտքերի հետ՝ շարունակում եմ լինել-գործել որպես թիվ մեկ պատասխանատու անձ հեղափոխության, Նիկոլի ու իր առաջնորդած պարմանիների ստեղծած 2018-ի  ապրիլ-մայիսի քաղաքական հրապարակի արտահայտիչը։ Ահա այս քաղաքական հրապարակով, մեր Նիկոլով ու նրա  կաբինետով կկարողանա՞նք 2018-ի հոկտեմբեր-նոյեմբերին իրավական նորմ-անխախտելի համաձայնություն դարձնել ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ամրագրված, ՀՀ Ազգային ժողովի հաստատումը 62 ձայնով ստացած դրույթը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստումը․ մեջ եմ բերում «2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։
….Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»։

Ասել է թե՝ մինչև 2019թ. հունիս ամիսը մենք պիտի ունենանք նոր, ընտրված Ազգային ժողով և նրա ձևավորած կառավարություն, և ոչինչ չի կարող մեզ շեղել դրանից՝ ո՛չ կոռումպցիայի դեմ պայքարը, ո՛չ Քոչարյանի դատավարությունը, ո՛չ ինչ-ինչ արտակարգ իրավիճակներ, քաղաքական ինտրիգներ, հեղափոխականության ոգևորություններ։ ՀՀ Ազգային ժողովի որոշված արտահերթ ընտրությամբ պիտի իրական-գործող դառնա ՀՀ Սահմանադրական քաղաքական համակարգը․․․ Սահմանադրության փոփոխություններով կարելի է զբաղվել միայն այսպիսի քաղաքական համակարգ հաստատելուց հետո։

Հյուսիսի 1.2 դասարանի լողուսուցման առաջին պարապմունքը փակ լողավազանում։ Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։

Սկզբում Արմինեն արթնացավ, հետո՝ Դավիթը․
– Ո՜ւֆ, ինչի՞ եք էսքան ուշ արթնացել։ Հիմա առավո՞տ է, թե՞ գիշեր․․․
– Պա՜պ, էլի Արատես ե՞ս գնում։ Հա՛մ ասում ես՝ հոգնում եմ ճամփից, հա՛մ էլ ամեն օր գնում ես․․․
– Բա ի՞նչ անեմ, Դավի՛թ ջան․․․ գործերը շատ են, ախր։ Ափսո՜ս, ճանապարհն է երկար․․․
– Հեռու է՝ Արատեսում ապրի, որ մոտ լինի, ու անընդհատ չգնաս գաս բողոքես։

Այս շաբաթ այնքա՜ն կարևոր իր ապրումները, դավիթավարի ձևակերպումները, ուզում եմ, որ զարդարեն, շաբաթագրին արժանի շուք հաղորդեն․․․ Արմինեն է առաջինը լսել-փոխանցել իր ընտրությամբ, իր ժպտուն գորովանքով մեր տղուկի նկատմամբ․․․

Դավիթ Բլեյանը, գիտեք, նոր հեծանիվ ունի, նոր համակարգիչ, կրթահամալիրի Բանգլադեշ, իր ընտրած դպրոց-դասարան, ուսուցիչ, իրեն և ընկերներին ամեն օր տանող-բերող երթուղի՝ թիվ 39-ը։ Կարգապահ է մեր տղան, իսկ շուրջբոլորը՝ հուզվելու աստիճանի այնքա՜ն հոգատար մարդիկ․․․
– Պա՜պ, ես ուզում եմ քո նման շուտ արթնանամ, որ իմ դասից չուշանամ․․․

– Դավիթ ջան, երեկ օրդ դպրոցում ինչպե՞ս անցավ, ի՞նչ նոր բան արեցիր։ Ընկեր Լուսինեն գո՞հ է քեզնից,- հարցնում եմ։
– Քո գործը չի։ Ես քեզ հարցնո՞ւմ եմ՝ դու ինչ ես արել ամբողջ օրը․․․ Համ էլ ընկեր Լուսինես միշտ էլ գոհ ա, ինքը ձեր նման դժգոհ չի։

– Մա՜մ, դե արի կողքիս պառկի, որ քնեմ, թե չէ հեռախոսովդ մուլտիկ կնայեմ․․.,- կանչում է Արմինեին, որ ըստ Դավթի, իր ծիծիկներում կրում է Դավթի քույրիկի երկու տարվա կաթը…

Իսկ ես մի ժամ հետո գործընկերներիս մի խմբի հետ, վոլեյբոլի հարգելի մարզիչ Անդրանիկ Մանուչարյանի մեքենայով կշարժվեմ Արատես, կմիանանք 2018-2019-ի շուրջտարյա ռազմամարզական ճամբարի բացում-եռօրյա հավաքի մասնակիցներին․․․ Ես հերթական աշխատանքային շաբաթ-կիրակին կանցկացնեմ Արատես դպրական կենտրոնում՝ կրթահամալիրի մասնաճյուղում․․․ Բարի ճանապարհ։

Ռազմամարզական ճամբարի երկրորդ օրը Արատեսում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի, Մարիամ Աղաբաբյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան 
#1462

(157) դիտում


Ձեր բոլորի տիարը` Արատեսով, Արատեսում…

$
0
0

Կրթահամալիրը որպես աշխարհ դուրս պիտի գար Բանգլադեշից ու տարածվեր տարածվեր… սա մեր մանկավարժությամբ է որոշված, ասված է՝ ստեղծական, մոբիլ, առանց խտրության, յուրարքանչյուրի համար, ամենուր, անսահման…

Բայց որ Սևանի «ժայռ»-ով, Վարդենյաց լեռնանցքով, Սելիմի քարավանատնով,  Քարագլուխի կիրճով կմտներ-կհասներ-կվերադառնար Եղեգիսի Արատես ու սեպտեմբերին Արատեսը կլիներ նույնքան բանուկ, ներառական, գրավիչ, հետաքրքիր, որքան կրթահամալիրի Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտքը… Սա եղավ, և այս էինք մենք փաստում մեր եռօրյա ռազամամարզական բաց հավաքով. Եղեգիսի պատանիներով, ուսուցիչներով, դպրոցների տնօրեններով, համայնքապետ-գյուղապետերով, ՀՀ պաշտպանության, Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներով, Կրթության  և գիտության, Բնապահպանության նախարարությունների վարչությունների պետերով, Վայոց ձորի մարզպետով… Ու սրանով նաև՝ բոլորի  տիարի ուրախությունը, որ չփոխանցեմ, պատկերացրե՜ք…

Այսպիսի լեցուն երեք օր՝ կրթահամալիրի քոլեջի և ավագ դպրոցի սովորողների նախապատրաստած…

Տեսագրումը՝ Արմինե Թոփչյանի 

Արատեսյան նկարաշարը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

#1463

(114) դիտում

Տեղ հասցնող երկու ճանապարհային քարտեզ…

$
0
0

– Դուք ձեր գործերով զբաղվեք, ավելի լավ է, ձեր ընտրություններով, ձեր Ադրբեջան-բադրջանով, ես իմ քույրիկի անունը դրել եմ Աստղիկ… Այսպես կտրեց Դավիթ Բլեյանը առավոտյան իմ՝ Արմինեի աջակցությունը ստացած փորձը հերթական, համաձայնության բերելու, Սաթենիկ անունը սղղացնելու երկու ամսից հայտնվող աղջնակին…
– Դավի՛թ,- ասում եմ,- լա՜վ, թող Աստղիկ լինի, բայց հաջորդ քույրիկի անունը արի՝ Սաթենիկ լինի…
– Հաջորդը ապերիկ ա լինելու, ես գիտեմ անունը, դուք ընտրություններից խոսեք…

Իտալացի երաժիշտներից իմացա՝ սեբաստացիական միջավայրը բացառիկ է ու ճիշտ, իսկ կրթահամալիրի հարավի դպրոց-պարտեզ նրանց այցելության մասին իմացա mskh.am-ից, մեր մեդիայից, որի հետ կապը այս շրջանում կորցրել էի. ո՛չ գրելս էր գալիս, ո՛չ կարդալս, ո՛չ լուսանկարելս… Մնացել էր մի քայլքը, որ երեկ ինձ փրկեց. Արարատյան ջրանցքի բերանով հոսանքին հակառակ, «Աստղիկ» բուժկենտրոնից Արմինե Թոփչյանի բարեխիղճ հետևողականությամբ անցանք երկու տասնյակ շուրջտարյա երկարօրյա մեր ուսումնական ճամբարի կազմակերպիչների հետ, մի շնչով-թափով հայրենագիտական-ճանաչողական-բնապահպանական դադարներով, մինչև Սեյրանի բարձունքը Հրազդանի կիրճի… Այսօր լուսումութին, գիշերվա 3-4-ի արանքում, Նունե Մովսիսյան ջան, թևերս պարզեցի… Առանց գրկախառնության մեռնե՞նք լուռ… Չէ… գի՛ր իմ… Թերևս լայն բաց արած, ո՛նց է յուրաքանչյուրին ու բոլորին առնում իր գրկի մեջ կրթահամալիր ֆիզիկականը, այդպես էլ, ահա, գրկիս մեջ առա մեր մեդիան… և ժամեր շարունակ… Եվ ի՛նչ ասես, ինչե՛ր ասես, կարող է, կա նրա մեջ… Ես պարզած թևերով սկսում եմ իմ օրը, սեպտեմբեր 21-ին ընդառաջ, ա՛յ քեզ նվաճում բարձունքի…

Երկարացված օրվա կազմակերպիչների քայլք կրթահամալիրի տնօրենի հետ:

Ընկած Արատեսին այս եռ ու զեռը, հարազատ հնչյունները ապրեցրին և շունչ տվեցին… Չորս տասնյակի  չափ նորեկ սեբաստացի մանկավարժներից, ում ես երեկ ներկայացրի կրթահամալիրի ուսուցչական հավաքանու ժողովին, Հայարփի Անանյանին բլոգային հրապարակումով այս բերեցի գիր… Լավ պատում է՝ ընկերների լուսանկարներով…

Բոլոր սեբաստացիները պատրաստվում են ճամփորդության՝ սեպտեմբեր 21-ին ընդառաջ, սեպտեմբերի 21-ին, դրանից հետո… Երեկ օրվա վերջում, Սոնա Փափազյանի նախաձեռնությամբ ես էլ էի մի խմբում՝ Արտաբույնքի հովտով Ցախաց քար-Սմբատաբերդ, Եղեգիս-Արատես անցումով, ինձ համար առեղծվածային Հորբատեղով

Շատ կարդացի-եղա նաև այլ մեդիայում, և այս հրապարակումները առանձնացրի… Ես շտապում եմ, իմ էլ. փոստը ծանրությունից տնքում է…

Հաստատվել է համացանցի գլոբալ խափանման սպառնալիքը…

Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում քրեակատարողական հիմնարակներում մահացությունների թվով

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել…

Մայրս կասեր՝ տքացի… Երկար դադար… նեղվել-ասռել եմ…

Ի՞նչ գիր էիք սպասում այսպիսի դադարից հետո. ինչո՞ւ այսպիսին եղավ իմ արձագանքը-շարունակությունը… հակառակորդի կրակոցի պես մահացու… Քանի հակառակորդ է հարևանդ՝ մահացու կրակելու է, կարող է կրակել… Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի միտինգային հաթաթան և խրատը չէին կարող վիճակ փոխել… Ավելին… Ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու ընտրությունները այսպիսի, անկախ արդյունքից հավանական…

Կրթահամալիրի Ագարակում: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ինչ-որ կերպ գիրը պիտի ավարտվի՞…

Սեքսուալությունն ու սեքսը Աստծո պարգև են, այլ ոչ թե զույգերի միջև տաբու: Այն երկու նպատակ ունի՝ սեր ու կյանքի ստեղծում: Իսկական սերը կրքոտ է: Եվ տղամարդու և կնոջ միջև կրքոտ սերը տանում է հավերժական կյանք, ասել է 24-ամյա աղջկան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

ԱՄՆ պատժամիջոցների առաջին ծիծեռնակը Հայաստանում…  Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ ռուսական «Ռուսալ» ընկերության Երևանում գտնվող «Արմենալ» դուստր ձեռնարկությունը Օլեգ Դերիպասկայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով գրեթե դադարեցրել է գործունեությունը՝ աշխատակիցներին ուղարկելով հարկադիր պարապուրդի:

Հիմա անդրադառնանք իմ գրի վերնագրին… Տեղ հասցնող մի ուղի ես գիտեմ՝ սիրո և համերաշխության, երկու ճանապարհային քարտեզով՝ հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Փաշինյանի կառավարություն ու «Քաղաքացիական պայմանագիր», հայաստանյան հարգելի հասարակություն, դիմադիր ու ընդդիմադիր… Մինը՝ մուսուլման հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտության-համակեցության տանող ճանապարհն է, մյուսը՝ հայաստանյան քաղաքական համակարգի կառուցման… Այսպիսի ստեղծական-համախմբող աշխատանքը իմ կյանքն է…

Հյուսիսի 5 տարեկանների բարձունքի հաղթահարում, պլեներ Ուշիում: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1464

(114) դիտում

Անվտանգությունը՝ որպես առաջնահերթություն

$
0
0

Որևէ հանգամանք, որևէ կարևոր գործ չեն կարող մեր հայացքը շեղել, ավելի առաջնային լինել, քան անվտանգության ապահովումը:

Առավոտը՝ Հյուսիսային դպրոցում:

Նկարաշարը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի արևմտյան մուտքի մոտ:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1465

(23) դիտում

Շոպենը սկուչնի ա, մի՛ դիր…

$
0
0

Մաս առաջինում իմ գրի Երևանի ավագանու մինչընտրական եռօրյան է… Որքան կսազեր սրան, համաձայնեցնելով Դավթի հետ,  Բախի «Տոկատա և ֆուգան»

Դավիթ Բլեյանինը Մոցարտի կոնցերտներն են…
– Շոպենը սկուչնի ա, մի՛ դիր,- ասում է։
Ու ամեն օր (իմ Արատեսում եղած օրերի մասին վկայությունը Արմինեինն է), քնելուց առաջ, մայրիկի պլանշետով, անկողնում մայրիկին գրկած, Մոցարտ-Բախ լսող Դավիթ Բլեյանը… եթե իմ աչքի առաջ չլիներ, գոնե կկասկածեի…

Այսպես տևական ժամանակ՝ քանի տարի, այսպիսի դերաբաշխում կա իր կողմից։ Իմը նրան անկողնուց հանելն է, ցնցուղի տակ բերելը ամեն Աստծու առավոտ, քիսան՝ Դավթի մանկական շամպունով, սրբիչի մեջ փաթաթելը, գրկելը ու… բազմոցին նետելը՝ որպես անվճար ծառայություն… Սրա փոխարեն Դավիթ Բլեյանը պահանջում է վճարել իր մատուցած ծառայության համար… Կիրակի օրը ինձ Արատեսից հետո ուղեկցեց ընտրական տեղամաս, Երևանի ավագանու ընտրազանգվածին միանալու… Մինչև հիմա էլ բերում է փաստարկներ՝ ինչու պիտի ես վճարեմ, ինքը՝ ոչ…

Բարձունքի հաղթահարման նախագծով Բջնիի բերդը իր դասարանով-Լուսինեով նվաճելու մասին այս պատմության-արձագանքի մեջ, որպես տնային իր ընտրությամբ առաջադրանք, Դավթին-ճամփորդությանը ամենաբնորոշը այս պատմության վերջին տողն է, մեջ եմ բերում… Այդ ամենում ինձ ամենաշատը դուր եկավ ավտոբուսով գնալ-գալը։ Լավ ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք դպրոց։ Ամենահավեսը իր ընկերների, Ալեքս ընկերոջ հետ լինելն է ու ավտոբուսը. ճամփորդությունը այդպիսի երկու ժամ պարգևել է գնալ-գալով… Նայեք այս լուսանկարին՝ Դավիթն ու Ալեքսը կողք-կողքի միկրոավտոբուսում, ու անկասկած է դառնում Դավթի առանձնացրածը լիարժեք ուսումնական օր-ճամփորդություն-նախագծից…

Ճամփորդ Դավիթն ու ընկերները: Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի:

Ա՜յ, այսպիսի՝ դավիթավարի հավես ստացա մեր Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք դպրոց պարտեզների 4-5-րդցիների, նրանց տեխնոլոգ-կազմակերպիչների հետ, երկու միկրոավտոբուս ժողովրդով Արատես-Եղեգիսի երկու գիշեր, երեք օր ճամփորդությունից… Նրանք էլ, մեր 9-10 տարեկանների այս տոկուն խումբը, ինձ էին բռնել Ցաղաց քար-Սմբատաբերդ-Եղեգիսի կիրճով Արատես անցումին, Արատեսով լողալու սառնորակում, ճամփին, իրիկնային խարույկի շուրջ… Այսքան անպաճույճ հոգեհարազատ հաղորդակցության, իմ կենսափորձի փոխանցման համար… մեկ բառով՝ շնորհակալ եմ ինձ մատուցած անվճար այսպիսի խմբային… ծառայության համար՝ ինձ ուղեկցելու, ապրումակցության այսպիսի հաճույքի-հավեսի համար… Երբ Շոպենը հաստատ սկուչնի է, ու մեր մարդկային շփման հաճույքը Եղեգիս-Արատեսում, մասուր-ալոճի համտեսումը, սառնորակ ջրի-քարափների-քայլքին քեզ շարունակ հանդիպող ծաղիկը, աստղազարդ երկինքը, ամեն վայրկյան այլ Արատեսի հորիզոնը… Մոցարտի կարիք չունեն, իրենք իրենցով ինքնաբավ են… Շնորհակալ եմ…

Արատեսյան նկարաշարը՝ Տաթև Աթոյանի:

Մաս երկրորդ՝ ետարատեսյան, ետընտրական…

Երեկ, երկուշաբթի առավոտ շուտ Կարապետ Ռուբինյանի հետ վճռական սկսեցինք «Խաղողի այգի կրթական պարտեզի Սարալանջում» նախագիծը… Էքսկավատորի յոթ շար ակոսը՝ սարալանջի արևմուտք-արևելք ուղղությամբ, կանչ է նախագիծն իրականացնողներին՝ հասարակագետ Վարդան Կարապետյանին ու իր սովորողներին… Երեկ երևաց Մայր դպրոց-Հյուսիս անցումը կրթական պարտեզի Սարալանջով, որպես ամենօրյա ուսումնական անցում… Երեկ մենք պայմանավորվեցինք Սլավա Մուրադյանի ու Սմբատ Պետրոսյանի հետ Արատեսյան կլոր սեղանի մասին՝ հինգշաբթի,  ժամը 14.00… Հարթակում Գեղարվեստի… Երեկ հրապարակվեցին Ավագ դպրոցի երկու նախագծերը՝ «Ջերմուկը հանք չի դառնա», «Աստղազարդ Արատես»

Ահա այսպես, որպես քաղաքային նոր իշխանություն կրողներ, մենք սկսեցինք ետընտրական առաջին օրը…

Վայոց ձորի պատկերներ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1466

(124) դիտում

Մարդասիրական-ընտանեկան-համայնքային…գիր է…

$
0
0

Հրակ Ժիլաքյանի ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան Լիբանանից։ Հրայրը կրթահամալիրի ավագ դպրոցի 9-րդ դասարանցի ունի իր ուսումնական բլոգը, որտեղ և կարդացի նրա «Իմ առաջին ճամփորդությունը կրթահամալիրում» հրապարակումը… արևմտահայերեն։ Հրակը կենդանի պատմում է իր անկախության տոնի օրերի մասին՝ Իշխանասարի բարձունքի նվաճումով, Գորիսով, ճոճվող կամուրջով, ամենալավ տեղ Շաքիի ջրվեժով… Շատ գերազանց ճամփորդություն էր:

2018-2019 ուստարում կրթահամալիրի դպրոցների սովորողներ դարձան տասնյակ նոր լիբանանահայեր, սիրիահայեր… իրենց մայրենի արևմտահայերենի լեզվակիրներ… Սահմանադրական նորմը՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերեն լինելու մասին, ուսուցումը գրական հայերենով կազմակերպելու մասին,  իրավահավասարության հաստատում է հանրակրթական դպրոցում արևմտահայերենի և արևելահայերենի միջև… Իր բլոգում արևմտահայերեն արտահայտվող Հրակին մենք հեղինակային կրթական ծրագրով ազատությո՞ւն ենք ապահովում, թե՞ այս երկու հայերենների իրավահավասարությունը… Այսպե՞ս է Հայաստանով մեկ՝ բոլոր տեսակի քննությունների-ստուգումների ժամանակ, ինչպես հիմնական-միջնակարգ կրթության ավարտական-պետական, միասնական, 4-րդ դասարանների վերջում հայերենի ստուգումների… պետական բոլոր մարմիններում, արևմտահայերենն ազատ գործածվո՞ւմ է…

Հարավային դպրոցի հինգ տարեկանները:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Երեկ ես վճռականորեն Կարապետ Ռուբինյանին հանձնեցի կրթահամալիրի տնտեսության կառավարումը… Ոչ թե Կարապետը կօգնի ինձ կրթահամալիրի տնտեսությանը վերաբերող հարցերում, այլ ես՝ Կարապետին… Լսեցի՞ք, սեբաստացիներ: Սրա ազդեցությունը իմ ինքնազգացողության, հեղինակային մանկավարժության որպիսության վրա չի կարող նկատելի-դրական չլինել…

Ագարակ ուսումնական կենտրոնում Էդմոնդի նոր կարգավիճակը նկատելի է տասնյակ ու տասնյակ տարատարիք սովորողների ուսումնական առօրյայում… Տեսեք մեր աչքի առաջ Խորեն Հազարումյան-Լուսինե Աբրահամյան տանդեմի երկարատև ջանքերով ստեղծված Ագարակ տնտեսությունը, Էդմոնդի շարունակությամբ, որպես լեցուն-իրական գործերով ուսումնական կենտրոն է ձևավորում-գործում… սովորողների-ուսուցիչների, սաների-դաստիարակների հոսքը ագարակ օրվա մեջ չի դադարում։

Միջավայրի խնամք: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Դավիթ Բլեյանը նոր պայուսակ-ուսապարկ ունի սովորողի, շատ ավելի թեթև… Ես հիմա ունեմ պարտավորություն-հնարավորություն՝ այսպիսի փոփոխությունը անհրաժեշտություն դարձնել կրթահամալիրով մեկ…
– Ե՞րբ ես ծնվելու, Աստղի՛կ, մայրիկի քույրիկ…- այսպես կարող է դիմել հանկարծ Դավիթ Բլեյանը Արմինեի փորիկին…
Մելինե Մարտիրոսյան քույրիկը՝ զարմացած.
– Դավի՛թ, քո քույրիկն է…
– Մելինե՛, գիտես, ես շատ քույրիկներ ունեմ…
Հետո կարող է շարունակել.
– Աստղի՛կ, դու որ ծնվես, համով կաթիկ ես ուտելու, ինչքան ուզես…

Այսօրվա, մեզ համար ավանդական «Աշուն օր» նախագծային համերգին կներկայանան երաժշտության լրացուցիչ կրթության նոր ուսուցիչներ-հավակնորդներ՝ քանոնի, վոկալի, ֆիզարձակուրդից վերադարձել է ու պարապմունքները լիարժեք վերսկսել է Տաթև Մանվելյանը… Լիլիթ Բլեյանը սիրով-հումորով պատմեց, ինչպես ֆլեյտայի պարապմունքներին Սոնա աղջկան փոխարինել է ինքը. հիացած է մեր Տաթևով… Լրացուցիչ կրթությունը կրթահամալիրով մեկ շատ ու շատ ընտանիքների կարող է բերել անընդհատ կրթության միջավայր՝ վոկալի, կերպարվեստի, պարտիզապուրակային գործունեություն, մարմնամարզություն… տեխնոլոգիայի… կրթահամալիրի բոլոր հնարավորությունները հենց այս հեռանկարով են ստեղծված… Սրանից մարդասիրական-ընտանեկան-համայնքային նախագի՞ծ. կրթահամալիրի դպրոցների բոլոր դասարաններում սովորողները և ուսուցիչները ներկայացնում են ծնողներին լրացուցիչ կրթության հնարավորությունը՝ կրթահամալիրը՝ մեծահասակի կրթության դպրոց… Դիմացներս՝ Սեբաստացու օրերն են…

Արատեսյան դիմանկարաշար: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Հայտնի երաժիշտ ընկերներից լավ բա՞ն… Երեկ կոմպոզիտոր-դաշնակահար Վաղարշակ Զաքարյանի հրավերով ներկա եղանք համաշխարհային պրեմիերայի։ Շնորհակալ եմ իմ լավ բարեկամ Վաղարշակին, Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ իր Ջութակի կոնցերտի միջոցով ինձ տոնական երեկո պարգևելու համար։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1467

(71) դիտում

Գիր՝ առանց տեքստի

$
0
0

27․09․2018թ

 

 

 

 

Արևելյան դպրոց-պարտեզի հինգ տարեկանների բացօթյա խաղ-գործունեություն։

Կոմիտասյան խաղերգեր Հյուսիսային դպրոց-պարտեզի առաջին դասարանում։

Արատեսի դպրական կենտրոնի նախագծային աշխատանքների մասին քննարկում Գեղարվեստի հարթակում։

Հյուսիսային դպրոցի նախակրթարանի քնի հարթակին․․․

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

(85) դիտում

Երկու Բլեյան, եկուսն էլ՝ իրական…

$
0
0

Մեկը՝ միշտ Արատեսում, իր 1989-ին սկսած դպրական կենտրոնով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Նորատուսի ծովախորշով-Արտանիշի ծովածոցով անցումով Ջիլ-Ջվխլի, Գետիկի հովտով՝ Աղստև-Գետիկի գրկախառնում… Կարդացեք Չարենցի արևելահայերենով մեր նորօրյա աղոթքը…

Մյուսը՝ միշտ Բանգլադեշում, 1989-ին սկսած հեղինակային մանկավարժության կրթահամալիրով, Մայր դպրոցով… Արեւելյան կողմն աշխարհի… Կարդացե՛ք Դանիել Վարուժանի արևմտահայերենով մեր աղոթքը, որ կոչվում է «Անդաստան»…

Հարավային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները՝ Ուսումնական ագարակում։
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի։

Երեկ, որ երեկոյան ժամը 6-ին մոտ հասա (ընկեր ունեմ՝ Կարապետ Ռուբինյան, նախանձեք) Խանջյան 19բ հասցեում տեղավորված՝ Կենտրոնի սոցապծառայությունների բաժին, կենսաթոշակի տարիքը լրանալու առիթով կենսաթոշակի վերահաշվարկման թղթերս, շնորհակալ եմ Լուսինե Մամիկոնյանին, դրեցի բաժնի բարեհամբույր վարիչի ու աշխատողների սեղանին… Ժամանակը կարճ էր, բաժնի աշխատանքային օրվա վերջը, բայց բավարար բոլ՝ ծիծաղելու- բամբասելու էս տասներկուամյա պարտադիր (քիչ էր մնում ասեի՝ կուտակային) նստելու հետ (ոնց որ որպես կարցեր դեմ են տալիս պարտադիրը) կրթության նախարարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ հայտարարվող քննություններից…
– Ախր, Բլեյա՛ն ջան, հազիվ հանդիպել ենք, չե՞ս ասի՝ ինչի, ինչ ենք արել… Էսքա՛ն ծախս ենք անում մեր երեխաների կրթության համար, մի դիպլոմն ի՛նչ է միջնակարգի, որ խնայում են…
Ի՜նչ լավ ասիք՝ պատժում են մեր երեխաներին. ինչի՞, ո՞ր մեղքի համար… Բոլ ծիծաղեցինք…

Անհավատալի է, չէ՞, ես՝ կենսաթոշակառու… Չտարածեք: Մեկ է, երկու ամսից Դավիթ Բլեյանի քույրիկ Աստղիկի հայտնվելը կցրի ձեր սուտը, ֆեյք կդարձնի…

Երկու Բլեյան, երկուսն էլ իրական, մեկը՝ Դավիթի հայտարարությամբ՝ 64 տարեկան կենսաթոշակառու, մյուսը …. իսկական Չաչանակ…

Սրանցից ո՞րը երեկոյան ժամը 7-ի, 8-ի արանքում հանգավ, շորերով մտավ անկողին, ու լավ է՝ Դավիթը արթնացրեց, սակայն առավոտյան 5-ի, 6-ի արանքում… ջուր էր ուզում, թե չէ՝ արթնացողը չէր… Ո՞րը արթնացավ՝ քիչ է, Եվրոնյուզի, հայաստանյան լուրերով նստեց գրելու…

Հարավային դպրոցի 1-3-րդ դասարանցիների ընտրությամբ   տեխնոլոգիայի խումբ։ Լուսանկարները՝ Արև Բալջյանի։

Երրորդ զոհը՝ ադրբեջանական կողմից խոցումը սեպտեմբերին՝ 18-ին, 22-ին, 26-ին… Մահասարսուռով այս սկսում եմ իմ աշխատանքայինը…

ԱՄՆ պաշտպանության ղեկավարի՝ Ջեյմս Մեթիսի՝ Վիրջինիայի ռազմական ինստիտուտում ունեցած ելույթից այս հատվածը մեջ չբերել չստացվեց. «Կարծում եմ, որ եթե խոսելու լինենք արտաքին մարտահրավերների մասին, առաջինը, ինչի վրա հարկ է  ուշադրություն դարձնել, միջուկային սպառնալիքն է Ռուսաստանի կողմից, ավելի նվազ չափով Չինաստանը եւ, հավանաբար, Հյուսիսային Կորեան… ԿԺԴՀ-ն ամենաակտուալ խնդիրն է երկրի համար, Ռուսաստանը՝ ամենաբարդ մարտահրավերը ռազմական առումով, իսկ Չինաստանը՝ երկարաժամկետ «քաղաքական սպառնալիքը»»…

Մեր «պենտագոնի» ղեկավարը կարո՞ղ է հասկանալի ձևակերպել մեր երեք սպառնալիքները…

Երեկ՝ ժամը 11-ից 12-ը, ես բաց թողեցի մեր սեպտեմբերիկների՝ 2013թ. ծնունդ սեբաստացիների միաժամանակ սկսվող «Կոմիտասյան երգի և գույնի տոն» նախագծերը… երբ օրակարգում իմ ունեի կրթահամալիրի Բանգլադեշով այդ հինգ նախագծերի մասնակցությունը… Երկո՞ւ Բլեյան…

Իսկ տեսեք՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Կոբախիձեն որքան հստակ է արտահայտվում կանեփի արտադրության օրինականացման մասինԵթե կանեփի մշակումը հասարակությանը վնաս չի պատճառում և մեծ օգուտ է բերում տնտեսությանը, արդյոք մենք պետք է հրաժարվենք դրանից: Դա է մեր հիմնական փաստարկը: Մեր խնդիրը աղքատության կրճատումն է… Գալիք երկու-երեք տարիներին Վրաստանը մտադիր է կանեփի արտահանումից տարեկան 1 միլիարդ լարի ստանալ…

Իսկ Ռուսաստանի նախագահը նույնքան հստակ արտահայտվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ելույթ ունենալով Բաքվում, իններորդ միջտարածաշրջանային համաժողովում: Ռուսաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են շահերի հաշվեկշռի որոնման վրա: «Մենք միշտ էլ շահերի հաշվեկշիռ ենք փնտրում ու գտնում ենք այն»…

Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին իմ երեկվա անգիր օրը բլոգ բերելու, հերթական՝ թվով… անթիվ… տպավորիչ-դիտարժան պատումի համար:

Հարավային դպրոցի նախակրթարան։
Լուսանկարները՝ Լիլիթ Առաքելյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արևիկ Բալջյան
#1468

(127) դիտում


Օրվա մեդիապատում

$
0
0

28․09․2018թ

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարի սովորողները տունդարձի՝ դեպի կայանատեղի ճանապարհն անցնում են քայլքով, կրթական պարտեզի Սարալանջով։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ (ի դեպ՝ նրա ծննդյան օրն էր այսօր)․ քայլքով շրջայց կրթական պարտեզի Սարալանջով, Բաբաջանյան փողոցով, քննարկում Սարալանջի նախագծի, հետիոտն անվտանգ անցումների լուծումների մասին։

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Անվտանգության ուղղությամբ աշխատանքները հետևողական շարունակվում են։ Նախապատրաստվում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ հաջորդ շաբաթվա հանդիպմանը։

(43) դիտում

Երախտագիտությունը՝ որպես մեր մանկավարժության վարձ և արդյունք

$
0
0

Ֆեյսբուքում Արմինե Թոփչյանի այս շարքը շշմելու է, իմ օրվա գիր դառնալու աստիճանի, քո թույլտվությամբ, Արմինե Թոփչյան, Թոփչիկ ջան, ընկեր-օգնական, ավելի լավ ի՞նչ և ինչպե՞ս պիտի պատմեմ։ Սա մեր հեղինակած մանկավարժության շքերթ է՝ ինքնաբուխ  ու ամենօրյա, ինքնազարգացող։ Էս շքերթին ամեն օր մասնակցում է նաև Դավիթ Բլեյանը։ Այս տոն-տրամադրությունն ամեն օր մտնում է մեր տուն և առաջացնում-պահպանում իմ ու Արմինեի երախտագիտության զգացումը կրթահամալիրի, նրա մանկավարժական աշխատողի նկատմամբ։
Լսո՞ւմ եք։ Շնորհակալ եմ։

Արատեսից Երևան Սելիմ-Սևանի ավազանով վերադարձին ես ուսուցչական ավտոբուսում էի և ներկայացրի իմ կրտսեր գործընկերներին մեր  չքնաղին՝ Արմաղան  սարը։ Եվ իմ հարցին՝ ո՛վ է նվաճել վերջին անգամ Արմաղանը, Ջուլին այսպես է արձագանքում.

Սիրով ներկայացնում եմ դեպի Արմաղան կատարած՝ «Արմաղանը՝ օրվա բարձունք» ճամփորդության մեդիափաթեթ-հաշվետվությունը:

Սիրելի Ջուլի, սիրելի սեբաստացի հայրենագետներ, որ սեբաստացի տարատարիք սովորողներին, ուսուցիչներին մեր հայրենիով բարձունքներից զմայլվելու հնարավորություն եք տալիս, շնորհակալ եմ։ Արմաղանի փեշերին են փռված Մադինա, ԳեղհովիտԼեռնահովիտՆերքին, Վերին Գետաշեն գյուղերը, որոնցից ամեն մեկը ես լավ գիտեմ, ոչ միայն սիրելի են, իբրև իրական Հայաստանի մաս, այլև մասունք են իսկական՝ իրենց բնության ու պատմական, մշակութային՝ նյութական ու ոչ նյութական արժեքներով։

Արատեսի դպրական կենտրոնն իր դիրքով, որպես Վայոց ձոր-Գեղարքունիքի դիտակետ, հանգրվան, այս պատվերը ունի։ Ինչ ասացի՝ մասնաճյուղի ղեկավար Սմբատ Պետրոսյանը լավ գիտի։ Անելիքը՝ օրվա, ուստարվա, առանց աստղադիտակի-հեռադիտակի էլ երևում է։ Չնայած մեր հայերենագետ-կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի՝ աստղադիտարանի բարձունքի այս նկարը ես բերել եմ իմ գիր՝ այսօրվա մանկավարժություն-խճանկար գրի գլխավոր նկար։ Էլի շնորհակալություն։

Արատեսյան շարքը՝ Սմբատ Պետրոսյանի:

«Թղթի համար երկու տարա է տեղադրված Հյուսիսային դպրոցում, կխնդրեի տեղափոխման մասով Ձեր աջակցությունը։
Շնորհակալ եմ»,- գրում է մեր Հյուսիսային դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը։

Մեր ուսումնական գործունեության ընթացքում թղթի նվազագույն թափոն պիտի առաջանա։ Խնդիր է, որ սովորողը, ուսուցիչը, աշխատողը գործունեության ընթացքում տարբերեն թուղթը աղբից, անհատապես խնամքով առանձնացնեն, իսկ տնտեսուհին օրվա ընթացքում տեղափոխման համար հարմար փաթեթավորմամբ այն մեկ-երկու անգամ սովորողի հետ, որպես բնապահպանական նախագծային աշխատանք, տեղափոխի դպրոցի թղթի թափոնի պահոց։ Ամիսը մեկ անգամ էլ, կոնկրետ օր, կոնկրետ կազմակերպություն իր մեքենայով գա և դպրոցներից այդ թափոնը կշռելով տանի։ Այդ նույն օրը, դրա առաջին օրը կարող է լինել թղթի թափոնի հավաքման կրթահամալիրային օր, երբ սովորողը և՛ իր տանը հավաքված թուղթն է տեղափոխում, ինչպես ես, և՛ մոտակա կազմակերպություններում հավաքվողը։ Սրանով ձևավորվում է մեր խնայող, բնապահպան գործունեության նոր ցուցանիշ՝ ամսական թղթի թափոնը՝ ըստ սովորողի, դասարանի, դպրոցի, կրթահամալիրի։ Քանի որ գրքի հետ է կապվում ու բնապահպանության, այս ամենը պիտի արվի թեթև, ուրախ, գունեղ… Ստացված գումարը գրադարանային ֆոնդ է։ Ահա ինչու՝ այս նախագիծը պիտի համակարգի Լուսինե Ալեքսանյանը։
Շնորհակալ եմ Քնարիկին, Հյուսիսին, այսպիսի առիթի համար։

Մանկական երկաթուղում նախապատրաստվում է Արփի Սահակյանի մոնոներկայացումը: Լուսանկարները՝ Ջուլի Սիմոնյանի:

Կրթահամալիրի ուսումնական ագարակի ղեկավար Էդմոն Փաշինյանը խոտի հակերի գնման հայտ է ներկայացնում։ Էդմոն ջան, իհարկե։ Եվ շատ կարևոր է՝ հասկանանք ոչ միայն խոտի, մեր ագարակի բոլոր կենդանիների կերի  ծախսը, այլև ագարակ տնտեսության, և սովորողներով, ուսումնական աշխատանքով կարողանանք տնտեսությունը պահել նախ և առաջ երկրագործությամբ, որի կազմակերպիչը և պատվիրատուն մեծ չափով Ագարակ ուսումնական կենտրոնն է։ Ագարակի զարգացման ծրագիրը՝ 2018-2019, 2019-2021 (մեկ տարվա և եռամյա), պիտի այս բաղկացուցիչը, սրա նկարագրությունն ունենա՝ որպես ուղեցույց։

Եվ, իհարկե, շնորհակալ եմ Մարգարիտին ու ձեզանից յուրաքանչյուրին, որ Մարգարիտին օգնում է հիմա միջազգային Պատմության և «պատմությունների» շուրջ. երկխոսություն-ֆորում համաժողովում «Կրթություն և խաղաղություն» թեմայով այս ներկայացումը կազմելու։ Այլ կերպ ինչպե՞ս ստեղծագործ հավաքանիի, հեղինակային մանկավարժության տարիների աշխատանքը  այսպիսի համաժողովում ներկայացվի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1470

(114) դիտում

Օրագրից օրացույց անցում․․․

$
0
0

Թիֆլիսով-Բանգադեշ-Եղեգիսի Արատես․․․ Չէ՛․․․ Վայոց ձորի Գլաձոր-Վերնաշենով-Սպիտակավոր-Շատինավանք, Շատինի կիրճով-Շատին-Եղեգիսով Արատեսի դպրական կենտրոն, դպրոց բնության գրկում, սեբաստացի 6-8-րդ դասարանցիների ուսուցիչների մի փնջի ուղեկցությամբ Եղեգիս-Վերնաշենի սովորողների, ուսուցիչների և փեսաների մի այլ փնջի հետ․․․ Իմ բնական վիճակը հիմա քայլքով-հեծանվով ճամփորդությունն է․․․ Ինձ որ հետ չկանչեք, ոչ էլ վերադարձող եմ… Հոկտեմբերի 13-ին, մեկ օրում 25 կմ-անոց լեռնանցում, վայրէջքով-վերելքով, անձրև-կարկուտով, լրիվ անծանոթ Շատինակիրճով․․․ Մենք անցանք Տաճար տանող ճանապարհով, մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու․․․ իմ այս ուխտն էլ, որ ես նախաձեռնեցի-դիտարկեցի ողջ ընթացքում, ինչպես հետազոտող հայրենագետ տիար. այսպիսի՜ առաջնորդություն․․․ Ու Եղեգիս-Արատեսով տեսա Շատինից տաճար բերող ճանապարհը՝ համերաշխության-հաշտության, սիրո, երբ յուրաքանչյուրը Շատինի դպրոցի մոտից կծռվի, ճամփա կընկնի Եղեգիս գետի աջ ափից ձախ ափ անցումով, կբռնի Շատինակիրճով Շատինավանքի կածանը՝ Շատինավանքում միասին կրկնակի աղոթելու, ժամերգություն-շարականով, Արատեսի դպրական կենտրոնի ղողանջներով շատինցոց Շատինը մեզ, ուխտի մասնակից յուրաքանչյուրիս հարազատացնելու․․․ Ու Մարատ Սմբատյանի խոստացած մատաղը ընդունելի կլինի․․․

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է Դավիթ Բլեյանը ցուցադրվում վերջապես տուն հասած հայրիկին, մազալու թրթուրիկի՝ смешной червячок–ի պես ներկայանում հե՛նց տան մերկ հատակին՝ տոնական հագուստով․․․ ծիծաղից կպայթեք․․․ իսկական թրթուրիկ․․․ Ինչպես է 7-րդ դասարանի Հայկ Պետրոսյանը Արատեսի Խաչոց ձորի ապառաժներից մեկը որպես Հայկի պատվանդան օգտագործում՝ ինքնաշեն նետ-աղեղով, ինչպես է նրա ընկեր Մարկը՝ իմ Արաքսիկ քրոջ տղան, 25 կմ լեռնային ճանապարհով տանում իր և դասընկերուհի Թերեզի ուսապարկերը, իր եղբայր Ռոբի պես․․․ իսկական «ուրախ թրթուրներ»․․․ ժպիտով կփառավորվեք․․․․

Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի հայացքով Գոհար Եղոյանի ֆոտոխցիկից:

Լսե՞լ եք՝ ինչ է պատասխանում 6-րդ դասարանի Ռաֆայել Պետրոսյանը իրիկունը կրակի շուրջ խմբված-չորացող ընկերների մոտ իմ հարցին, թե՝
– Ա՛յ ընկերներ, վերջը չե՞ք ասի, թե ինչ էիք կորցրել էս անցումում՝ Վերնաշենից-Արատես, որ ողջ օրը փնտրում էիք․․․ Գտա՞ք գոնե․․․
– Հա, երթուղայինը մեր․․․

Ամեն օր մայրաքաղաքի որ ծայրից Բանգլադեշ երթուղայիններով եկող-գնացողի համար ուրիշ փոխադրամիջոց-տրանսպորտ-փրկություն չկա․․․ երթուղայինը մեր՝ վարորդ Արթուրի։ Դուք ուրիշ անուն չեք կարող տալ 25կմ-անոց ճանապարհին հերթով ուղեկցող փոխող հինգ տարեկան սեբաստացի Արամ Ներսիսյանի ու Տաթև Աբրահամյան ուսուցչի շատինյան երկխոսությանը, քան վտանգավոր՝ բառիս բուն իմաստով․․․ և ձորը բռնած այլմոլորակայիններով և այս զուլում «չեռվյաչոկի» գալարումներով․․․

Ողջ ճանապարհին ու գիշերով, թվում է՝ անընդհատ, ինչե՜ր էին հրահանգում հեռախոսներով ծնողները տարատարիք, Հայաստանի-աշխարհի տարբեր ծայրերից․․․ Ի՞նչ էին խոսում զինվորական վրանում գիշերը անցկացնող չեռվյաչոկ-զույգերը-խմբերը՝ վրանի վառարանից-դրսի օջախ ներս ու դուրս  անելով, անվերջանալի թվացող խուրջինները ու Գոհար-Վարդ-Տաթև կազմակերպիչների անսպառ խոհանոցը մաքրելով․․․

Ժպիտի, լուսավոր ժպիտի մեջ ողողվեց-մնաց իրիկուն-գիշեր-առավոտ-ցերեկ Արատեսի դպրոցը՝ իր բնության մեջ, Վերնաշենի 11-րդցի Հայկի, Վանուշի, Եղեգիսի 10-րդցի Տիգրանի հոգատարությամբ․․․

Ես չէի դիմանա. հանկարծակի վրա հասած գալարումներից, իմ ներսի ոչ ուրախ թրթուրներից ինձ փրկեց գիշերային քունը հրամանատարական առանձնավրանում։ Ես Արատեսում այսքա՜ն երկար քնած չկայի։

– Ձեր փոքրերն էլ, ուսուցիչներն էլ շա՜տ հաճելի մարդիկ են, նրանց հետ շփումը մեզ օգտակար էր․․․ Մենք էլի կգաք Արատես․․․
– Դասարանով ձեր․․․- հետո հիշեցի, որ քիչ են,- բոլորով հավաքվեք, եկեք Արատես․․․ Կարճ ճանապարհն էլ գիտեք ոտի, մեքենայինն էլ, – վայոցձորցի եռյակին հրաժեշտ տալիս ասացի ես․․․

Արատեսյան, Շատինավաքում տեսապատկերները՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1471

(29) դիտում

Մեր կյանքը՝ փաթեթավորման մշակույթի հաղթահարում…

$
0
0

– Ինչո՞ւ են բոլոր աղջիկները վարդագույն սիրում, հը՞․․․
– Իմ քույրիկ Աստղիկը բախտավոր է։ Ինքը բոլորիցս ուշ է ծնվել ու ամենաուշը կմահանա։
Ես ծիծաղում եմ.
– Իսկ դու սո՜ւս, ձայն չհանես, դու բոլորիցս շուտ կմեռնես․․․
Երեկ, երբ երեկոյան վերադարձա Ազգային պատկերասրահից՝ Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հարյուր ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումից, ինձ այսպես դիմավորեց Դավիթը Բլեյան։ Տան ճանապարհն էլ անցա նշանավոր-սիրելի Գարս Խաչատրյանի հետ, ով ինձ պատմում էր ազատազրկումից հետո հանրային-ստեղծագործական կյանք ներառման իր կոնկրետ նախագծերի մասին։ Մեր Գարսին չօգնել չի կարելի, չի լինի։

Այս օրերին մերը դարձած Մարիամ Շաքարաշվիլիի (1993թ․), Բեքա Սաքվարելիձեի (1991թ), Քեթևան Կոբախիձեի (1985թ.) ցուցադրությունը պարուրել էր ինձ. բազմամարդ-ուրախ-երգեցիկ պատկերասրահը, ինչպես և մեր Գեղարվեստի հյուրընկալ կացարանը, որպես տուն, ոգևորելն-թև էին տվել վրաց երիտասարդ նկարիչներին, որ առաջին անգամ էին Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում։ Այսպիսին էր միջավայրը և օրեր առաջ կրթահամալիրի Գեղարվեստի բաց լաբորատորիայում, որտեղ վրաց նկարիչները նկարչական տեխնիկաներ էին փոխանցում մեր ուսուցիչներին, սովորողներին։ Շնորհակալ եմ, երեկո, ինձ օգնեցիր հաղթահարելու կրթահամալիրի Բանգլադեշից Երևանի ֆիզիկական կենտրոն անցումը՝ երեկվա մեջ երկու անգամ, մեկ՝ «Ֆակտոր TV»-ով, մեկ՝ «24 news»-ով․․․ Արժեր-չարժեր, դիտող-չհավանողը, լսող-չհամաձայնողը կիմանա․ կապեր են, լրագրող աղջիկներ, դիրքորոշում կյանքի, որ չի հաղթահարվում, գործ ու տրտմության բերում։ Անցավ։ Մնաց՝ երկար կմնա, այնքան, որ կձայնի-կտանի խոստացած ուխտի՝ Շատինով-Շատինի կիրճով Շատինավանք․․․ Մինչև չերգենք, միասին չլինենք, բաց չի թողնի․․․ Զի՜լ ձեն է՝ իմ  ականջում մնացած։

Օրը սկսեցի Տատյանա Չեռնիգովսկայայի «Ստեղծականությունը որպես ուղեղի կոչում» հրապարակման ընթերցումով․․․ Կարդացե՛ք։ Երաժշտությունը, այո, ֆիզիկապես փոխում է ուղեղը․․․ Դավիթ Բլեյանի ուղեղի այսօրվա վիճակը, որքան էլ գիտեք իմ անանց հիացումը Շամխալբեկ հորովս, որոշված է Մոցարտ-Բախի ամենօրյա ուկնդրումով, որի կազմակերպիչ Արմինե Աբրահամյան ուսուցիչ-մայրիկով շարունակ հիանում եմ․ անհոգնել-շարունակական․․․

Տիկնիկագործները: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

«Խնամված ձի» արտահայտությունը, որ վերցրի Վարսիկ Աթոյանի բլոգից, ուսումնական ագարակում Էդմոնդի հոկտեմբեր ամսվա մանկավարժության խորագիրը կարող է լինել․․․ «Կարծես ձին գեղեցկության սրահ էր եկել»․․․ տեսանյութից կտրվել չէի կարողանում․․․ Շնորհակալ եմ, երկարօրյայի աղջիկներ մեր, դասվարներ, բնագիտության-տեխնոլոգիայի ուսուցիչներ, որ ձիավարժ Էդմոնդի հետ ստեղծում եք այսպիսի մանկավարժություն․․․

Էդվարդ Հովհաննիսյանը, մեր Ավագ դպրոցի շրջանավարտը, որ ավարտեց դպրոցը, աշխատեց, գնաց ծառայության, վերադարձավ, իրեն բնորոշ լրջությամբ շարունակում է իր պարտիզապուրակայինը՝ վճռականորեն անցում կատարելով խաղողագործության-գինեգործության․․․  որ Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոնը դառնա-մնա երկրագործական, առանց մեր ստեղծած գինու, առանց գինու բերած մշակույթի ու միջավայրի, ուսումնական մասի չլինի․․․ Ինձ հարցնում են բոլոր դպրոցներում՝ երբ է սկսում հարիսայի ավանդական ծեսի խոհանոցի պատրաստությունը՝ հացթխիկով, թթուդրիկով, գինի քամելով, ուրախությամբ… Երեկ, իմ ավանդական շրջայցով պարզեցի, որ Արևմուտքում, Արևելքում, Հյուսիսում գինու գործը սկսել են. «Ուսումնական մառան» նախագիծը հոկտեմբերի 22-27-ի նախագծային շաբաթում կարևոր տեղ ունի։ Քոլեջն այս գործի գլխադասն է․․․ Մայր դպրոցում մառանի տեղի որոշումը թողնված է ինձ․ իմ ու Վարդան Կարապետյանի հատուկ հայտարարությունը կլսեք այսօր, մինչև մանկավարժական-մարզական պարապմունքների սկիզբը․․․

Միջավայրի նոր լուծումները Հարավային դպրոցում:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ թաղումը հանգուցյալից կարևոր է, որտեղ հարսանիքը սիրուց առավել է, որտեղ արտաքինը խելքից կարևոր է։ Մենք ապրում ենք բովանդակությունն անտեսող փաթեթավորման մշակույթում։
Էդուարդո Գալեանո

Կլինի՞ այսպիսի գիր, որպես երեկվա վերսկսածի շարունակություն։ Եղա՞վ։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1472

(45) դիտում

Ես ուզում եմ, որ աշնանը ձյուն գա․․․

$
0
0

Այսպես սկսեց իր այսօրը Դավիթը Բլեյան։

Առավոտը հարազատ է ինձ՝ և՛ երբ մինչև ժամը 8-ը հեծանվով եմ դուրս գալիս տանից, և՛ երբ Դավթի հետ 8։25-ից Խանջյան-Չայկովսկի անկյունից շարժվում ենք Բանգլադեշ կրթահամալիրյան թիվ 39՝ Հայկ վարորդի երթուղով՝ ճանապարհին հավաքելով մեզ սպասող սեբաստացիներին։

Նաև առավոտ մութուլուսն եմ սիրում իմ հրամանատարական վրանից, որ ամռան, հիմա էլ՝ աշնան արատեսյան-աշխատանքային դարձած իմ օրերին դիմավորում եմ Արատեսում Եղեգիսի․․․

Իմ օրագիրը նաև Դավթապատում է, ու դրա ընդհատումը ինձ մեղքի առաջ է կանգնեցնում․․․

– Դավիթ,- գրկում եմ մեր անկողնում քուն պահած Բլեյանին, ցնցուղի տակ տանում,- ինչո՞ւ չես պատմում քո երեկվա օրից, գործերից։ Ինչպե՞ս ընկերներիդ հետ կերակրեցիր մեր Ագարակի ձիերին, շներին, թռչուններին․․․
– Չե՛մ պատմի, էդ ամենը, ինչ եղել է, անցել է․․․ Դո՛ւ պատմի․․․
– Ի՞նչը պատմեմ,- օգնում եմ, որ աչքերը ավազանի մեջ բացող Դավիթը գիշերազգեստից ազատվի,- այն, որ չի՞ եղել․․․
– Հա, ինչո՞ւ մեր տան դռան ցուցանակը մինչև հիմա չես փոխում․․․
– Փոխեմ, ի՞նչ գրեմ, գրած է,- ինձ միամիտի տեղ եմ դնում․․․
– Գրի՝ Դավիթ Բլեյան Աշոտի․․․
Մեծ դադար եմ վերցնում, ցնցուղը միացնում․․․
– Հեսա Աստղիկը ծնվի, գրեմ՝ Դավիթ Բլեյան, Աստղիկ Բլեյան․․․
– Չէ՛, էս իմ տունն ա, ինքը աղջիկ ա, ես եմ քո ժառանգը. Դավիթ Բլեյան պիտի գրես․․․ Աշոտի․․․

Դավիթը Շառլի հրաժեշտի ազդեցությամբ, արդեն քանի՜ օր, իր գիշերային քուն տանող ընկղմումը սկսում է Ազնավուրի La bohème երգով․․․ Շատ պահպանողական մեր տղան, որին Բախից-Մոցարտից, այն էլ՝ իր ընտրած գործերից, չես շեղի, այսպիսի անվանական անցումներ ունենում է․․․ Ունեցավ, չէ՞, Տիգրան Համասյանի շրջան․․․

Դավթի նկարաշարը՝ Լուսինե Փաշայանի:

Իմ այս շաբաթը զարդարում են հոկտեմբերի 22-ից սկսվող նախագծերով ուսուցմամբ շաբաթվա պատրաստությունները․․․ Կրթական պարտեզի մեծ սարալանջին Արման-Էդվարդ աշխատողների մշտական ներկայությանը կգումարվի պատանիների աշխատանքային ջոկատը․․․ Բարո՜վ։

Կրթական պարտեզի սարալանջն՝ առավոտյան: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Նոյեմբեր ամսվա օրացույցում «Սեբաստացիների օրեր․ կրթահամալիրի տոնին» աշխուժության, ընտանեկան-հանրային պատրաստության համ ու հոտ կհաղորդեն  «Հե՜յ, ջա՜ն Երևան»-ը՝ իր երգարանով,  կենդանի կատարումներով, խաղողի, նրա այգու, գինու, ուսումնական մառանի ներառումը յուրաքանչյուրիս ամենօրյա գործունեություն․․․

Երեկ ազդարարեցինք մանկավարժների 2018-2019 ուստարվա բաց սպարտակիադայի պատրաստության սկիզբը․․․ Այնպես որ հայաստանյան և նրանից դուրս մանկավարժական թիմերի 12 մարզաձևից առաջնությունը չի պլստա մեր օրացույցից, մեր կյանքից․․․

Ինձ ոգևորում է շախմատի սեբաստացի աշնանային բացօթյա առաջնության այս հովվերգական շարժը ըստ շաբաթվա օրերի՝ Արևելքից-Արևմուտք․․․ բոլոր լուսանկարները մեկիկ-մեկիկ նայում, շոյում եմ․․․

Շախմատային բացօթյա առաջնությունը կրթահամալիրի Արևմուտքում: Նկարաշարը՝ Սոնա Փափազյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1473

 

(81) դիտում

Հե՜յ, ջա՜ն․․․ հեքիաթ Բանգլադեշում․․․ իմ օրագիրը

$
0
0

Շարունակե՞մ  Հանրային առաջինի եթերում լսել-դիտել Բադեն-Բադենի փառատոնային դահլիճում ներկայացված՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»-ն. բեմադրությունը, ձայները, գույները, շարժումները այնքա՜ն ազդեցիկ են, որ գամել են ինձ էկրանին առտու հինգից․․․ վեցն անց է արդեն… Թե՞ պիտի ընդհատեմ՝ հանուն իմ վերսկսված բլոգապատումի-օրագրի անընդհատության․․․ Աշխատանք է, չէ՞․․․ Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ․․․

Երեկ այն օրն էր, որ Դավիթ Բլեյանը պիտի ցուցադրեր իր հեծանվային պատրաստության աստիճանը․․․ Ցուցադրեց։ Հիացա-զարմացա, սրընթաց, Արևմուտքի հեծանվաուղով անցավ ինձ, մեծացրեց արագությունն այնքան, որ ես տեսնեմ… Ես՝ հեծանվով, իմ դիմաց՝ Դավիթը, մեծացող արագությամբ ո՜նց է թռցնում, վստահ տիրապետում մարմնին․․․ Հե՜յ, ջա՜ն․․․ Երևանյան օրերի նախագծային ուսուցման շաբաթում կկարողանա՞նք Դավթի հետ, հայր և որդի, իրականացնել մեր տանից դպրոց՝ Բանգլադեշի տուն անցումը, որպես նախագիծ․ անվտանգ, ուսումնական․․․ Դավթի բլոգում հրապարակած․․․ Արմինեն իրիկունը ոչ մի ոգևորվածություն չցուցաբերեց․․․
– Իբր հեծանվորդ հոր համար անհանգստությունն ինձ քիչ էր, հիմա էլ՝ Դավիթ տղուկիս… Էդ մեկը՝ չէ…
Դավիթը կողքից լսում է մեզ այնպես, կարծես չի լսում։ Ի՞նչ անի, երբ ես եմ թվում անզոր… Ինչպե՞ս Արմինեին մասնակից դարձնենք մեր նախագծին․ նա, ով մեզ խանգարում է, հե՛նց նա պիտի մեզ օգնի․ ուրիշ ճանապարհ չկա, եթե սերն ու համերաշխությունը պիտի հաղթանակեն․․․

Հինգ տարեկանների հոկտեմբերիկ ստուգատես. Հարավային դպրոց, 5 տարեկաններ. Լուսանակարները՝ Արաքս Հովհաննիսյանի:

Արևմուտքում՝ լողավազանում, Հարավի Լուսինե Գասպարյանի առաջին դասարանն էր ողջ կազմով․․․ Իսկական ուսումնական արևմուտք՝ հեղինակային կրթական միջավայր։ Դասարանի կեսը լողում է, ահավասի՛կ, ցուցադրում ենք, հանրակրթական լողն է ձեր առաջ, մեր մանկական լողավազանի թափանցիկ պատուհաններից այն կողմ։ Դասարանի կեսը Ագարակում է, զբաղված կենդանապահ Կարոյի, ձիապահ  Էդգարի հետ կենդանիների ու թռչունների խնամքով․․․ Այստեղ է և մեր ուշադրության կենտրոնում հայտնված Գոռ Սարգսյանը, երկարօրյա կազմակերպիչ-հոգեբան, 2018-2019 ուստարվա օրացույցում հարսիկ Արաքս Հովհաննիսյանի հետ․․․ Գոռը, գիտեք, սեպտեմբերին հրաժարվեց մեր լուսավոր-ընդարձակ առաջին դասարանի սրահ մտնելուց, ու Գոռի ներառումը, որպես մանկավարժական լուծելի խնդիր, նրան բերեց Ագարակ․․․ դպրոց բնության գրկում․․․ Ծիծաղում եմ Արաքսիկի հետ․ մնաց հեծանվով, երկուսով հարավ-արևմուտք ճանապարհն անցնեք․․․ Գոռը, այսպիսով, ընդարձակում է մեր մանկավարժությունը, միջավայրով ազդելու մեր հնարավորությունները յուրաքանչյուր կոնկրետ երեխայի դեպքում․․․

Քիչ հետո Ագարակը լցվեց Հարավի 2-4 տարեկաններով, ու անակնկալի բերեցին ինձ, տեղավորվեցին բաց-հարմարավետ ուսումնական տարածքում, հանեցին պատրաստած կարկանդակներն ու սկսեցին իրենց նախաճաշը․․․ Ժամն է։ 50 երեխա՝ դաստիարակներով, ուսուցչի օգնականով․․․ Իսկական կինո, ուսումնական ֆիլմ, ո՛չ իրենք գիտեին, որ ինձ են հանդիպելու, ո՛չ ես՝ իրենց, բայց տեսե՜ք՝ ինչպիսի ստուգատես դարձավ մեր հանդիպումը, տիարին արժանի, 3 տարեկան Ալեքսի ու իմ՝ «դու»-ով խոսակցությամբ․․․ Չեմ մոռանա։

– Քո անունը ի՞նչ էր․․․ Աշո՞տ․․․ Դու մի՞շտ ես հեծանվով։ Ամեն տե՞ղ ես քշում․․․ Էն կարմիր ձիուն ասա, թող տրոպ-տրոպ-քառատրոփ անի, վազի, քեզ կլսի, Աշո՛տ․․․
Ու երգում ենք Կոմիտասի ամենասիրելի՝ ձիուկի մասին երգը, բոլոր ընկերների հետ, ձեռքերով մանեժի արգելապատնեշին։ Կետրոնում վարգում է իսկական կարմիր ձի․․․ Հեքիա՜թ Բանգլադեշում․․․

Լավաշթխիկի ծեսը Ագարակում. Հարավային դպրոց 2-4 տարեկաններ:. Նկարաշարը՝ Անի Գրիգորյանի:

Աղջիկների մի խմբի հետ երեկոյան «Բաղրամյան 19» հասցեում ենք, ԱԺ-ի բաց այգում․․․ Գիտեք, հոկտեմբերի 23-ին՝ երեկոյան, Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» նախագծի ամփոփիչ համերգ-տոնը նախատեսում ենք երևանցիներին հեղափոխության պարգև այգում անցկացնել․․․ Սրանից հարմար վա՞յր․․․ Ջա՜ն, հեղափոխություն ջան․․․

Մինչև Արմինեի արդարացի հանդիմանությանն արժանանալը ես դեռ պիտի հասցնեմ, ու հասցրեցի մեծ խումբ սեբաստացիների հետ ուսանողական թատրոնի «Օթելլո» յուրահատուկ բեմադրությունը նայել․․․ Մեր շրջանավարտ, հայտնի երգիչ-դերասան դարձող Սուրեն Պողոսյանի գլխավոր դերակատարմամբ, նրա հրավերով․․․

Հե՜յ, ջա՜ն, այսպիսի՜ օր․ ո՞նց չպատմես․․․ Օպերաս կիսատ մնաց․․․ ինչպես և օրվա «ջա՜ն»-երս․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1474

(111) դիտում

Եթե երաժշտությունը չլիներ․․․

$
0
0

Իրիկունը ուշ, քնելուց առաջ, երբ Բուշ Լուսինեի, Մարալ Կարապետյանի, Միջին դպրոցի ութերորդցիների, տեխնոլոգների խմբով վերադարձել էինք Արատեսից, բոլոր մասնակիցների համար՝ տպավորիչ ու դպրական կենտրոնի առաջընթացի համար կարևոր աշխատանքային օրերը թողել ետևում, Դավիթ Բլեյանը պատրաստվում է քնելու․․․ Ու մեկ էլ՝
– Եթե երաժշտությունը չլիներ, ես էլ չէի լինի․․․
Սա ասում է՝ ձեռքին Արմինե մայրիկի պլանշետը։ Ստուգում է լիցքավորումը, ընտրում քնից առաջ օրվա ունկնդրման ծրագիրը ու մայրիկին ձեռքով քաշում իր ննջասենյակ… Մինչ այդ, մեծ նոթբուքը դնում իմ ծնկներին… Սկսվում է ծիսական-ամենօրյա մեկ ժամ տևող ընկղմումը մայրիկի հետ երաժշտության աշխարհը…

Դավթի ննջարանը դուռ չունի վաղուց, ու Մոցարտի 41-րդ սիմֆոնիայի, հետո Շառլի «Բոհեմի» ձայնը իմ ականջներում է․․․ Այսպես ես վերահսկում եմ, եթե դրա կարիքը կա․․․ Մեր տղան շատ պահպանողական-կարգապահ է երաժշտություն ընտրելիս. հեշտ չի փոխում։

Առավոտյան, երբ էլի ծիսական-ամենօրյա ցնցուղից հետո, ինքը՝ խալաթով փաթաթված, խոսքի մեջ ճշտում եմ․
– Դավի՜թ, երաժշտությունից ես ծնվե՞լ… Ես ու մայրիկը այնքա՜ն չարչարվեցինք քո ծնունդի համար, երկա՜ր, սիրով, բարեխիղճ…
– Եթե երաժշտությունը չլիներ, մեկ էլ՝ ծիծիկները․․․,- ցույց է տալիս,- եթե ծիծիկները չլինեին, չէի մեծանա։

Միջին դպրոցի խումբը Արատեսի դպրական կենտրոնում էր: Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի:

Պարբերաբար ես վերադառնում եմ մտքին, որ հայոց հանրային անճաշակությունը շտկելու-հաղթահարելու ուղին երաժշտությունից վերածնվելն է․․․ Այստեղից և չթուլացող, խտացող ակնածանքը երաժիշտների ու նրանց գործի՝ երաժշտության նկատմամբ, երաժշտական հանրակրթության կարևորությունը սեբաստացիների կյանքում՝ երկու տարեկանից սկսած, երաժշտության ուսուցիչների դիրքը կրթահամալիրում․․․ Այստեղից և այն շփոթը, ցավը, որ պատել է ինձ, Արթուր Շահնազարյանի ցասումը որևէ կերպ մեղմելու անզորությունը…  Արթուրը, որ Կոմիտասի-Թումանյանի 150 ամյակը հանրային ճաշակի ձևավորման առիթ-շրջան դարձնելու, հանրային անճաշակության հաղթահարման հարցում բեկում առաջացնելու համար պիտի մեր օրերում ավելի ու ավելի կարևորված-բազմազբաղ լիներ, ամենակենտրոնում․․․ ի՞նչ անել։

Ամիսներ առաջ, երբ մշակույթի նախարար՝ Լիլիթ Մակունցը նոր էր, անծանոթ, Արթուր Շահնազարյանը մի խումբ հայտնի երաժիշտների հետ ցասում-առաջարկով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կարծեմ կարելի է հիմա էլ անդրադառնալ դրան… Ես չեմ կարող Արթուրի կողքին չլինել։ Հետո, երբ Արթուրը իրեն սազող-բնորոշ ուղղամտությամբ այսպիսի խնդրանքով դիմել էր ՀՀ վարչապետին, ես էլի երկընտրանքի առաջ էի՝ ինչպե՞ս դիտորդից մասնակից դառնալ․․․ ու այսպիսի երկտող ավելացրի հարգելի նախարարին․․․ մեջբերում եմ ամբողջությամբ․․․

Հարգելի նախարար.
Որքան էլ վատ եմ ճանաչում Ձեզ, Ձեր տեսակով-կյանքով սիրելի եք ինձ։ Դիմում եմ ուղիղ, շիտակ, քանզի վերաբերում է Արթուր Շահնազարյանին, ում ես հաստատ իմ կյանքով-անձով եմ ճանաչում, կյանքիս գործով եմ ճանաչում. ես իր քավորն եմ անբաժան, ընկերը, ումից ես ակնածում եմ։ Կարճեմ խոսքս։ Քանի որ կա Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Արթուր Շահնազարյանը չի կարող չլինել այդ հաստատության որպիսության, նպատակի-իմաստի թիվ մեկ պատասխանատուն։ Ես այսպես եմ մտածում։ Հիմնավորումը նրա կյանքն է, որ իրեն բնորոշ արտահայտված է իր այս նամակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վատ չի ճանաչում Արթուրին. ահա ինչու է Արթուրը նամակը հասցեագրել նրան։ Բայց դիմումի առաջին հասցեատերը, իրավասուն Դուք եք։ Խնդրում եմ քննարկման առարկա դարձնել այն. հավելյալ անհրաժեշտը Ձեր պահանջով կներկայացվի։

Չեմ սպասում, որ անարձագանք կմնամ։

Վայոց ձոր. Հորբատեղի: Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Որտեղից՝ ո՜ւր հասանք։ Դավթի երեկվա խո՞սքը փոթորկեց ինձ։ Արթուրն աշխատանքային այցով Ամերիկայում է, իր թարմ հոդված-հարցազրույցը՝ համացանցում, խնդիրը՝ առկա․․․

Ես ոչ ոքի չեմ դիմում․․․ Բայց համաձայնեք, որ «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»…  Եթե կա Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, եթե մեր օրերում բարեբախտություն ունենք Արթուր Շահնազարյան ունենալու՝ լեցուն գործերով, եթե կա այսպիսի՝ հասարակությունով երաժշտությունից ծնվելու պահանջ, ապա․․․

Բարի վերադարձ, Արթուր Շահնազարյան…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1475

(164) դիտում


Մեր փոխարեն պիտի խոսեն մեր կտավները…

$
0
0

«Մեր փոխարեն պիտի խոսեն մեր կտավները»։
Վան Գոգ

Իսկական կինո, հինգ րոպե տևողությամբ․․․ Հյուսիսի դպրոց-պարտեզի Սոնա Կարապետյան, Անուշ Ավետիսյան դաստիարակչական զույգի՝ ֆիլմի հեղինակների, 2 տարեկանը չբոլորած Անուլն էլ՝ գխավոր պերսոնաժներից․․․ Գիշերվա 4-ի, 5-ի արանքում ես ֆիլմն այս դիտում եմ շնորհակալությամբ․ հայրս կասեր՝ ես գոհ եմ. ոչ միայն ու ոչ այնքան ես, որ հաճախ չի լինում։ 2018-2019 ուստարում իմ բնական վիճակն է դառնում, երևի դիրքից է, ես գործում եմ երկրորդ պլանից՝ հայացքս՝ մեր մանկավարժությանը, կրթահամալիրի Բանգլադեշին. Վայոց ձորի-Եղեգիսի կիրճից իմ ամենշաբաթյա աշխատանքային այցերը, վրանային-արշավային թերապիայով՝ Արատեսում, գոհունակությամբ են պարուրել ինձ։ Գոհ են և Բլեյան կրթական ցանցով հնգօրյա վերապատրաստումների 40-ի չափ մասնակիցները՝ հանրապետության ամեն կարգի նախադպրոցական դաստիարակներ, որ իրենց ազատ ընտրությամբ, երեկ սկսեցին իրենց առաջին վերապատրաստման օրը կրթահամալիրի հինգ նախակրթարաններում։

Այսօր Շիրակի մարզի Ազատան գյուղի ուսուցիչների և սովորողների մեծ խումբը երկօրյա կրթական փոխանակումը կսկսեն կրթահամալիրում․․․ տեր Մակար քահանա Գալամդարյանի ու իր տիկնոջ առաջնորդությամբ․․․ Ինչ հագեցած ծրագիր է հրամցնում ընդունելության համակարգող Արմինե Թոփչյանը, ում կազմակերպական տաղանդով «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի այս տարվա սեպտեմբերյան այցը Ազատան, տեսե՜ք, ինչպիսի զարգացում է ստանում․․․

Այսօր իր կրթահամալիրի գրական ակումբի հերթական պարապմունքը վարում է Լիլիթ Բլեյանը․ թեման, որով հանդես կգա Լիլիթը իր դպրոցում, որ օրեր առաջ Աթենքում էր համերգ-ներկայացմամբ, միջազգային փառատոնին, որին հրավիրված էր անհատապես․․․ Հա, հատուկ բավարարում եմ ստանում խոսքի նկատմամբ՝ տեքստ-երգի, տեքստ-ֆիլմի, բեմից համերգն ուղեկցող, թե առօրյա, Լիլիթի ուսանելի հետևողականությունից․․․ Ազնվաստեղծ ավագ դուստր. կեցցե՜ս, Լիլիթ Բլեյան։

Գույն և տրամադրություն: Լուսանկարները՝ Վարսիկ Աթոյանի:

Այսօր Բաղրամյան 19-ի նորահայտ այգում սեբաստացիական ճաշակի հանրային տոն է՝ «Հե՜յ, ջա՜ն Երևան»․․․ Ա՛յ, այսպիսին պիտի լիներ ձեր ուրախությունը, Էջմիածին քաղաքի նոր ընտրված իշխանություն՝ քաղաքապետով, ավագանիով, հավաքվեիք քաղաքի հրապարակներից որևէ մեկում, կանչեիք մեզ ու միասին երգեինք․․․Այսպես, մենք Եղեգնաձոր-Արատես-Եղեգիս ենք տանում հարսանեկան ուրախությունը․․․ Համեցեք։

Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, նոյեմբերի առաջին օրերին Արատեսում իր եռօրյա բանակումը կսկսի «Արամ Մանուկյան» մարզառազմական դպրոցը, իսկ մենք Անի Նավասարդյանի նախաձեռնությամբ պատրաստվում ենք Գյումրիում ներկայացնել Բլեյան կրթական ցանցի «Ուսուցչական երգչախումբ» նախագիծը. ավելի արժանի ի՞նչ կարելի էր անել Կոմիտասի ծննդյան 150 ամյակին ընդառաջ․․․ Այս շարքից է նաև նոյեմբերի 2-ի մեր ուխտը՝ Շատինի կիրճով, Շատինավանքով, երգեցողությամբ․․․ Օրացույց եղավ իմ գիրը, ինչի մասին ես ձեզ զգուշացրել էի․․․

Արզականի աշունն ու Արևմուտքի ճամփորդները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Երեկ կրթահամալիրի Ագարակ ես երեք անգամ մտա, տարբեր ուղեկիցներով՝ կրթության նախարարության աշխատողների, ծնողների, Երևանի կենդանաբանական այգու տնօրենի․․․ Գործնական, կոնկրետ առաջարկներով․․․ Ու միշտ երեխայաշատ, կենդանիների խնամքով-շփումով տարված տարատարիք սեբաստացիներ․․․ Նրանց մեջ և Դավիթը Բլեյան․․․

Խոստացել եմ, ասում եմ․․․ Դավիթն է փոխանցողը.
– Զանգի, ասա՝ ընկեր Լուսինեին, որ ես մնամ Ագարակում, իմ դպրոցը թող Ագարակում լինի․․․
Հա, հեր ու տղա դպրոց ենք ստեղծում բնության գրկում, մեկը՝ Էդմոնդի ավագությամբ, Բանգլադեշում, մյուսը՝ Սմբատի կրտսերությամբ, Արատեսում, Եղեգիսում…

Դավիթ Բլեյան և ընկերներ: Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:

Իմ նոյեմբերյան ծրագրերի մեջ է Օրբելյան իշխանների տեղի՝ Հորբատեղի, Արտաբույնքի ձորով անցումը Սալիով Քարագլխի ձոր․․․ Իսկական իշխանական կացարան է Հորբատեղը՝ իր անանց ազդեցությամբ․․․ Տեսնում եք՝ չի՛ հաղթահարվում։

Մեր փոխարեն պիտի խոսեն մեր կտավները, ասել է թե՝ մեր գործերը։ Գո՛րծ արեք։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1476

(72) դիտում

Հաջողությո՜ւն, հայրապե՛տ․․․

$
0
0

Երեկոյան իննին ես պիտի տանից դուրս գամ, քայլքով հասնեմ 1-in.am… Եթեր ունեմ: Լուսինե Բադալյանը կարևորում է իմ խոսքը․ Լուսինեին ո՞նց մերժես։

Դավիթ Բլեյանը հանկարծ մոտենում է դռան մոտ ինձ ճանապարհող Արմինեին ու նետում աստիճաններից իջնող տիարի հետևից.
– Հաջողությո՜ւն, հայրապե՛տ․․․

Քայլելով էլ վերադառնում եմ Պլանի գլխից․․․ Ես սիրում եմ այսպիսի եղանակին՝ մութին-անձրևին արագ քայլել․․․ ու չմտածել ոչնչի մասին․․․
Դավիթը չի քնել, չի պառկել, ինձ է սպասում այս զգայունը․․․ Տղա՜ եմ ասել…
– Բարի վերադա՛րձ, հայրապե՜տ…
– Դավի՛թ, ինչո՞ւ հանկարծ հայրապետ դարձա, դու ինձ կարգին «հայր» էլ չես ասում։
– Ով էլ էսքան երգի-լսի «Երկար կյանք տուր հայրապետին»,  հայրապետ կասի…

Դավիթն ավելի ու ավելի ինքնաբուխ-սրտաբուխ է ծնունդին մոտեցող Աստղիկի հանդեպ… Գրկում է, սիրում, խոսում․
– Աստղի՜կ, դու համով կաթիկ ես ուտելու սիրուն ծիծիկներից․․․ Ես կերել եմ, գիտեմ, հիմա էլ՝ դու…

Իր դասընկերուհի Նարե Մանգասարյանի ծնունդը կիրակի օրն է.  Դավիթը տասն օր առաջ մայրիկի օգնությամբ նվեր է ընտրել խանութից, սիրուն շոր… Նարեն կհավանի…

Նշումներ, գրառումներ ունեմ թղթերի վրա․ ինձ սկսել են նեղել, պիտի ազատվել… միայն գիր-պիցցան կօգնի…

Կրկին Դավիթը։ Ե՞րբ է ասել․
– Իմ պուպուլիկը ոնց որ Մասիս սարը լինի, չէ՛, Էյֆելյան աշտարակը,-մնացածը եթերային չէ։ Ջնջում եմ։

Դավթի նկարապատումը՝ Մելինե Սիմոնյանի, Լուսինե Փաշայանի, Արմինե Աբրահամյանի:

Զնաբերդցի Վարդանյանների ընտանիքում, նախկին ադրբեջանական Ալայազում՝ Եղեգիսում, ապրում է համերաշխ երեք սերունդ՝ Նուշիկ տատիկը՝ շնորհիվ ինտերնետի ամեն ժամ ավելի նշանավոր-հայտնի դարձող, շինարար Արմեն որդին՝ ժպտերես-խորոտիկ հարսի հետ, Արմենի երեք տղաները, ամենամեծը՝ զինվորական  ծառայության մեջ, Արցախում․․․
Պատմել եմ՝ Նուշիկ տատիկի մտքերը-երազը իր Զնաբերդում են, իր հայրենիքում․․․ Չգիտեի, որ Արմենը, որ Զնաբերդում է ծնվել, բայց արդեն 30 տարի Եղեգիսի բնակիչ է, մտքերով նույնպես Զնաբերդում է… Այսպես ապրել կլինի՞… Կենացն էլ Զնաբերդի մասին է․․․
Եղեգիսի դպրոցի 10-րդցի Տիգրանը, որ ծնվել է Եղեգիսում՝ այս տանը, որի հետ մենք մեծ խմբով անցանք Վերնաշենի ձորով Սպիտակավոր, Շատինավանք-Շատին, Եղեգիսով Արատես, գիշերեցինք, օջախի շուրջ ու ճանապարհին կարևոր զրույց ունեցանք, կտրում է հորը, տատին…
– Ես եղեգնաձորցի եմ, կիրճում եմ ապրելու, Հայաստանում։
Իր ընտրությունը առայժմ, կամուկացը ֆուտբոլի ու Արատեսի միջև է. դպրական կենտրոնով է հետաքրքրված, մարզվում է։
Սրտանց ուրախ եմ Տիգրան Վարդանյանի համար։
– Լավ է, Տիգրա՛ն, որ ծնվել, ապրում ես հայրենիքում, գործերդ-մտքերդ-ջանքերդ այսօր ու վաղը հայրենիքի հետ են․․․

Երկինքներ, որպես երազներ հոգու… Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Վայրի բնության ու մշակութային արժեքների հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը միջազգային փորձի իմացումով շարունակում է առաջին նախագահին իմ պատմածը։ Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին պատմել եմ հանրակրթություն երկրագործության, մեր կրթական ծրագրով ձեռքբերումների, նախագծերի, լուծումների մասին․․․ Ռուբենը իրեն բնորոշ խելքով-ոճով շարունակում է․
– Շվեյցարիայում 300 հազար գյուղացի-ֆերմեր շեն պահում են 10 մլն մարդու, քառապատիկ արտահանում են․․․ Հողը սեփականություն է, բայց որպես ազգային  հարստություն է ընկալվում։ Մասնագետ չես՝ հողը մշակելու իրավունք չունես․․․ Երկրագործությունը ուսուցանվում է յուրաքանչյուրին․․․
Ու այսպես, շուրջ մեկ ժամ՝ երկրագործության՝ որպես հանրակրթություն-մասնագիտություն, շվեյցարական փորձի մասին․․․

Կրթահամալիրը մեր Արարատյան դաշտում է, Արատեսը՝ Եղեգիսի կիրճում, մենք երկրագործության ուսուցման կենտրոն ենք, մեր սովորողների հայրենիքը Հայաստանն է․․․ Մենք՝ Միքայել Նալբանդյանի ուղեցույցով՝ երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ…
Հայաստանով մեկ, ամենատարբեր նախագծերի-ծրագրերի իրագործումը մեզ ո՛չ միայն հետաքրքիր զրուցընկեր, այլև գործընկեր է դարձնում հայտնի հիմնադրամին… Այնքա՜ն գործ կա անելու, որ պարտադրում է միասին հանդես գալ Հայաստանում, երկրագործության, բնության նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությունների, նոր արժեհամակարգի այս փուլում․․․ Մենք քննարկում ենք նաև շվեյցարական փորձը ուսումնասիրելու, հողի նկատմամբ նրանց վերաբերմունքը Հայաստան բերելու հնարավորությունը․․․

ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպման՝ կրթահամալիրի Արևմուտքում. եղանակը չի խանգարում ոչ հեծանիվ քշելուն, ոչ տրամադրությանը: 

– Չե՛մ ուզում վեր կենամ, գնացե՛ք, վաղը կգաք իմ հետևից, թողեք ցնցուղի տակ մնամ,- ասում է ընկեր Լուսինեի տղա Դավիթը առավոտ շուտ…

Սմբատ Պետրոսյանն էլ մեր չէր ուզում Թուրքիա-Արևմտյան Հայաստան ճամփորդության գնալ․․․
– Գնա՛,- ասում եմ,- Սմբա՛տ, առանց կարոտաբաղձության, դու հայաստանցի ես, ու քո մտքերն այստեղ են։ Գնա՝ որպես  հետազոտական-ճանաչողական աշխատանքի․․․
Թուրքիան հետաքրքիր է մեզ, ու նրա հետ մեր նոր հարաբերությունները սարերի հետևում չեն․․․ Եթե սարերի՝ ապա Արատեսի

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1477

(103) դիտում

Գրելը ապրել է նշանակում․․․

$
0
0

Վիլյամ Սարոյանին որ հետևենք (իր միտքն է վերնագիրն իմ դարձել օրվա 1478 -րդ գրի), վստահ, ես անկարգապահ եմ ապրում․․․ Ու խոսք եմ տվել, զոռով ձգում-քաշ եմ տալիս գիր գրի հետևից, որ 1500-րդ հոբելյանականին հասնեմ, ազատվեմ էս մի հրապարակային-գրավոր ասվածից․․․

Դավիթ Բլեյանն իր դասարանի հետ լավաշթխիկի օր է անցկացրել Էդմոնդ Փաշինյանի ապրելատեղը-ձևը դարձած իսկական ուսումնական Ագարակում․․․ Դավթի ընկեր Ալեքսի Գրետա տատիկը խորոտ-հմուտ-պատրաստակամ հացթուխն էր՝ ցորենի ալյուրով թոնրի հաց, սեփական ձեռքերով դրած թթու ու ճմլած խաղողով գինի․․․ Սեբաստացու օրերով կրթահամալիրի տոնին ի՞նչ մնաց, նոյեմբերի տասի հարիսայի ծեսին պատրաստ են․․․ ծիսական երգերով, պարերով, Զառայի տեխնոլոգիայով։

Դեզի հարսանեկան ինստալացիա Արատեսում։

Տուն եմ մտնում Վերնաշեն-Արատես-հարսանիքից իրիկունը. քայլել եմ Արշակունյաց-Խանջյան, առավոտյան էլ՝ Խանջյան-Արշակունյաց, կրկեսի մոտ կառուցվող կանգառով, տնտղելով… Բանգլադեշի իմ ճամփի էս անավարտի մասին մոռացավ կառուցողը, իշխանավորը, հին ու նոր երևանցին, ինչպես Կոմիտասի այգու և Ալեքսանդր Մյասնիկյանի արձանից մինչև Շահումյանի հրապարակ ձգվող գյոզալ այգու, ինչ է թե՝ փողը ծախսելու տեղ չունեն, Երևան 2800-ի արմանք-զարմանքը պիտի լիներ․․․ Չտեսությունը ո՞նց է լինում, այսպե՛ս ավերակ են փռել, ծածկել  քաղաքի մեջտեղում, որ չտեսնե՞նք, մոռանա՞նք․ կարևորը  մարտի 1-ի բացահայտո՞ւմն է․․․

– Հե՜պ-հո՜պ, հե՜պ-հո՜պ, հերս էկավ, հե՜պ-հո՜պ․․․
Դավիթն է երգով այսպես ինձ դիմավորում․․․ Իրիկունը, երաժշտությամբ քունը այս անգամ Մելինե Մարտիրոսյան քույրիկի հետ է․․․
Մի ժամ Մելինեի ընտրած ունկնդրման երաժշտությունը լսելուց հետո, երբ Մելինեին թվում է, որ վերջապես քնեց, էս կրկնակի զոռբա եղբայրը, կրկնակի՝ իր հալալ Մարտիրոսյան Արմենի հետ համեմատ անգամ, մեկ էլ թե՝
– Մելինե, էդ գործը լավը չի, ուրիշ կոնցերտ դիր․․․
– Ա՜յ տղա, ես քեզ ասում եմ՝ քնի, դու դեռ երաժշտությո՞ւն ես ընտրում-քննարկում․․․

Իսկական հարսանիք Արատեսում։

Երևանից Եղեգնաձորի Վերնաշենի ճանապարհին ուսուցչական երգչախմբի հետ էի՝ իր գովական մաեստրո Թոփիկյանով, Նանե Բագրատունու և Վարազդատ Իգիթյանի հարսանյաց ուրախությունից վերադարձին՝ «Սեբաստիո» ժողգործիքային խմբի հետ։ Միկրոավտոբուսներում հարմարավետ խաղողի-գինու-այգեգործության երկրագործի ստեղծած ծիսական մշակույթի ու նյութական միջավայրի խնդիրն է մեզ միավորում․․․ Պատրաստվում ենք Կախեթի-Արարատյան դաշտ տուրին, պատանի-երիտասարդ հայ-վրացի երկրագործների շփումներին, միջանկյալ՝ Սեբաստացու օրերի երաժշտական-պարային-ծիսական բովանդակությունն ենք որոշում՝ ինչ ենք երգելու՝ մեր ստեղծածով գինովցած, ինչ ենք ձոնելու որպես սեբաստացի հավաքանի․․․

Մի երգ՝ Սարմենի խոսքերով, փորձեցինք երգչախմբով, մաեստրոյի մատուցմամբ, մի երգ էլ՝ «Սեբաստիոյի» նվագողների հետ, Արամ Խաչատրյան՝ հիացական Մարիամ Մնացականյանի կատարմամբ։ Լավ սկիզբ է, ու վաղվանից սկսվող մանկավարժական ճամբարին արժանի նախագիծ՝ առավոտյան պարապմունքների, գործիքային-շարժումային-տեխնոլոգիական մշակումների․․․

Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:

Իրիկունը-գիշերով, անկարգ եմ դարձել և քնի մեջ, ինտերնետում կարողացա մինչև վերջ լսել Տիգրան Հեքեքյանին… «Փոքրիկ երգիչների» ձեռից գնացող հին Երևանի վերջին բեկորը․․․ Երևանում Կոմիտասի ազնվականության-հեռանկարի մեր կենտրոններից․․․ Մենակ ենք թողել մեր գործընկերոջը․․․ Ահա, այսպե՞ս ենք պատրաստվում պետականորեն «Կոմիտաս 150»-ին։ Կարևորը կառավարական մեծաքանակ հանձնաժողով ունենա՞լն է, որ նիստեր անի․․․

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1478

(162) դիտում

Շաբաթ-կիրակին, որպես հիշված իրականություն

$
0
0

Հիշողությունը երևակայություն է: Որովհետև ինչ-որ հիշում ես, նման չէ ճշգրտորեն քո տեսածին, և քանի որ տեսածը տարբեր է, քո հիշողությունը մի աստիճանն է երևակայության: Իսկ երևակայությունը վերհիշված իրականն է: Այսքան:
ՎՍարոյան

«Եթե»-ների, «ապա»-ների, «գուցե»-ների սիրահար չեմ․ պարզապես իմ երևակայությունը շարունակում է պոկել ինձ ցանկացած իրականությունից, իբր ինքն է ու կա, որքան էլ Տիեզերքից, թե Անապատից շարունակ լսվում է՝ մի՛ արագացրու իրադարձությունները, ընթացքը․ ես այդքան զորեղ չե՞մ… Գիտեմ։

Անկողնային պարագաների պատրաստում Արևելյան դպրոցի նախակրթարանի համար․ լուսանկարները՝ Մարինե Խաչատրյանի։ 

Շաբաթ՝ հոկտեմբերի 27-ին, ինչպես և կիրակի այս՝ հոկտեմբերի 28-ին, տանից դուրս գալ չէր կարելի․ կարելին թերապևտիկ ռեժիմն էր, անկողնում անցկացնելը։ Իմ օստեոխոնդրոզը ինձ նեղում է։ Անցած շաբաթվա խոնավ օրե՞րն էին, թե՞ երկար ճանապարհները։ Ինձ այդքան նստել չի կարելի, նյարդերը սրված, իհարկե, ու այս բոլորը միասին ինձ նորից իմպուլսիվ-դյուրագրգիռ են դարձնում, այնքա՜ն, որ Արատեսի վանքի զարմանալի բարձունքին գյոզալ հարսանեկան ծեսի անհամը եղա․ Տաթև-Արևիկ տեխնոլոգներ ջան, Արմինե Թոփչյան-երգչախումբ ու բոլորդ՝ ծեսաստեղծ սովորող-ուսուցիչ սեբաստացիներ, Հարություն Թոփիկյան, Աննա Երիցյան ու Մարիամ Մնացականյան, յուրաքանչյուրդ… Շաբաթ օրը Վերնաշենի Սուրբ Հակոբում,  ներսում-դրսում, Արատեսի վանքի բարձունքին ծիսական-հարսանեկան, շշմելու էր՝ ծղոտի մեր ինստալյացիայով, Եղեգիսի կիրճի դպրոցների ստեղծած ուտեստի ծիսական սեղանով, շարժումով՝ պարով, երգով, նվագով կենդանի… մարդկանցով, բոլորը ծեսի մասնակից-հարսանքավորներ, ուրախ… Ախր, ես էլ ամենագոհն էի, պարզապես ամֆիթատրոնը, այս անգամ՝ Եղեգնաձորի, մերը չէ․ մերը բարձունքն է, շրջանը, հարթակը… Պետք էր մնալ Արատեսում, միասին քայլել, անցնել Խաչոց ձորով, բարձրանալ հյուսիս՝ մինչև մեր կղզին-թերակղզին, մինչև վտակներ Արատեսի… Դարձի ճանապարհին՝ Եղեգիսի Սուրբ Աստվածածնում երեկոյան ժամերգությամբ…

«Առավոտը կրթահամալիրում»․
լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Ո՛չ Արատեսում սթրվել եղավ իմ շաբաթ օրը, ո՛չ իմ կիրակի օրը Երևանում՝ առանց աշխատանքային Արատեսի․․․

Այսօր Արատեսի դպրական կենտրոնում իր հնգօրյա բանակումն է սկսում կրթության և գիտության նախարարության «Արամ Մանուկյան» մարզառազմական մասնագիտացված դպրոցը։ Սմբատ Պետրոսյան ղեկավարը Մարիամ-Հասմիկ սիրուն զույգի հետ Թուրքահայաստանում է։

Շտապ ձևավորված սանիկների խմբով՝ Գևորգ Հակոբյան, Միքայել Ղազարյան, Տաթև Համբարյան, կիրակի օրով դեսանտ իջանք Արատեսում․․․ Աշխատեցի, քայլեցի, Եղեգիսից, Արտաբույնքից, Հերմոնից, Շատինից, Եղեգնաձորից եկած Արատեսի շինարարների գլխին կանգնեցի։ Ի՞նչ էր իմ տված օգուտը՝ իրենք գիտեն, բայց աշխատանքով իմ, իմ տեսածով խաղաղվեցի․․․ Կիրակի օրվա վերջում դպրական կենտրոնի արևելյան լանջով, Արատեսի վտակի ձորով, դպրական կենտրոնը շրջանցող նոր ճանապարհով անցա մինչև վերջ՝ մեր նորաստեղծ պանդոկ-սիրո անկյուն մաքրվող տարածքով… Կախեթին Սիղնաղի-սիրո քաղաք կունենա, մենք Եղեգիսի Արատեսում մի անկյուն չե՞նք ունենա։ Ականջիս հիմա էլ վտակի խոխոջն է, ձորի աշնան լռությունը. ես Արատեսում եմ։

«Ուսումնական ճամփորդություն դեպի Գյումրի»․
լուսանկարները՝ Մարիաննա Հապետյանի։

Արագացնո՞ւմ եմ իրադարձություները Շատինով-Շատինի ձորով-Շատիվանք ուխտով հայտարարված, Տիեզերք ջան, ուրբաթ կլինի այս՝ նոյեմբերի 2-ի՞ն, թե՞ շաբաթ՝ 3-ին, այսօր որոշեք, սեբաստացի սովորող-ուսուցիչ, մեր քայլքը ուխտավորի, անծանոթ մարդկանց ընկերակցությամբ, մեր ժամերգությունը-աղոթքը Շատիվանքում, մեր պարատունը Շատինի Մարատ Սմբատյանի խոստացած մատաղի սեղանի շուրջ, հաշտության-համերաշխության, փոփոխությունների ճանապարհով միասին անցնելու ուխտ… Այսօր հատ-հատ որոշեք, հայտնեք, որ ձեր «այո»-ն, այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ…

Լավ է, որ նոյեմբերի նախագծային շաբաթում, սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնին մեզ հետ կլինեն Գլաձորի դպրոցի սովորողների-ուսուցիչների խումբը, Արտաբույնքի աղջիկների ֆուտբոլային հայտնի թիմը…

Չգիտեմ՝ Վերնաշենի տնօրենի, գյուղապետի, բնակիչների հետ մենք սկսեցի՞նք Սուրբ Հակոբ եկեղեցին գործող դարձնելու նախագիծը… Սուրբ Հակոբով, Սպիտակավորով, Շատինի վանքով այսպիսի՜ մի եռանկյունում հայտնագործելու մի իրական աշխարհ կա․․․

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1479

(56) դիտում

Ու ավելի լավ կլինի նոյեմբերին․․․

$
0
0

«Շատ լավ»-ը ցանկություն է… Որպես գնահատական ոչ միայն չեմ օգտագործում, այլև տիարի իրավունքով թույլ չեմ տալիս գործածել։ Մեզանում լա՜վ-ը արդեն լավ է, հատկապես որ լավ-եր են, լավ-ը շատ է։ Լավ է հոկտեմբերի ավարտին, ու ավելի լավ կլինի նոյեմբերին, որ իմ ամիսն է․․․

Մեծ թվով ուսուցիչներ օգտվեցին ամենամյա արձակուրդը ազատ տնօրինելու կրթահամալիրում հաստատված իրավունքից և մանկավարժական աշնանային ճամբարի օրերը սովորողների արձակուրդային շրջանում դարձրին ոչ աշխատանքային․․․ Այսպիսով, մանկավարժական աշխատողի սեպտեմբերից-սեպտեմբեր արձակուրդի՝ աշխատողի հայեցողությամբ տնօրինումը իրողություն է, գործում է… Լավ է։ Հավելյալ դժվարություն է ստեղծվում դպրոցի ղեկավարի, գրասենյակի համար, բայց կրթահամալիրով մեկ է, աշխատողի անհատական պլանի իրական գործիքի պայմաններում իրար փոխարինումը, նախագծերով ուսուցումը ամեն կոնկրետ դեպքում լուծումների հնարավորությունը մեծացնում են։ Միևնույն ժամանակ, մանկավարժական ճամբարը անհատի, նախագծային իրական խմբի աշխատանքը կազմակերպելու ձև է դառնում՝ ազատ զանգվածային միջոցառման անհասցեականությունից, ժամանակի ծախսման անարդյունավետությունից․ քո աշխատանքի ժամանակն է, ինքդ էլ գործընկերներիդ հետ անաղմուկ տնօրինիր, ուրիշի համար չես անում, «ներկա» ստանում… Լավ է։

Մանկավարժների աշնանային ճամբար Հյուսիսում։
Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։

Այսպիսով, փաստ է, որ կրթահամալիրի տնտեսության կառավարիչը Ռուբինյան Կարապետն է… Ես օգնում եմ Կարապետին ըստ հարկի, իսկ Կարապետն ավելի ու  ավելի խորանում է մեր տնտեսության մեջ, գտնում լուծումներ, որ իմ մտքով չէին անցնում։ Լա՜վ է… Առայժմ դա չի վերաբերում Արատես դպրական կենտրոնին, հայտնի-հասկանալի վերապահումով, շինարարական-բարեկարգման աշխատանքների թափը նոյեմբերին կանգնեցնել-թուլացնել չի կարելի․ շուրջ տարի գործող դպրոց բնության գրկում ունենալու խոստման պայմանով Արատեսն էլ կրթահամալիրի տնտեսության անբաժանելի-օրգանական մասն է․․․

Այսպիսով, ես ավելի շատ ժամանակ եմ ունենում «Բլեյան կրթական ցանցով» զբաղվելու։ Վաղը ես աշխատանքային այցով լինելու եմ Գյումրիում, հանդիպումներ են նախատեսված Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի հետ, ետդարձին՝ կտեսնեմ Ազատանի մեր գործընկերներին, հինգշաբթի «Գրական ակումբի» նախաձեռնությամբ ես կլինեմ Չանախչիում հին ու նոր, ուրբաթ կմասնակցեմ Շատինի կրթական ուխտին, շաբաթ նախատեսվում է անցումը Արտաբույնքի ձորով-Հորբատեղով-Սալիով-Քարագլուխ․․․Լա՜վ ուսումնական նախագծային շաբաթ է։

Երեկվա մանկավարժական ընդհանուր պարապմունքները շրջանառության մեջ դրին խաղողի-գինու-երկրագործության նվիրված նոր երգարանի, Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնի ծիսական նոր բովանդակության կազմակերպման սկիզբը եղան․․․ Ամենուր խանդավառ էր։

Ծառատունկ Հյուսիսի 2-4 տարեկանների խմբում։

Կրթական մեր ծրագրի տարածումը-կազմակերպումը-փոխանցումը նաև ծիսական երգարանների մշակութային կտորների ձևով իրականություն դարձան․․․ Առաջնեկ «Հակաբացիլ Կոմիտաս»-ով տասը երգ, «Երևան ջան»-ը, «Հարսանեկան»-ը, «Ուսումնական ժամերգության շարակնոց»-ը, հիմա էլ՝ «Երկրագործի երգեր», «Գովք գինու-խաղողի-այգու»․․․ Երաժշտական մասը սրանց կրթահամալիրի ձայնադարանով, ուսումնական-նախագծային տեսաուսուցման նյութերով․․․ Լա՜վ է։

Դեկտեմբերին կրթական փոխանակումների նախագծով ուսուցիչների-սովորողների մեծ խմբով այցելության պատրաստության շրջանի սկիզբը հայտարարեցի ես վարչական խորհրդում․․․ Մենք Ստամբուլի «Կարագյոզյան» և «Կենտրոնական» վարժարանների հրավերներին ցուցաբերում ենք հատուկ խնամք․պատրաստվում ենք մեր ողջ կարողությամբ կրթական ծրագրի․․․ Լա՜վ է։

Երեկ զանգ եղավ ու խոսակցություն Իրանի մշակութային կենտրոնի հետ․ նոյեմբերի 5–10-ը կրթահամալիր կայցելի կենտրոնի նոր տնօրենը։ Պարսկերենի ու իրանական մշակույթի յուրացման ակումբային կազմակերպումը Դիանա Նազարյանի ջանքերով նկատելի է դառնում ոչ միայն մեզ․ իհարկե՛ լավ է։

Լավ է, որ իմ օրը լեցուն է շա՜տ «լավ»-երով։

Թթուդրիկ 2-4 տարեկանների խմբում։
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1480

(98) դիտում

Viewing all 1255 articles
Browse latest View live